Բիզնես

USD BUY - 360.00+0.00 USD SELL - 361.50+0.50
EUR BUY - 401.00+1.00 EUR SELL - 403.50+0.00
OIL:  BRENT - 92.42+0.79 WTI - 86.60+0.80
COMEX:  GOLD - 4020.70-2.05 SILVER - 51.10-2.78
COMEX:  PLATINUM - 1564.40-0.84
LME:  ALUMINIUM - 3066.50+0.13 COPPER - 13896.50+0.93
LME:  NICKEL - 16225.00-0.78 TIN - 46439.00-0.06
LME:  LEAD - 1886.00+0.03 ZINC - 3731.00+0.54
FOREX:  USD/JPY - 158.84+0.56 EUR/GBP - 1.1163-0.52
FOREX:  EUR/USD - 1.1163-0.52 GBP/USD - 1.3345-0.74
STOCKS RUS:  RTSI - 935.93-0.37
STOCKS US: DOW JONES - 52231.89-0.30 NASDAQ - 25065.87-0.74
STOCKS US: S&P 500 - 7520.93-0.38
STOCKS JAPAN:  NIKKEI - 61248.59+1.31 TOPIX - 3929.39+0.92
STOCKS CHINA:  HANG SENG - 24315.92-0.98 SSEC - 3680.64+0.46
STOCKS EUR:  FTSE100 - 10751.59-0.29 CAC40 - 8278.59+0.55
STOCKS EUR:  DAX - 26347.45+0.31
11/11/2026  CBA:  USD - 360.48+0.05 GBP - 480.09-3.97
11/11/2026  CBA:  EURO - 401.5-3.05
11/11/2026  CBA:  GOLD - 46949-759 SILVER - 605.97-3.85
Ամերիաբանկն ու «Վիզուալ Հայաստան»-ը COP17-ի շրջանակում ներկայացրել են համագործակցության արդյունքներն ու հեռանկարները
23/10/2026 10:07
Կիսվել

Ամերիաբանկն ու «Վիզուալ Հայաստան»-ը COP17-ի շրջանակում ներկայացրել են համագործակցության արդյունքներն ու հեռանկարները

Կենսաբազմազանության վերաբերյալ կրթական բովանդակության կարևորությունը COP17-ի օրակարգային թեմաներից է: «Վիզուալ Հայաստան»-ը հանրակրթության մեջ նորարարական, թվային և նախագծային ուսուցման մոտեցումների կիրառման փորձով է կիսվել` միջոցառման շրջանակում իրականանացնելով պանելային քննարկումներ ու մասնագիտական ելույթներ, կիսվելով փորձով ու կատարված աշխատանքով: Եթե վաղվա մասնագետը, քաղաքացին և որոշում կայացնողը այսօր դպրոցական է, ապա այսօր ի՞նչ հարաբերություն ենք մենք ձևավորում նրա և բնության միջև։ Այս հարցին խոսնակները մոտենում էին տարբեր կողմերից: 

Միջոցառման շրջանակում տեղի ունեցող պանելային քննարկումներն արտացոլում էին «Վիզուալ Հայաստան» հիմնադրամի կողմից իրականացված աշխատանքը: Առաջին պանելային քննարկման թեման այն էր, թե ինչպես են երեխաները հետազոտել, փորձել լուծել իրենց առջև ծառացած խնդիրները, ստուգել և բացահայտել: Ի դեպ, խոսնակներն էլ հենց երեխաներն էին: 

Երկրորդ պանելային քննարկումը տալիս էր այն հարցի պատասխանը, թե ինչպես է կազմակերպվել աշխատանքը դպրոցի ներսում և համայնքի հետ: 

Երրորդ պանելային քննարկումը գալիս էր պատասխանելու այն հարցին, թե ինչ է անհրաժեշտ այս փորձը շարունակական դարձնելու համար` ընդգծելով գիտության, կրթական համակարգի, մասնավոր հատվածի և հիմնադրամի դերն այս ճանապարհին:  

Պանելային քննարկման խոսնակները նշում էին` կրթության միջոցով է ձևավորվում մարդու և բնության հարաբերությունները, հետևաբար վաղը լավ կենսամիջավայր ունենալու համար պետք է գիտակից ու առողջ սերունդ կրթել այսօր:

