2009Թ.-Ի ԱՌԱՋԻՆ ԵՌԱՄՍՅԱԿՈՒՄ PEUGEOT-Ի ՎԱՃԱՌՔԻ ԾԱՎԱԼՆԵՐԸ ԱՃԵԼ ԵՆ ԳՐԵԹԵ 20%-ՈՎ
Ֆրանսիական Peugeot-ի վաճառքի ծավալները 2009թ.-ի առաջին եռամսյակում աճել են 17,8%-ով, այսինքն` մինչև 9,898 ավտոմեքենայով 2008թ.-ի նույն ժամանակահատվածի համեմատ: Այս մասին հայտնում է RBC-ն: ՌԴ-ում ընկերության շուկան աճել է մինչև 2,6%` 2008թ.-ի 1,3%-ի համեմատ:
2008թ.-ին ողջ աշխարհում ֆրանսիական PSA Peugeot Citroen ավտոկոնցեռնի վաճառքի ծավալները կրճատվել են 4,9%-ով և կազմել 3,26 մլն ավտոմեքենա:
Անցյալ շաբաթ PSA Peugeot-Citroen-ը հայտարարեց գլխավոր գործադիր տնօրենի փոփոխության մասին: Կոնցեռնի խորհուրդի որոշմամբ Քրիսթիան Շտրայֆին այս պաշտոնում փոխարիեց Ֆիլիպպ Վերենին: Վերջինս պաշտոնապես իր լիազորությունները կստանձնի 2009թ.-ի հունիսի 1-ից:
2008թ.-ին ընկերութան զուտ վնասները կազմել են 343 մլն եվրո, մինչդեռ դրանից մեկ տարի առաջ ընկերության զուտ շահույթը կազմել է 885 մլն եվրո: