Բիզնես

USD BUY - 360.00+0.00 USD SELL - 362.50+0.00
EUR BUY - 401.00+0.00 EUR SELL - 408.00+0.00
OIL:  BRENT - 109.73+2.68 WTI - 103.85+4.36
COMEX:  GOLD - 4139.00-0.91 SILVER - 56.97-0.09
COMEX:  PLATINUM - 1655.50-0.50
LME:  ALUMINIUM - 3001.50-1.23 COPPER - 14407.50-1.17
LME:  NICKEL - 15363.00-1.44 TIN - 50384.00-2.67
LME:  LEAD - 1889.00-0.68 ZINC - 3692.00-1.06
FOREX:  USD/JPY - 158.31+0.20 EUR/GBP - 1.1228+0.09
FOREX:  EUR/USD - 1.1228+0.09 GBP/USD - 1.3327+0.03
STOCKS RUS:  RTSI - 933.85+1.96
STOCKS US: DOW JONES - 51966.03-0.07 NASDAQ - 26430.89+1.11
STOCKS US: S&P 500 - 7690.73+0.41
STOCKS JAPAN:  NIKKEI - 64075.42-1.30 TOPIX - 4009.21-1.43
STOCKS CHINA:  HANG SENG - 23867.74-1.32 SSEC - 3735.37+0.12
STOCKS EUR:  FTSE100 - 10764.69-1.08 CAC40 - 7868.05-1.11
STOCKS EUR:  DAX - 25319.77-1.18
20/10/2026  CBA:  USD - 361.45+0.09 GBP - 482.17+0.3
20/10/2026  CBA:  EURO - 405.11-0.3
20/10/2026  CBA:  GOLD - 48201-469 SILVER - 669.83-0.59
ԱՄՆ-ում 10 տրլն դոլար արժողությամբ արհեստական բանականության ենթակառուցվածքների զարգացումը բախվում է լուրջ խնդիրների
20/10/2026 17:23
Կիսվել

ԱՄՆ-ում 10 տրլն դոլար արժողությամբ արհեստական բանականության ենթակառուցվածքների զարգացումը բախվում է լուրջ խնդիրների

ԱՄՆ-ում արհեստական բանականության (ԱԲ) ենթակառուցվածքներում ներդրումային բումը, որի ընդհանուր ծավալը կարող է գերազանցել 10 տրլն դոլարը, սկսել է թուլության նշաններ ցույց տալ։ Տվյալների կենտրոնների շինարարության ձգձգումները, փոխառությունների թանկացումն ու տեղի բնակիչների դժգոհությունը վտանգում են հարյուրավոր նախագծերի իրականացումը և մեծացնում ներդրողների կասկածները դրանց եկամտաբերության վերաբերյալ, գրում է Financial Times-ը։

RegLayer վերլուծական ընկերության տվյալներով՝ ԱՄՆ-ում տվյալների կենտրոնների առնվազն 47 խոշոր նախագիծ հետաձգվել, չեղարկվել կամ արգելափակվել է։ Bernstein-ի վերլուծաբանների գնահատմամբ՝ երկրում նախատեսված նախագծերի միայն շուրջ 35%-ն է իրատեսական։ Միաժամանակ ավելի քան 1 000 բնակավայր փորձել է սահմանափակումներ կամ ժամանակավոր արգելքներ սահմանել ԱԲ ենթակառուցվածքների շինարարության նկատմամբ։

Ոլորտի զարգացումը մեծապես կախված է նոր սերնդի ամպային ծառայություններ մատուցող ընկերությունների՝ այսպես կոչված նեոամպային մատակարարների ֆինանսավորում ներգրավելու կարողությունից։ Բարձր տոկոսադրույքները, գնաճն ու պարտատոմսերի շուկայում իրավիճակի վատթարացումը խորացրել են ներդրողների մտահոգությունները, թե արդյոք OpenAI-ի և Anthropic-ի նման ընկերությունների եկամուտները կկարողանան ծածկել աճող ծախսերը։

