Բիզնես

USD BUY - 360.00+0.00 USD SELL - 361.00+0.00
EUR BUY - 393.50+0.00 EUR SELL - 397.00-0.50
OIL:  BRENT - 91.89-0.70 WTI - 82.89-2.34
COMEX:  GOLD - 3736.80-1.46 SILVER - 45.00-4.84
COMEX:  PLATINUM - 1360.70-3.11
LME:  ALUMINIUM - 2934.00-3.18 COPPER - 13226.50-2.66
LME:  NICKEL - 16462.00+1.45 TIN - 45059.00-3.41
LME:  LEAD - 1872.00-0.77 ZINC - 3675.00-1.10
FOREX:  USD/JPY - 159.5+0.10 EUR/GBP - 1.0954-0.34
FOREX:  EUR/USD - 1.0954-0.34 GBP/USD - 1.3124-0.56
STOCKS RUS:  RTSI - 945.55-1.09
STOCKS US: DOW JONES - 50198.17-1.11 NASDAQ - 24429.89+0.42
STOCKS US: S&P 500 - 7323.63-0.23
STOCKS JAPAN:  NIKKEI - 59444.21+0.71 TOPIX - 3822.47-0.04
STOCKS CHINA:  HANG SENG - 22841.62-1.95 SSEC - 3577.62-0.28
STOCKS EUR:  FTSE100 - 10551.17-1.30 CAC40 - 8146.83-0.85
STOCKS EUR:  DAX - 25736.24-1.19
19/11/2026  CBA:  USD - 360.94+0.53 GBP - 475.32+0.59
19/11/2026  CBA:  EURO - 397.25+1.88
19/11/2026  CBA:  GOLD - 43625-1081 SILVER - 530.56-22.16
Alphabet-ի շուկայական արժեքը ԱԲ-ի հետ կապված մտահոգությունների պատճառով նվազել է ավելի քան 500 մլրդ դոլարով
30/10/2026 15:17
Կիսվել

Alphabet-ի շուկայական արժեքը ԱԲ-ի հետ կապված մտահոգությունների պատճառով նվազել է ավելի քան 500 մլրդ դոլարով

Google-ի մայր ընկերության՝ Alphabet-ի շուկայական կապիտալիզացիան մեկ առևտրային նստաշրջանի ընթացքում նվազել է ավելի քան 500 մլրդ դոլարով՝ գրանցելով ընկերության պատմության ամենախոշոր անկումը։ Ինչպես հաղորդում է Bloomberg-ը, բաժնետոմսերի կտրուկ էժանացման պատճառը եռամսյակային ֆինանսական արդյունքներն են, որոնք ուժեղացրել են ներդրողների մտահոգությունները ընկերության հիմնական բիզնեսի վրա արհեստական բանականության (ԱԲ) ազդեցության վերաբերյալ։

NASDAQ բորսայում Alphabet-ի բաժնետոմսերի գինը նվազել է մինչև 13.7%-ով՝ հասնելով 280.36 դոլարի։ Հետագայում անկումը կազմել է 11.45%, իսկ մեկ բաժնետոմսի արժեքը՝ 287.7 դոլար։

Ընկերության հասույթը երրորդ եռամսյակում աճել է 25%-ով՝ հասնելով 127.6 մլրդ դոլարի, մինչդեռ զուտ շահույթը կրճատվել է 25%-ով՝ կազմելով 26.2 մլրդ դոլար։

Չնայած հասույթի աճին՝ Google-ի որոնողական համակարգում և այլ հարթակներում գովազդի վաճառքը չի արդարացրել վերլուծաբանների կանխատեսումները։ Այս ուղղությունն ապահովում է Alphabet-ի ընդհանուր հասույթի մոտ կեսը և ֆինանսավորում է ընկերության լայնածավալ ներդրումները արհեստական բանականության ոլորտում։ Գովազդային վաճառքի աճի տեմպը նվազել է մինչև վերջին հինգ եռամսյակների ամենացածր մակարդակը։

