Deutsche Bank-ը կկրճատի 500 աշխատատեղ
Գերմանիայի խոշորագույն բանկը՝ Deutsche Bank AG-ն, հայտարարել է աշխատատեղեր կրճատելու որոշման մասին: Միջազգային Bloomberg գործակալության հաղորդագրության համաձայն՝ մոտակա մի քանի ամսվա ընթացքում բանկը կկրճատի մոտ 500 աշխատատեղ։ Նման քայլն ուղղված է ծախսերի կրճատմանը։
Հիշեցնենք, որ նախորդ շաբաթ Deutsche Bank, JPMorgan Chase & Co. և Citigroup Inc. բանկերը հայտարարել էին տարեսկզբից ֆինանսական դրության վատացման վերաբերյալ, որը հիմնականում պայմանավորված է ԱՄՆ Դաշնային պահուստային համակարգի (ԴՊՀ) կողմից դրամավարկային քաղաքականության խստացմամբ։