Կրթության երկարաժամկետ արժեքն Ամերիաբանկում լավ գիտեն: «Վիզուալ Հայաստան»-ի հետ գործընկերությունն այս առումով բանկի համար առանձնահատուկ նշանակություն ունի:

«Ամերիաբանկը հավատում է, որ ապագայի համար ամենակարևոր ներդրումներից է կրթությունը: Այսօրվա աշակերտը վաղվա մասնագետն է, ձեռնարկատերն ու որոշում կայացնողը: Այն գիտելիքն ու հմտությունը, որը նա ստանում է այսօր, վաղը կարող է օգնել երկրի զարգացմանը: Այս համատեքստում մեզ համար կարևոր է այնպիսի գործընկերություն ձևավորել, որը կարող է երկարատև ու հեռանկարային արդյունք ապահովել», – պանելային քննարկման ժամանակ նշեց Ամերիաբանկի մարքեթինգի և հաղորդակցության տնօրեն Իրինա Փյուսկուլյանը`  կարևորելով ժամանակակից, աշակերտակենտրոն ու գիտելիքահեն կրթական միջավայրը ոչ միայն մայրաքաղաքում, այլ նաև համայքներում:

Ամերիաբանկում վստահ են՝ հանրակրթության ոլորտում պետք է որդեգրել այնպիսի մոտեցում, որը գիտելիքը կապում է իրական փորձառության, համայնքի, պատասխանատվության և գործողության հետ։

««Վիզուալ Հայաստան»-ը բերում է կրթական մեթոդաբանությունը և նորարարական գործիքները, իսկ Ամերիաբանկը ռեսուրսներ՝ բիզնեսի և ֆինանսական ոլորտի փորձի տեսքով: Մեզ համար կարևոր է, որ այս հնարավորությունները հասանելի լինեն բոլոր դպրոցներին, իսկ ուսուցիչները կարողանան շարունակաբար կիրառել նոր մեթոդները: Համագործակցության շրջանակում մշակվող թվային հարթակը երեխաների համար ավելի հետաքրքիր է դարձնում ուսուցման գործընթացը»:

COP17-ի շրջանակում բնապահպանությանն ու բնության հետ մարդու հարաբերությունների համատեքստում կրթության կարևորության մասին պանելային քննարկումներին «Վիզուալ Հայաստան»-ը ներկայացրեց իր՝ հանրակրթության մեջ նորարարական, թվային և նախագծային ուսուցման մոտեցումների կիրառման փորձը, որի շրջանակում ներկայացվեց նաև «Աշխարհացույց» նորարարական կրթական ծրագիրը և դրա շրջանակում իրականացվող «Սմարթ էկրաններ Աշխարհացույցի դպրոցներին 2026» (ՍԷԱԴ26) մրցույթ-ծրագիրը։

2026 թվականին ՍԷԱԴ-ն իրականացվում է արդեն չորրորդ անգամ՝ Հայաստանի տարբեր մարզերից 226 դպրոցական թիմերի մասնակցությամբ։ Այս տարվա թեման՝ «Քարտեզագրելով Հայաստանի բնության ապագան․․․», ընտրվել է՝ հաշվի առնելով կենսաբազմազանության պահպանության օրակարգը և CBD COP17-ի թեմատիկ շրջանակը։

ՍԷԱԴ26-ի շրջանակում դպրոցական թիմերը ուսումնասիրել, հետազոտել, փաստագրել և քարտեզագրել են իրենց համայնքների բնապահպանական խնդիրներն ու բնական արժեքները՝ համագործակցելով համայնքային և մասնագիտական կառույցների հետ և մշակելով տեղային հնարավոր լուծումներ։ Այսպիսով՝ դպրոցականը դառնում է հետազոտող, տվյալների հավաքագրող, տեղական գիտելիք ստեղծող և իր համայնքի բնապահպանական խնդիրների նկատմամբ հետաքրքրված ու նախաձեռնող մասնակից։

11/11/2026
դրամ
Դոլար (USD)
360.48
+0.05
Եվրո (EUR)
401.5
-3.05
Ռուբլի (RUR)
4.3569
-0.001
Լարի (GEL)
138.97
+0.05
46949
-759
Արծաթ
605.97
-3.85