EasyPay-ը վերաբրենդավորվել է՝ դառնալով ավելի պարզ՝ easy
EasyPay-ը դառնում է ավելի պարզ՝ easy: Ընկերությունը վերաբրենդավորվել է՝ մեր ֆինանսական առօրյան ավելի պարզ դարձնելու տեսլականով՝ վճարային տերմինալներից մինչև թվային հարթակ։ Այսպիսով, easy-ն նպատակ ունի ամենօրյա ֆինանսական գործերը դարձնել ավելի պարզ, հասկանալի ու անվտանգ:
easy ընկերության նոր փուլի մեկնարկը տրվեց հատուկ միջոցառմամբ, որի ընթացքում ընկերությունն իր գործընկերների և աշխատակիցների հետ միասին ամփոփեց անցած ճանապարհն ու ազդարարեց զարգացման նոր փուլ։
Պարզություն, հասանելիություն, թափանցիկություն, անվտանգություն և պատասխանատվություն. սա այն սկզբունքներն են, որոնց հիման վրա easy-ն մշակել է իր ռազմավարությունն ու ծառայությունները: Այնպես որ ամենապարզ ֆինանսական օգնականը ձեր կողքին է easy անվամբ՝ easypay դրամապանակով, ինչպես արդեն ծանոթ, այնպես էլ նոր մշակվող ծառայություններով:
