Բիզնես

USD BUY - 360.00+0.00 USD SELL - 361.50+0.00
EUR BUY - 399.00-2.00 EUR SELL - 401.50-2.00
OIL:  BRENT - 91.64-0.84 WTI - 85.61-1.14
COMEX:  GOLD - 3987.50-0.83 SILVER - 51.88+1.53
COMEX:  PLATINUM - 1537.30-1.73
LME:  ALUMINIUM - 3066.50+0.13 COPPER - 13896.50+0.93
LME:  NICKEL - 16225.00-0.78 TIN - 46439.00-0.06
LME:  LEAD - 1886.00+0.03 ZINC - 3731.00+0.54
FOREX:  USD/JPY - 159.73+0.56 EUR/GBP - 1.107-0.83
FOREX:  EUR/USD - 1.107-0.83 GBP/USD - 1.3255-0.67
STOCKS RUS:  RTSI - 949.22+1.42
STOCKS US: DOW JONES - 52486.49+0.49 NASDAQ - 25466.19+1.60
STOCKS US: S&P 500 - 7619.38+1.31
STOCKS JAPAN:  NIKKEI - 60819.36-0.70 TOPIX - 3937.33+0.20
STOCKS CHINA:  HANG SENG - 24008.55-1.26 SSEC - 3655.83-0.67
STOCKS EUR:  FTSE100 - 10835.47+0.78 CAC40 - 8332.87+0.66
STOCKS EUR:  DAX - 26662.77+1.20
12/11/2026  CBA:  USD - 360.51+0.03 GBP - 478.54-1.55
12/11/2026  CBA:  EURO - 400.02-1.48
12/11/2026  CBA:  GOLD - 46525-424 SILVER - 611.18+5.21
«Մի դրամի ուժի» նոյեմբեր ամսվա շահառուն VIVA հիմնադրամն է
12/11/2026 16:13
Կիսվել

«Մի դրամի ուժի» նոյեմբեր ամսվա շահառուն VIVA հիմնադրամն է

IDBank-ը և Իդրամը «Մի դրամի ուժը» նախաձեռնության շրջանակում ամփոփել են հոկտեմբեր ամսվա արդյունքները։ Նախորդ ամսվա շահառու «Ֆիզմաթ դպրոցի բարեկամ» բարեգործական հիմնադրամին փոխանցվել է 4.589.996 ՀՀ դրամ։ Գումարն ուղղվելու է «Օլիմպիական շարժում» նախաձեռնության իրականացմանը՝ աջակցելով օլիմպիական խմբակների շարունակական գործունեությանը, ուսուցիչների մասնագիտական կարողությունների զարգացմանը և ավելի շատ աշակերտների համար օլիմպիական կրթության հասանելիության ընդլայնմանը։ 

«Մի դրամի ուժը» նախաձեռնության նոյեմբեր ամսվա շահառուն VIVA հիմնադրամի «Հեռաբժշկության ծառայությունների հասանելիության ապահովման ծրագիրն» է։

Ծրագրի շրջանակում նախատեսվում է մեկ տարի շարունակ աջակցել Վայոց ձորի մարզի Զառիթափ, Սյունիքի մարզի Հալիձոր, Որոտան, Խնձորեսկ, Վաղատուր, Ծավ, Շվանիձոր և Տավուշի մարզի Կոթի գյուղերը սպասարկող հեռաբժշկության կետերի գործունեությանը։ Նախաձեռնության նպատակն է հեռավոր համայնքների բնակիչներին հասանելի դարձնել անվճար բժշկական խորհրդատվությունն ու առողջական վիճակի շարունակական հսկողությունը՝ նվազեցնելով բուժօգնություն ստանալու նպատակով այլ բնակավայրեր մեկնելու անհրաժեշտությունը։ Նախաձեռնությունը համահունչ է Բանկի՝ մարզերի զարգացման ռազմավարական ուղղությանը։

Իդրամի և IDBank-ի Հաղորդակցության և կայուն զարգացման վարչության ղեկավար Տաթևիկ Վարդևանյանի խոսքով՝ մարզերում որակյալ ու հասանելի ծառայությունների ապահովումն ընկերությունների առաջնահերթություններից է.

«Առողջապահական ծառայությունների հասանելիությունը սահմանամերձ և հեռավոր համայնքներում կենսական նշանակություն ունի։ «Մի դրամի ուժը» նախաձեռնության միջոցով մեր հաճախորդներից յուրաքանչյուրն իր ամենօրյա վճարումներով ներդրում է ունենում մեր մարզերում ապրող մարդկանց կյանքի որակի բարելավման գործում։ Հեռաբժշկության այս ծրագիրը հիանալի օրինակ է, թե ինչպես կարող են տեխնոլոգիական լուծումները նպաստել մարդկանց առողջության պահպանմանն ու կյանքի որակի բարելավմանը», – ընդգծել է Տաթևիկ Վարդևանյանը:

VIVA հիմնադրամի համահիմնադիր և տնօրեն Տատյանա Հովհաննիսյանը նշել է.

«VIVA հիմնադրամի անունից շնորհակալություն եմ հայտնում Իդրամին և IDBank-ին՝ Հայաստանի հեռավոր և սահմանամերձ գյուղերում մեր աշխատանքին աջակցելու համար։ Այն գյուղերում, որտեղ մոտակա բուժհաստատությունները մեծ հեռավորության վրա են գտնվում, այս աջակցությունը կօգնի երեխաներին և միայնակ ապրող տարեցներին ժամանակին բժշկական խորհրդատվություն ստանալ։ Հեռաբժշկության շնորհիվ նրանք կկարողանան իրենց գյուղից խորհրդակցել բժշկի հետ՝ առանց հիվանդանոց հասնելու համար երկար ճանապարհ անցնելու»։

«Մի դրամի ուժը» շարունակում է աջակցել սոցիալական, համայնքային և կրթական կարևոր նախաձեռնություններին։ Նախաձեռնության բարի գործերին մասնակից դառնալու համար բոլոր վճարումները պետք է կատարել Idram&IDBank հավելվածով, IDBanking.am և banking.idram.am առցանց հարթակների, ինչպես նաև Իդրամի և IDBank-ի տերմինալների միջոցով։ Յուրաքանչյուր վճարման դիմաց ընկերությունները մեկ դրամ կուղղեն կարևոր ծրագրերի իրականացմանը։

IDBANK ԵՎ ԻԴՐԱՄ ԸՆԿԵՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ ՎԵՐԱՀՍԿՎՈՒՄ ԵՆ ՀՀ ԿԲ ԿՈՂՄԻՑ

12/11/2026
դրամ
Դոլար (USD)
360.51
+0.03
Եվրո (EUR)
400.02
-1.48
Ռուբլի (RUR)
4.3552
-0.0017
Լարի (GEL)
138.95
-0.02
46525
-424
Արծաթ
611.18
+5.21