Բիզնես

USD BUY - 360.00+0.00 USD SELL - 361.00-0.50
EUR BUY - 400.00-1.00 EUR SELL - 403.00-1.00
OIL:  BRENT - 96.55-1.45 WTI - 89.63-1.32
COMEX:  GOLD - 4065.90+0.03 SILVER - 51.85+0.10
COMEX:  PLATINUM - 1546.40+0.62
LME:  ALUMINIUM - 3062.50-0.21 COPPER - 13768.00-2.73
LME:  NICKEL - 16353.00+7.09 TIN - 46467.00-4.92
LME:  LEAD - 1885.50-1.26 ZINC - 3711.00-3.42
FOREX:  USD/JPY - 158.26-0.11 EUR/GBP - 1.116+0.15
FOREX:  EUR/USD - 1.116+0.15 GBP/USD - 1.3384+0.26
STOCKS RUS:  RTSI - 949.88-0.14
STOCKS US: DOW JONES - 51285.73-0.46 NASDAQ - 24579.43+1.09
STOCKS US: S&P 500 - 7376.86+0.31
STOCKS JAPAN:  NIKKEI - 58775.50+2.33 TOPIX - 3818.16+2.97
STOCKS CHINA:  HANG SENG - 24448.95-0.13 SSEC - 3660.79+0.32
STOCKS EUR:  FTSE100 - 10673.94-1.01 CAC40 - 8139.00-0.81
STOCKS EUR:  DAX - 25820.36-1.92
09/11/2026  CBA:  USD - 360.43+0.09 GBP - 483.66+1.02
09/11/2026  CBA:  EURO - 403.36+0.75
09/11/2026  CBA:  GOLD - 46927-721 SILVER - 602.81-9.12
Ucom-ը` Երևանի բնապահպանական սիմպոզիում  2026-ի ռազմավարական գործընկեր
19/10/2026 12:19
Կիսվել

Ucom-ը` Երևանի բնապահպանական սիմպոզիում  2026-ի ռազմավարական գործընկեր

Ucom-ը հանդես է եկել որպես Երևանի միջազգային բնապահպանական սիմպոզիում 2026-ի ռազմավարական գործընկեր։ «Պետական պահպանվող տարածքներից այն կողմ» խորագրով ՄԱԿ-ի COP17 համաժողովին ընդառաջ կազմակերպված սիմպոզիումը միավորել էր բնապահպանության համաշխարհային առաջնորդներին, պետական կառավարման, միջազգային կազմակերպությունների, բիզնեսի և փորձագիտական համայնքի ներկայացուցիչներին։

Սիմպոզիումը նվիրված էր պետական պահպանվող տարածքներից դուրս բնության պահպանության կառավարման նոր մոդելներին և Կունմին-Մոնրեալի կենսաբազմազանության գլոբալ շրջանակի 3-րդ թիրախի իրականացմանը («Նպատակ 3»՝ Մինչև 2030 թվականը պահպանել Երկրի ցամաքային և ջրային տարածքների առնվազն 30%-ը)։

Երկօրյա ծրագրում ընդգրկված էին բարձր մակարդակի քննարկումներ, մասնագիտական և զուգահեռ նիստեր՝ իրավական ու ինստիտուցիոնալ համակարգերի, համայնքային կառավարման, մոնիթորինգի, բնապահպանական ֆինանսավորման և արդյունավետ կառավարման թեմաներով։ Քննարկումների արդյունքում ընդունվեց «Երևանի գործողությունների կոչ» (Yerevan Call to Action) ռազմավարական փաստաթուղթը, որը դառնալու է 2027–2030 թթ․ միջազգային ճանապարհային քարտեզը՝ «Նպատակ 3»-ի (Target 3 / 30×30) իրագործման համար։ Այս ձևաչափով  միջոցառումը COP-ի շրջանակներում կազմակերպվում է առաջին անգամ, և հավակնում է դառնալ դրա անբաժանելի մասը։