Google-ի ծառայությունների հասույթը կազմել է 96,3 մլրդ դոլար՝ աճելով 10.6%-ով, սակայն զիջելով կանխատեսված 98.4 մլրդ դոլարին։ YouTube-ի գովազդային հասույթն ավելացել է 9%-ով՝ հասնելով 11.2 մլրդ դոլարի, ինչը նույնպես սպասումներից ցածր է եղել։

Միաժամանակ Alphabet-ը երկրորդ եռամսյակն անընդմեջ գրանցել է բացասական ազատ դրամական հոսք։ Նման իրավիճակ ընկերությունում չէր արձանագրվել բորսա դուրս գալուց ի վեր։

JPMorgan-ի վերլուծաբանների գնահատմամբ՝ Alphabet-ի արդյունքները ցույց են տալիս այն ռիսկերը, որոնց բախվում է ընկերությունը՝ հարյուրավոր միլիարդավոր դոլարներ ներդնելով ԱԲ ենթակառուցվածքներում, մինչդեռ հիմնական բիզնեսի ցուցանիշները չեն արդարացնում սպասումները։

Alphabet-ի բիզնեսի զարգացման տնօրեն Ֆիլիպ Շինդլերը նշել է, որ Google-ի որոնողական համակարգում ներդրված AI Mode գործառույթի աճող ժողովրդականությունը բացասաբար է անդրադառնում ընկերության ֆինանսական արդյունքների վրա։ Նրա խոսքով՝ ԱԲ-ի հետ կապված որոնողական հարցումներն ավելի քիչ գովազդային եկամուտ են ապահովում։ Այնուամենայնիվ, ընկերությունը լավատեսորեն է տրամադրված և նախատեսում է ավելացնել գովազդի ծավալն այդ հատվածում։

Ներդրողներին մտահոգում է նաև ChatGPT-ի, Claude-ի և այլ ԱԲ ծառայությունների աճող մրցակցությունը, որը կարող է սպառնալ Google-ի որոնողական բիզնեսին՝ ընկերության շահույթի հիմնական աղբյուրներից մեկին։

«Այս եռամսյակը Alphabet-ի համար ճշմարտության պահ դարձավ», — հայտարարել է Investing.com-ի ավագ վերլուծաբան Թոմաս Մոնտեյրոն։

Նրա գնահատմամբ՝ ընկերությունը պետք է գտնի արհեստական բանականությունն արդյունավետորեն դրամայնացնելու ճանապարհը, հակառակ դեպքում մոտ ապագայում կարող է կորցնել առաջատար դիրքերը իր հիմնական գործունեության մի շարք ուղղություններում։

Չնայած բաժնետոմսերի կտրուկ անկմանը՝ Alphabet-ը շարունակում է մնալ աշխարհի ամենաբարձր շուկայական արժեք ունեցող հրապարակային ընկերություններից մեկը՝ զբաղեցնելով երրորդ տեղը։

Ամենաբարձր կապիտալիզացիա ունեցող հինգ ընկերությունների ցանկը ներկայացվում է հետևյալ կերպ.

– Nvidia — 5.16 տրլն դոլար
– Apple — 5.09 տրլն դոլար
– Microsoft — 3.88 տրլն դոլար
– Alphabet — 3.5 տրլն դոլար
– Amazon — 2.68 տրլն դոլար

Alphabet-ի շուկայական կապիտալիզացիան նախկինում գերազանցել էր 4 տրլն դոլարը, սակայն վերջին անկումը ցույց է տալիս, որ ներդրողները գնալով ավելի մեծ ուշադրություն են դարձնում ԱԲ ոլորտում կատարվող հսկայական ներդրումների եկամտաբերությանը և Google-ի գովազդային բիզնեսի ապագային։

19/11/2026
դրամ
Դոլար (USD)
360.94
+0.53
Եվրո (EUR)
397.25
+1.88
Ռուբլի (RUR)
4.4154
+0.0348
Լարի (GEL)
139.17
+0.23
43625
-1081
Արծաթ
530.56
-22.16