Այս պայմաններում ներդրողները սկսել են ավելի ակտիվորեն վաճառել ԱԲ ենթակառուցվածքների հետ կապված ընկերությունների պարտքային արժեթղթերը։ Ամպային ծառայություններ մատուցող CoreWeave-ի բաժնետոմսերը մեկ շաբաթում էժանացել են գրեթե 25%-ով։ SoftBank-ին պատկանող SB Energy-ն և Nvidia-ի աջակցությունը վայելող Firmus-ը հետաձգել կամ կասեցրել են բորսա դուրս գալու ծրագրերը։ OpenAI-ն նույնպես հետաձգել է իր բաժնետոմսերի առաջնային հրապարակային տեղաբաշխումը (IPO)։

Խնդիրներն անդրադարձել են նաև խոշոր նախագծերի իրականացմանը։ Մասնավորապես, շինարարական ձգձգումներ են արձանագրվել Oracle-ի մի շարք օբյեկտներում, որոնք կապված են OpenAI-ի կողմից զարգացվող 500 մլրդ դոլար արժողությամբ Stargate նախագծի հետ։ Ժամկետների խախտումները կարող են պատվիրատուներին հնարավորություն տալ հրաժարվել պայմանագրերից, իսկ կապալառուներին՝ պահանջել լրացուցիչ ֆինանսավորում։

Չնայած դժվարություններին՝ ոլորտում նախատեսվող ներդրումների ծավալը շարունակում է աննախադեպ մնալ։ Կոլումբիայի բիզնես դպրոցի տնտեսագետ Ստեյն վան Նյուվերբուրգի գնահատմամբ՝ ԱՄՆ-ի ծախսերն ԱԲ ենթակառուցվածքների վրա կարող են գերազանցել 10 տրլն դոլարը՝ տարեկան կազմելով երկրի ՀՆԱ-ի շուրջ 3.6%-ը։

Միաժամանակ Google-ը, Amazon-ը, Microsoft-ը և Meta-ն ԱԲ ոլորտում ներդրումային բումի մեկնարկից ի վեր ընդհանուր առմամբ ներդրել են 1,1 տրլն դոլար։ Տեխնոլոգիական հսկաները նախատեսում են ևս 745 մլրդ դոլար ուղղել տվյալների կենտրոնների կառուցմանը, առաջատար չիպերի ձեռքբերմանն ու հաշվողական հզորությունների ընդլայնմանը։

Այս ներդրումների մի մասի վերադարձելիությունը կախված է OpenAI-ի և Anthropic-ի՝ հաշվողական ծառայությունների դիմաց վճարելու համար անհրաժեշտ ֆինանսավորում ներգրավելու կարողությունից։

Ընկերությունների տվյալներով՝ ներդրումներն արդեն նպաստում են հասույթի աճին, հատկապես ամպային հաշվարկների ոլորտում։ Սակայն ծախսերի կտրուկ ավելացումը մեծացրել է ճնշումը մատակարարման շղթաների վրա և հանգեցրել հիշողության չիպերի պակասուրդի, ինչի բացասական հետևանքները զգացել է նաև Apple-ը՝ չնայած ԱԲ ոլորտի մրցավազքից դուրս մնալուն։

Financial Times-ի գնահատմամբ՝ ներդրողներն այժմ ավելի զգուշավոր են դարձել ԱԲ ենթակառուցվածքներում խոշոր ներդրումների նկատմամբ, մինչդեռ տվյալների կենտրոնների կառուցման թույլտվությունների ստացումն ու էլեկտրացանցերին միացումը գնալով բարդանում են։

20/10/2026
դրամ
Դոլար (USD)
361.45
+0.09
Եվրո (EUR)
405.11
-0.3
Ռուբլի (RUR)
4.3742
+0.0011
Լարի (GEL)
139.23
-0.01
48201
-469
Արծաթ
669.83
-0.59