Բիզնես

USD BUY - 360.00+0.00 USD SELL - 361.50+0.50
EUR BUY - 398.00-0.50 EUR SELL - 401.00+0.00
OIL:  BRENT - 96.29+0.85 WTI - 88.56+0.36
COMEX:  GOLD - 3879.70+0.03 SILVER - 49.03-1.88
COMEX:  PLATINUM - 1489.70-3.18
LME:  ALUMINIUM - 3030.50-1.17 COPPER - 13588.00-2.22
LME:  NICKEL - 16226.00+0.01 TIN - 46652.00+0.46
LME:  LEAD - 1886.50+0.03 ZINC - 3716.00-0.40
FOREX:  USD/JPY - 159.66-0.15 EUR/GBP - 1.1021-0.34
FOREX:  EUR/USD - 1.1021-0.34 GBP/USD - 1.3215-0.13
STOCKS RUS:  RTSI - 962.92+1.17
STOCKS US: DOW JONES - 52347.55+0.10 NASDAQ - 25136.27-0.91
STOCKS US: S&P 500 - 7561.67-0.40
STOCKS JAPAN:  NIKKEI - 61142.35+0.53 TOPIX - 3941.57+0.11
STOCKS CHINA:  HANG SENG - 23637.60-1.55 SSEC - 3634.35-0.59
STOCKS EUR:  FTSE100 - 10902.56+0.36 CAC40 - 8368.91+0.09
STOCKS EUR:  DAX - 26749.95-0.08
13/11/2026  CBA:  USD - 360.54+0.03 GBP - 476.81-1.73
13/11/2026  CBA:  EURO - 398.4-1.62
13/11/2026  CBA:  GOLD - 44862-1663 SILVER - 590.3-20.88
Volkswagen-ը մտադիր է կրճատել ևս 12 հազար աշխատատեղ
26/10/2026 12:47
Կիսվել

Volkswagen-ը մտադիր է կրճատել ևս 12 հազար աշխատատեղ

Գերմանական Volkswagen կորպորացիան ծախսերի կրճատման նոր փուլի շրջանակում առաջիկա մի քանի տարիներին մտադիր է վերացնել ևս 12 հազար աշխատատեղ, գրում է Bild-ը։

«Volkswagen-ը կտրուկ խստացնում է ծախսերի խնայողության միջոցառումները։ Մինչև 2030 թվականը կոնցեռնի հիմնական ապրանքանիշի շրջանակում նախատեսվում է կրճատել ևս 12 հազար աշխատատեղ», – գրում է պարբերականը։

Թերթի տվյալներով՝ այս կրճատումները կլրացնեն կոնցեռնի աշխատակազմի օպտիմալացման արդեն ընդունված ծրագիրը, որը նախատեսում է ավելի քան 35 հազար աշխատատեղի վերացում։

Ռեգո Ինշուրանս

Միևնույն ժամանակ, Volkswagen-ի ղեկավարությունը մտադիր է աշխատանքից ազատումներն իրականացնել սոցիալապես ընդունելի եղանակով՝ աշխատակիցներին առաջարկելով անցնել վերամասնագիտացման ծրագրեր իրականացնող ընկերություններ, որոնց ֆինանսավորումն ապահովվում է պետության աջակցությամբ։

Այնուամենայնիվ, IG Metall արհմիությունը սպառնացել է, որ 2027 թվականից գործադուլներ կսկսի կոնցեռնի դեմ։

Կողմերի միջև պաշտոնական կոլեկտիվ բանակցությունները նախատեսված են նոյեմբերի 24-ին, իսկ ձեռնարկություններում, այսպես կոչված, պարտադիր աշխատանքային խաղաղության ժամկետը լրանում է դեկտեմբերի 31-ին։

Ավտոաշխարհի նորությունները հրապարակվում են ՌԵԳՈ ԻՆՇՈՒՐԱՆՍ ապահովագրական ընկերության աջակցությամբ, որը ներկայացնում է ԿԱՍԿՈ ապահովագրություն։ Կասկոն կօգնի անսպասելի իրավիճակներում պահպանել կայուն ֆինանսական վիճակ։

13/11/2026
դրամ
Դոլար (USD)
360.54
+0.03
Եվրո (EUR)
398.4
-1.62
Ռուբլի (RUR)
4.3927
+0.0375
Լարի (GEL)
138.94
-0.01
44862
-1663
Արծաթ
590.3
-20.88