Volkswagen-ը կարող է իր ավտոմեքենաների համար ընտրել չինական ծրագրային ապահովում
Manager Magazin պարբերականը, հղում անելով աղբյուրներին, հայտնում է, որ գերմանական Volkswagen ավտոկոնցեռնը կարող է Եվրոպայում իր ամենապահանջված ավտոմեքենաների համար ընտրել չինական ծրագրային ապահովում՝ ամերիկյան Rivian ընկերության արտադրանքի փոխարեն։
«Volkswagen-ի համար չինական ծրագրային ապահովումը միլիարդավոր եվրոներով ավելի էժան է, քան ամերիկյան գործընկեր Rivian-ի ծրագրային ապահովումը։ Բրենդի ղեկավար Թոմաս Շեֆերը մտադիր է այն ներդնել Եվրոպայում: Շեֆերը չինական տեխնոլոգիայի լայնածավալ ներդրման հարցը կներկայացնի տնօրենների խորհրդի քննարկմանը», – ասվում է հոդվածում։
Volkswagen-ը երկար ժամանակ բախվում է արտադրական լուրջ խնդիրների, որոնց թվում են բարձր ծախսերն ու արտադրական ավելցուկային հզորությունները։ Ավտոարտադրողը մտադիր է իրականացնել լայնածավալ վերակազմավորում, այդ թվում՝ Գերմանիայում չորս գործարան փակել։
Բացի այդ, ընկերությունը նախատեսում է մինչև 2030 թվականը ամբողջ աշխարհում կրճատել մինչև 100 հազար աշխատատեղ կամ նվազեցնել արտադրվող մոդելների քանակը։
Ավտոաշխարհի նորությունները հրապարակվում են ՌԵԳՈ ԻՆՇՈՒՐԱՆՍ ապահովագրական ընկերության աջակցությամբ, որը ներկայացնում է ԿԱՍԿՈ ապահովագրություն։ Կասկոն կօգնի անսպասելի իրավիճակներում պահպանել կայուն ֆինանսական վիճակ։

