Բիզնես

USD BUY - 360.00+0.00 USD SELL - 361.00-0.50
EUR BUY - 397.50-0.50 EUR SELL - 399.50-1.50
OIL:  BRENT - 96.29+0.85 WTI - 88.56+0.36
COMEX:  GOLD - 3879.70+0.03 SILVER - 49.03-1.88
COMEX:  PLATINUM - 1489.70-3.18
LME:  ALUMINIUM - 3030.50-1.17 COPPER - 13588.00-2.22
LME:  NICKEL - 16226.00+0.01 TIN - 46652.00+0.46
LME:  LEAD - 1886.50+0.03 ZINC - 3716.00-0.40
FOREX:  USD/JPY - 159.66-0.15 EUR/GBP - 1.1021-0.34
FOREX:  EUR/USD - 1.1021-0.34 GBP/USD - 1.3215-0.13
STOCKS RUS:  RTSI - 962.92+1.17
STOCKS US: DOW JONES - 52347.55+0.10 NASDAQ - 25136.27-0.91
STOCKS US: S&P 500 - 7561.67-0.40
STOCKS JAPAN:  NIKKEI - 61142.35+0.53 TOPIX - 3941.57+0.11
STOCKS CHINA:  HANG SENG - 23637.60-1.55 SSEC - 3634.35-0.59
STOCKS EUR:  FTSE100 - 10902.56+0.36 CAC40 - 8368.91+0.09
STOCKS EUR:  DAX - 26749.95-0.08
13/11/2026  CBA:  USD - 360.54+0.03 GBP - 476.81-1.73
13/11/2026  CBA:  EURO - 398.4-1.62
13/11/2026  CBA:  GOLD - 44862-1663 SILVER - 590.3-20.88
Ucom-ի աջակցությամբ Երևանում անցկացվել է «Mini Whoop Drone Racing Armenia 2026»  դրոնների ամենամյա մրցարշավը
16/11/2026 13:04
Կիսվել

Ucom-ի աջակցությամբ Երևանում անցկացվել է «Mini Whoop Drone Racing Armenia 2026»  դրոնների ամենամյա մրցարշավը

Ucom-ի աջակցությամբ նոյեմբերի 13-ից 15-ը Երևանում երկրորդ անգամ անցկացվել է «Mini Whoop Drone Racing  Armenia 2026 » FPV դրոնների ամենամյա մրցարշավը, որը համախմբել է Հայաստանի և արտերկրի դրոնների սիրողական ու պրոֆեսիոնալ օպերատորներին։ «ԱրմԴրոն համայնք» կրթական, սպորտային հասարակական կազմակերպության նախաձեռնությամբ անցկացված մրցարշավի նպատակն էր խրախուսել երիտասարդների հետաքրքրությունը անօդաչու թռչող սարքերի նկատմամբ, նպաստել նրանց գործնական հմտությունների զարգացմանը և հնարավորություն ստեղծել փորձի փոխանակման համար։

Մրցարշավն անցկացվել է Երևանի Սերո Խանզադյանի անվան թիվ 184 ավագ դպրոցի մարզադահլիճում՝ հատուկ պատրաստված մրցուղում։ Մասնակիցները մրցել են երեք անվանակարգերում՝ պրոֆեսիոնալ, կիսապրոֆեսիոնալ և սկսնակ։ Մրցումները հնարավորություն են տվել մասնակիցներին ցուցադրելու դրոնների կառավարման իրենց հմտությունները, տեխնիկական պատրաստվածությունն ու արագ կողմնորոշվելու կարողությունը։

Ընդհանուր առմամբ մրցարշավին մասնակցեց շուրջ 80 օպերատոր՝ Հայաստանից, Վրաստանից, Ռուսաստանից և  Բելառուսից։