Սիմպոզիումի շրջանակում հոկտեմբերի 17-ի երեկոյան Հայաստանի ազգային պատկերասրահում անցկացված Welcome Reception-ի ընթացքում Ucom-ի գլխավոր տնօրեն Ռալֆ Յիրիկյանին FPWC հիմնադրամի կողմից հանձնվեց «Կանաչ մարտիկ» մրցանակը (Green Warrior Award)՝ Հայաստանում կենսաբազմազանության պահպանությանն ուղղված երկարամյա և հետևողական կորպորատիվ հանձնառության համար։ Մրցանակը շնորհվում է բնության պահպանության գործում կայուն և նշանակալի ներդրում ունեցող գործընկերներին։

«Ինձ համար և  Ucom-ի համար շատ թանկ է այս գնահատականը։ Այն արդյունք է տարիների համագործակցության, մեր գործընկերների հետ իրականացված կոնկրետ աշխատանքի և այն համոզմունքի, որ տեխնոլոգիան կարող է և պետք է ծառայի նաև բնության պահպանությանը։ Կապը, տվյալները, մոնիթորինգային համակարգերը և վերականգնվող էներգիայի լուծումները կարող են իրական ազդեցություն ունենալ այնտեղ, որտեղ անհրաժեշտ է պաշտպանել բնությունն ու կենսաբազմազանությունը։ Մեզ համար մեծ պատիվ է այս աշխատանքը շարունակել FPWC-ի հետ և ներկայացնել այն միջազգային հարթակներում», – նշել է Ucom-ի գլխավոր տնօրեն Ռալֆ Յիրիկյանը։

Ռալֆ Յիրիկյանը մասնակցեց նաև «Բնապահպանության ֆինանսավորման մեխանիզմների արդյունավետ և արդարացի ձևավորում» պանելային քննարկմանը, որի նպատակն էր վեր հանել բնապահպանության ոլորտում գործող և ձևավորվող ֆինանսավորման մեխանիզմները, պարզել, թե ովքեր կարող են իրականում օգտվել դրանցից, և հասկանալ, թե ինչ փոփոխություններ են անհրաժեշտ՝ երկարաժամկետ, կայուն և արդարացված ֆինանսավորում ապահովելու համար։

«Բնության պահպանությունն այլևս լոկ պասիվ պաշտպանություն չէ․ այն պահանջում է առաջադեմ տեսլական, տեխնոլոգիական զինանոց և անհատնում հանձնառություն։ «Կանաչ մարտիկ» մրցանակը պարզապես գնահատանք չէ, այլ ճանաչումն այն փաստի, որ Ucom-ն ու Ռալֆ Յիրիկյանը տարիներ շարունակ կանգնած են բնապահպանական առաջնագծում։ Երբ տեխնոլոգիական առաջատարը դառնում է բնության պաշտպանության հավատարիմ զինակից, «30×30» գլոբալ թիրախը թղթից վերածվում է շոշափելի իրականության։ Երևանի սիմպոզիումով մենք ապացուցեցինք, որ Հայաստանը պատրաստ է աշխարհին առաջնորդել պետական պահպանվող տարածքներից դուրս կենսաբազմազանության պահպանման նորարարական մոդելներով», – նշել է FPWC-ի հիմնադիր և տնօրեն Ռուբեն Խաչատրյանը։

Ucom-ը կարևորում է այն հարթակների աջակցությունը, որոնք միավորում են մասնագիտական փորձը, նոր գաղափարներն ու գործընկերային հնարավորությունները՝ նպաստելով բնության պահպանության ոլորտում գործնական և երկարաժամկետ լուծումների ձևավորմանը՝ հանուն Հայաստանի բնության պահպանության։

09/11/2026
դրամ
Դոլար (USD)
360.43
+0.09
Եվրո (EUR)
403.36
+0.75
Ռուբլի (RUR)
4.3787
-0.0214
Լարի (GEL)
138.94
-0.01
46927
-721
Արծաթ
602.81
-9.12