Բիզնես

USD BUY - 360.00+0.00 USD SELL - 361.00+0.00
EUR BUY - 397.00-98.00 EUR SELL - 404.00-0.50
OIL:  BRENT - 114.16-1.09 WTI - 101.44+0.13
COMEX:  GOLD - 4044.70-0.35 SILVER - 53.20-2.01
COMEX:  PLATINUM - 1519.70-1.25
LME:  ALUMINIUM - 3001.50-1.23 COPPER - 14407.50-1.17
LME:  NICKEL - 15363.00-1.44 TIN - 50384.00-2.67
LME:  LEAD - 1889.00-0.68 ZINC - 3692.00-1.06
FOREX:  USD/JPY - 157.76-0.12 EUR/GBP - 1.1144+0.21
FOREX:  EUR/USD - 1.1144+0.21 GBP/USD - 1.332+0.17
STOCKS RUS:  RTSI - 983.83-0.57
STOCKS US: DOW JONES - 52475.10+0.19 NASDAQ - 26549.85+0.27
STOCKS US: S&P 500 - 7743.98+0.28
STOCKS JAPAN:  NIKKEI - 64659.47+1.10 TOPIX - 4003.28+0.29
STOCKS CHINA:  HANG SENG - 22958.65-0.59 SSEC - 3651.43-0.82
STOCKS EUR:  FTSE100 - 10694.50+0.07 CAC40 - 7886.96+0.00
STOCKS EUR:  DAX - 25704.02+0.44
29/10/2026  CBA:  USD - 360.3-0.21 GBP - 480.03+1.45
29/10/2026  CBA:  EURO - 401.7+0.74
29/10/2026  CBA:  GOLD - 46822-204 SILVER - 622.87+5.44
Volkswagen-ը երրորդ եռամսյակում 4.5 անգամ ավելացրել է գործառնական վնասը
29/10/2026 16:45
Կիսվել

Volkswagen-ը երրորդ եռամսյակում 4.5 անգամ ավելացրել է գործառնական վնասը

Գերմանական Volkswagen (VW) ավտոկոնցեռնը երրորդ եռամսյակում 4.5 անգամ ավելացրել է գործառնական վնասը, իսկ հասույթը կրճատվել է 6.3%-ով։

Ինչպես նշվում է VW-ի հաշվետվությունում, հուլիս-սեպտեմբեր ամիսներին գործառնական վնասը կազմել է 5.86 մլրդ եվրո՝ նախորդ տարվա նույն ժամանակահատվածի 1.3 մլրդ եվրոյի դիմաց։ Գործառնական շահութաբերությունը նվազել է՝ հասնելով բացասական 7.8%-ի՝ նախորդ տարվա բացասական 1.6%-ի դիմաց։

Ցուցանիշները ներառում են 8.7 մլրդ եվրոյի միանվագ ծախսեր, այդ թվում՝ դուստր Porsche ընկերության գուդվիլի 6.4 մլրդ եվրոյի դուրսգրում, ինչպես նաև Չինաստանում ամբողջությամբ կոնսոլիդացվող ընկերությունների ակտիվների արժեքի շուրջ 1 մլրդ եվրոյի դուրսգրում։ Այս ծախսերը հաշվի չառնելու դեպքում գործառնական շահութաբերությունը դրական կլիներ՝ կազմելով 3.8%։

VW-ի եռամսյակային հասույթը նվազել է՝ նախորդ տարվա 80.31 մլրդ եվրոյից հասնելով 75.28 մլրդ եվրոյի։

FactSet-ի հարցմանը մասնակցած վերլուծաբանները միջինում կանխատեսում էին 5.79 մլրդ եվրոյի գործառնական վնաս և 78 մլրդ եվրոյի հասույթ։

Անցած եռամսյակում ավտոմեքենաների վաճառքը նվազել է 15.1%-ով՝ կազմելով շուրջ 1.88 մլն միավոր, իսկ արտադրությունը կրճատվել է 15.9%-ով՝ հասնելով 1.79 մլն միավորի։

Ռեգո Ինշուրանս

Ընկերությունը շարունակում է ակնկալել, որ ընթացիկ տարում իր հասույթը կկազմի շուրջ 315 մլրդ եվրո՝ նախորդ տարվա 321.91 մլրդ եվրոյի դիմաց, ինչը նշանակում է 2.1% անկում։ Գործառնական շահութաբերության կանխատեսումը պահպանվել է նախկին մակարդակում՝ առավելագույնը 1%։

Սեպտեմբերի վերջին VW-ի աշխատակիցների թիվը կազմել է 648.1 հազար՝ 2025 թվականի վերջի 662.9 հազարի դիմաց։ Ընկերության ֆինանսական և գործառնական տնօրեն Առնո Անտլիցը նշել է, որ ինն ամսվա արդյունքները մի բան հստակ ցույց են տալիս՝ պետք չէ ժամանակ կորցնել և պետք է վճռական լինել:

Անցած ամիս VW-ն հաստատել է վերակազմավորման ծրագիր, որը նախատեսում է մինչև 100 հազար աշխատատեղի կրճատում, մոդելային շարքի կիսով չափ նվազեցում, ինչպես նաև Գերմանիայում չորս գործարան փակելու հնարավորություն։ Ակնկալվում է, որ ծրագրի իրականացումը մինչև 2030 թվականը ավտոարտադրողին թույլ կտա ամբողջ արժեքաստեղծ շղթայում ծախսերը կրճատել 20 մլրդ եվրոյով։

Ավտոաշխարհի նորությունները հրապարակվում են ՌԵԳՈ ԻՆՇՈՒՐԱՆՍ ապահովագրական ընկերության աջակցությամբ, որը ներկայացնում է ԿԱՍԿՈ ապահովագրություն։ Կասկոն կօգնի անսպասելի իրավիճակներում պահպանել կայուն ֆինանսական վիճակ։

29/10/2026
դրամ
Դոլար (USD)
360.3
-0.21
Եվրո (EUR)
401.7
+0.74
Ռուբլի (RUR)
4.4751
-0.0003
Լարի (GEL)
138.9
-0.08
46822
-204
Արծաթ
622.87
+5.44