Բիզնես

USD BUY - 360.00+0.00 USD SELL - 361.00-0.50
EUR BUY - 398.50-0.50 EUR SELL - 401.00-0.50
OIL:  BRENT - 95.48+4.19 WTI - 88.24+3.07
COMEX:  GOLD - 3878.40-2.74 SILVER - 49.97-3.68
COMEX:  PLATINUM - 1538.70+0.09
LME:  ALUMINIUM - 3030.50-1.17 COPPER - 13588.00-2.22
LME:  NICKEL - 16226.00+0.01 TIN - 46652.00+0.46
LME:  LEAD - 1886.50+0.03 ZINC - 3716.00-0.40
FOREX:  USD/JPY - 159.9+0.11 EUR/GBP - 1.1059-0.10
FOREX:  EUR/USD - 1.1059-0.10 GBP/USD - 1.3232-0.17
STOCKS RUS:  RTSI - 951.79+0.27
STOCKS US: DOW JONES - 52297.09-0.36 NASDAQ - 25366.09-0.39
STOCKS US: S&P 500 - 7592.40-0.35
STOCKS JAPAN:  NIKKEI - 61142.35+0.53 TOPIX - 3941.57+0.11
STOCKS CHINA:  HANG SENG - 23637.60-1.55 SSEC - 3634.35-0.59
STOCKS EUR:  FTSE100 - 10863.09+0.25 CAC40 - 8361.36+0.34
STOCKS EUR:  DAX - 26771.88+0.41
13/11/2026  CBA:  USD - 360.54+0.03 GBP - 476.81-1.73
13/11/2026  CBA:  EURO - 398.4-1.62
13/11/2026  CBA:  GOLD - 44862-1663 SILVER - 590.3-20.88
Հիփոթեք` 0% կանխավճարով. Ամերիաբանկի հատուկ առաջարկը TOON Expo-ի շրջանակում
13/11/2026 21:51
Կիսվել

Հիփոթեք` 0% կանխավճարով. Ամերիաբանկի հատուկ առաջարկը TOON Expo-ի շրջանակում

Հիփոթեքային շուկայի առաջատար Ամերիաբանկը նոյեմբերի 13-15-ը մասնակցում է անշարժ գույքի և կառուցապատման ոլորտի ամենամեծ և մասշտաբային ցուցահանդեսին` TOON Expo-ին: Ցուցահանդեսի այցելուների համար Ամերիաբանկն ունի հատուկ առաջարկ` հնարավորություն Բանկի հետ համագործակցող ընկերություններից ձեռք բերել անշարժ գույք հիփոթեքային վարկով` 0% կանխավճարով։ Առաջարկը սահմանափակ է և գործում է միայն ցուցահանդեսի օրերին: 

Ամերիաբանկն առաջարկում է հիփոթեքային վարկավորմամբ ձեռք բերել, վերանորոգել, կառուցապատել անշարժ գույք 12.9% անվանական տոկոսադրույքով (փաստացի տոկոսադրույք՝ 13.68-15.37%): Բացի այդ, Ամերիայի տաղավարում այցելուներին առաջարկվում է արտոնյալ պայմաններով հիփոթեքային վարկերի լայն ընտրություն՝ բնակելի և առևտրային գույքի գնման, վերանորոգման ու կառուցապատման վարկեր, պետական  աջակցությամբ հիփոթեքային վարկեր, ինչպես նաև հիփոթեքային վարկ սփյուռքի մեր հայրենակիցների համար: 

Ամերիաբանկը ներկայանում է նաև ներդրումային վարկերի իր առաջարկով: Այս վարկատեսակի միջոցով կարելի է ոչ միայն բիզնեսում ներդրում կատարել և ընկերություններում բաժնեմաս ձեռք բերել, այլ նաև գնել անշարժ գույք արտերկրում: Ներդրումային վարկատեսակը տրամադրվում է 3 արժույթով` ՀՀ դրամ` 13.75%, ԱՄՆ դոլար` 9.5%, եվրո` 8.5% տոկոսադրույքով: 

