Բիզնես

USD BUY - 360.00+0.00 USD SELL - 361.00+0.00
EUR BUY - 393.50+0.00 EUR SELL - 397.00-0.50
OIL:  BRENT - 91.89-0.70 WTI - 82.89-2.34
COMEX:  GOLD - 3736.80-1.46 SILVER - 45.00-4.84
COMEX:  PLATINUM - 1360.70-3.11
LME:  ALUMINIUM - 2934.00-3.18 COPPER - 13226.50-2.66
LME:  NICKEL - 16462.00+1.45 TIN - 45059.00-3.41
LME:  LEAD - 1872.00-0.77 ZINC - 3675.00-1.10
FOREX:  USD/JPY - 159.5+0.10 EUR/GBP - 1.0954-0.34
FOREX:  EUR/USD - 1.0954-0.34 GBP/USD - 1.3124-0.56
STOCKS RUS:  RTSI - 945.55-1.09
STOCKS US: DOW JONES - 50198.17-1.11 NASDAQ - 24429.89+0.42
STOCKS US: S&P 500 - 7323.63-0.23
STOCKS JAPAN:  NIKKEI - 59024.28+0.28 TOPIX - 3824.00-0.42
STOCKS CHINA:  HANG SENG - 23294.75-0.91 SSEC - 3587.83+0.09
STOCKS EUR:  FTSE100 - 10551.17-1.30 CAC40 - 8146.83-0.85
STOCKS EUR:  DAX - 25736.24-1.19
18/11/2026  CBA:  USD - 360.41-0.1 GBP - 474.73-0.78
18/11/2026  CBA:  EURO - 395.37-0.76
18/11/2026  CBA:  GOLD - 44706-245 SILVER - 552.72-0.5
Որքա՞ն կարժենա Ջեյմս Բոնդի մասին ֆիլմաշարի 26-րդ մասը
19/11/2026 11:39
Կիսվել

Որքա՞ն կարժենա Ջեյմս Բոնդի մասին ֆիլմաշարի 26-րդ մասը

9.5 միլիարդ դոլար արժողությամբ գործարքից հետո Amazon-ը վերահսկողություն է ստացել Ջեյմս Բոնդի մասին ֆիլմաշարի նկատմամբ։ Գործակալ 007-ի դերը կկատարի Ռոբերտ Փաթինսոնը։

Ավելի վաղ Amazon-ը 8.45 միլիարդ դոլարով ձեռք էր բերել MGM կինոստուդիան։ 2025 թվականին ընկերությունը ևս 1 միլիարդ դոլար է ծախսել՝ MI6-ի լրտեսի կերպարի ստեղծագործական վերահսկողությունը ստանձնելու համար։ Մինչև գործարքը ֆիլմաշարը պատկանում էր Բրոքոլի ընտանիքին, որը 60 տարի շարունակ ղեկավարել է նախագիծը։ Այժմ ընտանիքը կստանա միայն ֆիլմաշարի եկամուտների որոշակի մասը։

Ռոբերտ Փաթինսոնը կնկարահանվի երեք ֆիլմում, ոչ թե չորսում, ինչպես նախատեսվում էր։ Այդ դերակատարման համար այլ հավակնորդներ ևս կային։ Միևնույն ժամանակ, բրիտանական լրատվամիջոցների հաղորդմամբ՝ դերասանի հոնորարը կկազմի 20 միլիոն դոլար։

Ջեյմս Բոնդի մասին ֆիլմաշարի 26-րդ մասի ռեժիսորը կլինի Դենի Վիլնյովը։

Ֆիլմաշարի բոլոր 25 մասերը միասին ապահովել են գրեթե 8 միլիարդ դոլարի հասույթ։ Ֆիլմերի բյուջեները հասել են 250 միլիոն դոլարի, իսկ «Skyfall» ֆիլմը ռեկորդ է սահմանել՝ կինովարձույթում հավաքելով 1.11 միլիարդ դոլար։

Ֆիլմաշարը լրացուցիչ եկամուտներ է ստանում նաև գովազդային գործընկերներից։ Այսպես, Heineken-ը շուրջ 100 միլիոն դոլար է ծախսել «Spectre» ֆիլմի գովազդի համար։

Ջեյմս Բոնդի մասին ֆիլմաշարը կինոյի պատմության ամենաերկարակյաց և առևտրային առումով ամենահաջողված նախագծերից մեկն է։ Շարքի առաջին՝ «Dr. No» ֆիլմը էկրան է բարձրացել 1962 թվականին։ Տարիների ընթացքում գործակալ 007-ի դերը կատարել են նաև Շոն Քոններին, Ռոջեր Մուրը, Փիրս Բրոսնանը և Դենիել Քրեյգը։ Քրեյգի մասնակցությամբ վերջին՝ «No Time to Die» ֆիլմը թողարկվել է 2021 թվականին։

18/11/2026
դրամ
Դոլար (USD)
360.41
-0.1
Եվրո (EUR)
395.37
-0.76
Ռուբլի (RUR)
4.3806
+0.0103
Լարի (GEL)
138.94
-0.04
44706
-245
Արծաթ
552.72
-0.5