Բիզնես

USD BUY - 360.00+0.00 USD SELL - 362.00+0.00
EUR BUY - 401.50-0.50 EUR SELL - 407.00-2.00
OIL:  BRENT - 113.72+2.75 WTI - 100.09+1.58
COMEX:  GOLD - 4042.80-2.12 SILVER - 54.76-2.65
COMEX:  PLATINUM - 1569.80-1.69
LME:  ALUMINIUM - 3001.50-1.23 COPPER - 14407.50-1.17
LME:  NICKEL - 15363.00-1.44 TIN - 50384.00-2.67
LME:  LEAD - 1889.00-0.68 ZINC - 3692.00-1.06
FOREX:  USD/JPY - 156.9-0.46 EUR/GBP - 1.1214-0.30
FOREX:  EUR/USD - 1.1214-0.30 GBP/USD - 1.3395-0.06
STOCKS RUS:  RTSI - 946.44+0.99
STOCKS US: DOW JONES - 52867.98+0.02 NASDAQ - 26008.86-2.60
STOCKS US: S&P 500 - 7663.43-1.21
STOCKS JAPAN:  NIKKEI - 62907.84-2.65 TOPIX - 3997.50-1.14
STOCKS CHINA:  HANG SENG - 22934.68-3.03 SSEC - 3658.03-1.48
STOCKS EUR:  FTSE100 - 10725.03-0.26 CAC40 - 7811.26-1.39
STOCKS EUR:  DAX - 25371.75-1.07
22/10/2026  CBA:  USD - 361.33-0.07 GBP - 483.35-0.6
22/10/2026  CBA:  EURO - 405.23-0.69
22/10/2026  CBA:  GOLD - 47948+24 SILVER - 668.5+5.04
GEFF-ը Հայաստանում ծրագիրը  COP17-ի շրջանակներում նշում է իր ֆինանսավորված 1000-րդ նախագիծը
23/10/2026 13:54
Կիսվել

GEFF-ը Հայաստանում ծրագիրը  COP17-ի շրջանակներում նշում է իր ֆինանսավորված 1000-րդ նախագիծը

2026 թվականի հոկտեմբերի 22-ին GEFF-ը Հայաստանում ծրագիրը  (Կանաչ տնտեսության ֆինանսավորման ծրագիր) նշեց կարևոր իրադարձություն՝ իր ֆինանսավորված 1000-րդ նախագիծը, որն իրականացրել է խորտիկներ արտադրող «Ապաչի Գրուպ» ընկերությունը՝ ներդրում կատարելով էլեկտրական  բեռնատար մեքենաներ ձեռք բերելու համար։

Այս ձեռքբերումը նշվեց հանդիսավոր միջոցառմամբ, որին ներկա էին «Ապաչի Գրուպի», Ինեկոբանկի, ՎԶԵԲ-ի ներկայացուցիչները և GEFF -ը Հայաստանում ծրագրի թիմը։ «Ապաչի Գրուպին» հանձնվեցին հուշագավաթ և հավաստագիր, Ինեկոբանկին ևս շնորհվեց հավաստագիր՝ այս ձեռքբերմանը նպաստելու համար։

«1000-րդ ֆինանսավորված նախագծին հասնելը վկայում է, որ կանաչ տեխնոլոգիաները հասանելի են հայկական ընկերություններին՝ անկախ դրանց չափից, և մենք հպարտ ենք ընկերությունների կողքին լինել այս ճանապարհին»,– հայտարարեց GEFF-ը Հայաստանում ծրագրի ղեկավար Գերնոտ Կուհլիշը:

«Ապաչի Գրուպն» արտադրում է խորտիկների լայն տեսականի, այդ թվում՝ արևածաղկի սերմեր, չիպսեր, կրեկերներ և թխվածքաբլիթներ։

GEFF-ի գործընկեր Ինեկոբանկի կողմից ֆինանսավորված 90 000 ԱՄՆ դոլարի ներդրման շնորհիվ ընկերությունը ձեռք բերեց երկու էլեկտրական բեռնատար մեքենաներ՝ իր առաքման աշխատանքներն իրականացնելու համար։

«Մեր էլեկտրական մեքենաներն օգնում են մեր արտադրանքի առաքումներն ավելի արդյունավետ կազմակերպել՝ միաժամանակ նվազեցնելով վառելիքի ծախսերը և արտանետումները։ Շնորհակալություն ենք հայտնում Ինեկոբանկին և GEFF-ի թիմին այս ներդրումը հնարավոր դարձնելու համար»,– ասաց «Ապաչի Գրուպ» ՍՊԸ-ի հիմնադիրը և գլխավոր տնօրեն Կարեն Պողոսյանը ։

Այս ներդրումը ցույց է տալիս, թե ինչպես կարող են ընկերություններն էլեկտրական  տրանսպորտը կիրառել իրենց առօրյա գործունեության մեջ։ Էլեկտրական առաքման  մեքենաները հնարավորություններ են ընձեռում նվազեցնել վառելիքի ծախսերը, կրճատել արտանետումները և բարելավել երկարաժամկետ գործառնական արդյունավետությունը։

Արտադրող և առաքմամբ զբաղվող ընկերությունների համար էլեկտրական տրանսպորտը կարող է նաև նվազեցնել վառելիքի գների տատանումների ռիսկը՝  նպաստելով լոգիստիկ գործընթացների արդիականացմանը։

«Աջակցելով «Ապաչի Գրուպի» անցմանը էլեկտրական  տրանսպորտի  վերահաստատում ենք մեր  հանձնառությունը՝ օգնելու բիզնես հաճախորդներին ներդնել կանաչ լուծումներ, որոնք բարձրացնում են նրանց  մրցունակությունը»,– հայտարարեց Ինեկոբանկի Կորպորատիվ բիզնեսի կառավարման բաժնի ղեկավար Արմեն Բեգլարյանը ։

1000-րդ ֆինանսավորված նախագծի իրականացումը GEFF-ի համար կարևոր հաջողություն է և ընդգծում է գործընկեր ֆինանսական կառույցների դերակատարությունը կանաչ տեխնոլոգիաները հայկական ընկերություններին մատչելի դարձնելու գործում։

«Մատչելի ֆինանսավորման և տեխնիկական  փորձագիտական աջակցության համադրումն օգնում է հայկական ընկերություններին արդիականացնել իրենց գործունեությունը, կառավարել էներգիայի ծախսերը և ներդրումներ կատարել էկոլոգիապես մաքուր տրանսպորտային միջոցներում»,–նշեց ՎԶԵԲ-ի փոխտնօրեն (Associate Director)  Աննա Խաչատրյանը:

Այս ձեռքբերումը նաև ցուց է տալիս հայկական ընկերություններին տրամադրվող աջակցության շոշափելի օգուտները։ Տեղական ընկերությունները հնարավորություն են ստանում արդիականացնել իրենց արտադրական և այլ հարմարությունները և կրճատել գործառնական ծախսերը, իսկ կանաչ ներդրումներն ուժեղացնում են նրանց դիրքերը թե՛ ներքին, թե՛ արտահանման շուկաներում։

GEFF -ը Հայաստանում ծրագրի մասին

GEFF-ը Հայաստանում ծրագիրը գործընկեր ֆինանսական կառույցների միջոցով աջակցում է կանաչ ներդրումներին՝ հնարավորություն տալով ստանալ ֆինանսավորում և տեխնիկական աջակցություն այն տեխնոլոգիաների համար, որոնք բարելավում են էներգաարդյունավետությունը, նպաստում են վերականգնվող էներգիայի կիրառմանը և նվազեցնում են բնապահպանական ազդեցությունները։

Ընկերությունները կարող են նաև օգտվել «Կանաչ տեխնոլոգիաների ցանկ» (GTS)՝ առցանց գործիքից, որն օգնում է գտնել նախապես գնահատված, ծրագրին համապատասխանող կանաչ տեխնոլոգիաներ և սարքավորումներ՝ հեշտացնելով համապատասխան լուծումների ընտրությունը և կանաչ ֆինանսավորման հասանելիությունը։

22/10/2026
դրամ
Դոլար (USD)
361.33
-0.07
Եվրո (EUR)
405.23
-0.69
Ռուբլի (RUR)
4.4536
+0.0415
Լարի (GEL)
139.14
-0.05
47948
+24
Արծաթ
668.5
+5.04