Ցուցահանդեսի այցելուներին լավագույն թվային փորձառությունն է առաջարկում Ամերիաբանկի MyHome.am հարթակը, որը շարունակում է ընդլայնվել որպես անշարժ գույքի ամբողջական էկոհամակարգ։ Արդեն ծանոթ հնարավորություններից զատ՝ առաջնային շուկայում հիփոթեքային վարկի ամբողջությամբ առցանց ձևակերպում, առաջնային և երկրորդային շուկայի գույքի որոնում, առք ու վաճառք, վարձակալություն, արտերկրում գույք ձեռք բերելու տարբերակներ, վարկային, վերանորոգման և այլ հաշվիչներ, հարթակում այժմ հասանելի են մի շարք նոր ծառայություններ։ Մասնավորապես, MyHome-ում արդեն հնարավոր է առանց բանկ այցելելու վերաֆինանսավորել գործող հիփոթեքային վարկը և ապահովագրել անշարժ գույքը, իսկ սփյուռքում բնակվող մեր հայրենակիցները կարող են հիփոթեքային վարկի հայտ ներկայացնել անմիջապես հարթակի միջոցով։ 

Գործարկվել է նաև շուկայի վերլուծության նոր գործիք, որը թույլ է տալիս գնման կամ վաճառքի որոշումները կայացնել վստահելի տվյալների հիման վրա, իսկ վաճառողների համար MyHome-ն առաջարկում է ընդլայնված գործիքակազմ՝ անշարժ գույքի վաճառքներն արդյունավետ իրականացնելու համար։

Հարթակն իր օգտատերերի կողքին է նաև գույքը ձեռք բերելուց հետո. 30-ից ավելի ոլորտներում առաջատար խանութներ և ծառայություններ մատուցող ընկերություններ MyHome-ի օգտատերերի համար ներկայացնում են հատուկ առաջարկներ։ Հատկանշական է, որ  տարեսկզբից MyHome-ի օգտատերերի թիվն ավելացել է ավելի քան 130 տոկոսով, ինչը վկայում է հարթակի նկատմամբ հաճախորդների շարունակաբար աճող վստահության մասին։

Նշենք, որ Ամերիաբանկը հիփոթեքային վարկերի պորտֆելի ծավալով շարունակում է պահպանել առաջատարի դիրքը Հայաստանի բանկային համակարգում՝ 24.1% շուկայի մասնաբաժնով (2026թ. 3-րդ եռամսյակի տվյալներով)։ 

Հավելենք, որ 2022 թվականից ի վեր TOON EXPO-ն անցկացվել է արդեն 7 անգամ՝ Հայաստանում և արտերկրում։ Այս անգամ ցուցահանդեսում ներկայացված է ավելի քան 150 անշարժ գույքի նախագիծ, կառուցապատման, ֆինանսական և հարակից ոլորտների ավելի քան 200 ընկերություն՝ Հայաստանից և արտերկրից։ Կազմակերպիչների հրապարակած տվյալներով՝ նախորդ ցուցահանդեսների շրջանակում իրականացվել է ավելի քան 10,000 գործարք՝ շուրջ 950 մլն ԱՄՆ դոլար ընդհանուր արժեքով, իսկ այցելությունների ընդհանուր թիվը գերազանցել է 140,000-ը։

 

Ամերիաբանկը ֆինանսական և տեխնոլոգիական առաջատար հաստատություն է, ՀՀ տնտեսական ոլորտի նշանակալի դերակատարներից մեկը: Թվային փոխակերպման ռազմավարության ներքո բանկը ներդնում և շարունակաբար կատարելագործում է շուկայում եզակի պրոդուկտներ, ծառայություններ և նորարարական հարթակներ, որոնք միտված են բավարարելու մարդկանց ֆինանսական և ոչ ֆինանսական կարիքները։  Ամերիաբանկը, որպես դինամիկ զարգացող ֆինթեք միջավայր, առաջարկում է կյանքի որակը բարելավող ամբողջական լուծումներ:

Բանկը վերահսկվում է ՀՀ Կենտրոնական բանկի կողմից:

13/11/2026
դրամ
Դոլար (USD)
360.54
+0.03
Եվրո (EUR)
398.4
-1.62
Ռուբլի (RUR)
4.3927
+0.0375
Լարի (GEL)
138.94
-0.01
44862
-1663
Արծաթ
590.3
-20.88