Մանուկ Աբեղյանի անվան դպրոցը կունենա նոր մարզադահլիճ․ շինարարությունը մտել է ավարտական
Երևանի կենտրոնում՝ Firdus Prime Residence բնակելի թաղամասի կառուցապատման շրջանակում, ավարտական փուլ է մտել Մանուկ Աբեղյանի անվան ավագ դպրոցի նոր մարզական մասնաշենքի շինարարությունը։ Նախագիծը նպատակ ունի լուծել կրթօջախի տարիներ շարունակ գոյություն ունեցած խնդիրը՝ աշակերտների համար ստեղծելով ֆիզիկական կրթության և մարզական պարապմունքների ժամանակակից պայմաններ։
Ճարտարապետության և շինարարության Հայաստանի ազգային համալսարանի կազմում գործող դպրոցը մինչ այժմ սեփական մարզադահլիճ չի ունեցել։ Նոր մասնաշենքի կառուցումը մեկնարկել է 2025 թվականի մայիսին։ Ներկայում իրականացվում են ներքին հարդարման աշխատանքները, իսկ արտաքին բարեկարգման հիմնական մասն արդեն ավարտված է։
Թեև նախագծի ավարտը նախատեսված է 2028 թվականի փետրվարին, շինարարներն աշխատում են այն առնվազն մեկ տարի շուտ ավարտելու ուղղությամբ։
Դպրոցի մարզական մասնաշենքի կառուցումը Firdus Prime Residence-ի քաղաքաշինական ծրագրի հանրային նշանակության բաղադրիչներից է։ Երևանի սրտում կառուցվող պրեմիում բնակելի թաղամասը միավորում է ժամանակակից ճարտարապետությունը, հարմարավետ բնակարանները, առևտրային և հասարակական տարածքները՝ նպատակ ունենալով ձևավորել ամբողջական քաղաքային միջավայր։
