Բիզնես

USD BUY - 360.00+0.00 USD SELL - 361.00-0.50
EUR BUY - 400.00-1.00 EUR SELL - 403.00-1.00
OIL:  BRENT - 96.55-1.45 WTI - 89.63-1.32
COMEX:  GOLD - 4065.90+0.03 SILVER - 51.85+0.10
COMEX:  PLATINUM - 1546.40+0.62
LME:  ALUMINIUM - 3062.50-0.21 COPPER - 13768.00-2.73
LME:  NICKEL - 16353.00+7.09 TIN - 46467.00-4.92
LME:  LEAD - 1885.50-1.26 ZINC - 3711.00-3.42
FOREX:  USD/JPY - 158.26-0.11 EUR/GBP - 1.116+0.15
FOREX:  EUR/USD - 1.116+0.15 GBP/USD - 1.3384+0.26
STOCKS RUS:  RTSI - 949.88-0.14
STOCKS US: DOW JONES - 51285.73-0.46 NASDAQ - 24579.43+1.09
STOCKS US: S&P 500 - 7376.86+0.31
STOCKS JAPAN:  NIKKEI - 58775.50+2.33 TOPIX - 3818.16+2.97
STOCKS CHINA:  HANG SENG - 24448.95-0.13 SSEC - 3660.79+0.32
STOCKS EUR:  FTSE100 - 10673.94-1.01 CAC40 - 8139.00-0.81
STOCKS EUR:  DAX - 25820.36-1.92
09/11/2026  CBA:  USD - 360.43+0.09 GBP - 483.66+1.02
09/11/2026  CBA:  EURO - 403.36+0.75
09/11/2026  CBA:  GOLD - 46927-721 SILVER - 602.81-9.12
Nvidia-ի ղեկավարը կանխատեսում է, որ արհեստական բանականությունը կփոխի բոլոր ոլորտներն ու երկրները
19/10/2026 17:15
Կիսվել

Nvidia-ի ղեկավարը կանխատեսում է, որ արհեստական բանականությունը կփոխի բոլոր ոլորտներն ու երկրները

Nvidia-ի գլխավոր տնօրեն Ջենսեն Հուանգը համոզված է, որ արհեստական բանականության զարգացումը կհանգեցնի համաշխարհային տնտեսության լայնածավալ վերափոխման, իսկ տեխնոլոգիայի առավելությունները շուտով կգերազանցեն ներդրողների մտահոգությունները։ Նրա գնահատմամբ՝ շուկայի ներկայիս անկայունությունը ժամանակավոր բնույթ է կրում։

Bloomberg-ին տված հարցազրույցում Nvidia-ի գլխավոր տնօրեն Ջենսեն Հուանգը հայտարարել է, որ արհեստական բանականության լայնածավալ ներդրումը դեռևս սկզբնական փուլում է, և տեխնոլոգիայի զարգացումը էական փոփոխություններ կբերի տնտեսության գրեթե բոլոր ոլորտներում։

«Սա կհանգեցնի վերափոխումների և շատ դրական ազդեցություն կունենա յուրաքանչյուր ոլորտի և յուրաքանչյուր երկրի վրա։ Կասկած չկա, որ այս գործընթացը կշարունակվի, և մենք դեռ դրա ամենասկզբում ենք», — նշել է Հուանգը։

Nvidia-ն արտադրում է արհեստական բանականության համակարգերում, այդ թվում՝ մեծ լեզվային մոդելներում օգտագործվող պրոցեսորներ և չիպեր, ինչպես նաև ապահովում է տվյալների կենտրոնների ցանցային ենթակառուցվածքը։

Հուանգի հայտարարությունները հնչում են տեխնոլոգիական հատվածում աճող անկայունության պայմաններում։ Micron-ի, SK Hynix-ի, SanDisk-ի և Seagate-ի բաժնետոմսերը նվազել են չինական մրցակիցների հաջողությունների մասին տեղեկությունների ֆոնին։

Bloomberg-ի տվյալներով՝ Ֆիլադելֆիայի ֆոնդային բորսայի կիսահաղորդիչների ինդեքսը նվազել է ութ առևտրային նստաշրջան անընդմեջ՝ գրանցելով 2008 թվականից ի վեր անկման ամենաերկար շարքը։ Nvidia-ի բաժնետոմսերը նույնպես նվազել են վերջին ութ նստաշրջաններից յոթի ընթացքում։
Այնուամենայնիվ, Հուանգը ներդրողներին կոչ է անում չկենտրոնանալ կարճաժամկետ տատանումների վրա՝ ընդգծելով, որ շուկայական նորությունները չեն փոխում ոլորտի հիմնարար հեռանկարները։

«Նորությունները, ինչպես գիտեք, անընդհատ հայտնվում են, բայց դրանք չեն փոխի հիմնարար իրողությունները», — հայտարարել է նա։
Nvidia-ի ղեկավարի համոզմամբ՝ արհեստական բանականության սարքավորումների և ենթակառուցվածքների ուղղությամբ իրականացվող հսկայական ներդրումների տնտեսական արդյունքն ի վերջո կնպաստի շուկայի կայունացմանը։ Նա խորհուրդ է տալիս առաջնորդվել երկարաժամկետ ռազմավարությամբ՝ ուշադրությունը կենտրոնացնելով հիմնարար գործոնների վրա։

Միաժամանակ ներդրողների շրջանում մտահոգություններ են առաջացրել Anthropic-ի աճի տեմպերի դանդաղման մասին տեղեկությունները։ IPO-ին ընդառաջ ընկերությունը պոտենցիալ ներդրողներին հայտնել է, որ երրորդ եռամսյակի հասույթը հասել է 16,8 մլրդ դոլարի, սակայն աճի տեմպերը զգալիորեն դանդաղել են՝ համեմատած տարվա սկզբի եռանիշ տոկոսային աճի հետ։

Ներդրողները մտավախություն ունեն, որ Anthropic-ի աճի դանդաղումը կարող է վկայել արհեստական բանականության ոլորտում պահանջարկի ընդհանուր թուլացման մասին՝ կասկածի տակ դնելով ենթակառուցվածքներում նախատեսված շուրջ 1 տրլն դոլարի ներդրումների տնտեսական հիմնավորվածությունը։

09/11/2026
դրամ
Դոլար (USD)
360.43
+0.09
Եվրո (EUR)
403.36
+0.75
Ռուբլի (RUR)
4.3787
-0.0214
Լարի (GEL)
138.94
-0.01
46927
-721
Արծաթ
602.81
-9.12