«Ucom-ի համար կարևոր է աջակցել այնպիսի նախաձեռնությունների, որոնք երիտասարդներին հնարավորություն են տալիս գործնականում ծանոթանալու նոր տեխնոլոգիաներին, զարգացնելու իրենց կարողություններն ու հետաքրքրությունը ինժեներական ոլորտի նկատմամբ։ Անօդաչու թռչող սարքերն այսօր լայն կիրառություն ունեն տարբեր ոլորտներում, և դրանց կառավարման ու կիրառման հմտություններն ավելի ու ավելի պահանջված են դառնում։ Վստահ ենք, որ նման մրցարշավերը նպաստում են Հայաստանում տեխնոլոգիական ներուժի զարգացմանը»,– նշել է Ucom-ի գլխավոր տնօրեն Ռալֆ Յիրիկյանը։

«Մեզ համար կարևոր է, որ այս մրցարշավը մեկ հարթակում միավորի Հայաստանից և արտերկրից FPV դրոններով զբաղվող մասնակիցներին՝ հնարավորություն տալով մրցակցելու, փորձի փոխանակման և սեփական կարողությունները գնահատելու։ Մրցարշավը ոչ միայն մարզական մրցակցություն է, այլև ռադիոկապի, էլեկտրոնիկայի և տեխնոլոգիական այլ ուղղություններով գործնական գիտելիքներ ու հմտություններ ձեռք բերելու և կատարելագործելու հնարավորություն։ Մեր նպատակն է հնարավորինս շատ երեխաների ու պատանիների ներգրավել այս ոլորտում՝ խրախուսելով նրանց շարունակական զարգացումը և նպաստելով Հայաստանի տեխնոլոգիական ոլորտի ապագա մասնագետների ձևավորմանը»,– նշել է «ԱրմԴրոն համայնք» կրթական և սպորտային հասարակական կազմակերպության հիմնադիր Հայկ Կարապետյանը։

Մրցարշավի հաղթողներն են՝ պրոֆեսիոնալների անվանակարգում՝ 1-ին տեղ՝ Վլադիմիր Սակուն, 2-րդ տեղ՝ Վարդան Ավետիսյան, 3-րդ տեղ՝ Սարգիս Թաթոսյան։  Կիսապրոֆեսիոնալների անվանակարգում՝ 1-ին տեղ՝ Արամ Սահակյան, 2-րդ տեղ՝ Հայկ Սարգսյան, 3-րդ տեղ՝ Նարեկ Խաչատրյան։ Սկսնակների անվանակարգում՝ 1-ին տեղ՝ Լևոն Առաքելյան, 2-րդ տեղ՝ Էդուարդ Հայրապետյան, 3-րդ տեղ՝ Ռաֆիկ Ադամյան։  Հաղթողներն ստացան դրամական պարգևներ և արժեքավոր նվերներ։  Ucom-ի հատուկ մրցանակներին արժանացել են Սամվել Միրզոյանը, Վարդուհի Գրիգորյանը և Հայկ Թադևոսյանը։

Մրցարշավի ընթացքում մասնակիցները ցուցադրել են առաջին դեմքից դիտման (First Person View) տեխնոլոգիայի կիրառման հնարավորությունները՝ դրոնները կառավարելով դրանց վրա տեղադրված տեսախցիկներից փոխանցվող պատկերի միջոցով։ Հանդիսատեսը հնարավորություն է ունեցել հետևելու մրցումներին հատուկ տեղադրված էկրաններով, իսկ մրցարշավի ընթացքը հեռարձակվել է նաև «ԱրմԴրոն համայնքի» YouTube-ի ալիքով։

«Mini Whoop Drone Racing Armenia 2026» ամենամյա մրցարշավը մասնակիցների համար դարձել է ոչ միայն մրցելու, այլև փորձի փոխանակման, նոր գիտելիքներ ձեռք բերելու և համախոհների հետ կապեր հաստատելու հարթակ։ Նման նախաձեռնությունները հնարավորություն են տալիս երիտասարդներին գործնականում բացահայտելու անօդաչու թռչող սարքերի հնարավորությունները և զարգացնելու ժամանակակից տեխնոլոգիաների հետ աշխատելու հմտությունները։

13/11/2026
դրամ
Դոլար (USD)
360.54
+0.03
Եվրո (EUR)
398.4
-1.62
Ռուբլի (RUR)
4.3927
+0.0375
Լարի (GEL)
138.94
-0.01
44862
-1663
Արծաթ
590.3
-20.88