Բիզնես

USD BUY - 360.50+0.00 USD SELL - 362.50+0.00
EUR BUY - 402.50+0.00 EUR SELL - 408.00+0.00
OIL:  BRENT - 104.54+1.53 WTI - 91.66+1.35
COMEX:  GOLD - 4191.00+1.43 SILVER - 60.67+2.73
COMEX:  PLATINUM - 1695.40+0.87
LME:  ALUMINIUM - 3048.50-1.68 COPPER - 14540.00+1.97
LME:  NICKEL - 15622.00-0.03 TIN - 53006.00-1.86
LME:  LEAD - 1888.00+1.97 ZINC - 3805.50+2.56
FOREX:  USD/JPY - 158.26+0.15 EUR/GBP - 1.1198-0.23
FOREX:  EUR/USD - 1.1198-0.23 GBP/USD - 1.3231-0.04
STOCKS RUS:  RTSI - 891.14+4.28
STOCKS US: DOW JONES - 51654.95+0.83 NASDAQ - 27366.17+0.64
STOCKS US: S&P 500 - 7811.54+0.59
STOCKS JAPAN:  NIKKEI - 69030.92-0.02 TOPIX - 4104.81+0.33
STOCKS CHINA:  HANG SENG - 24211.35+1.79 SSEC - 3813.79+0.05
STOCKS EUR:  FTSE100 - 10552.05+1.06 CAC40 - 7803.33+0.95
STOCKS EUR:  DAX - 25087.27+1.13
09/10/2026  CBA:  USD - 361.93-0.04 GBP - 478.65+0.89
09/10/2026  CBA:  EURO - 405.58+0.86
09/10/2026  CBA:  GOLD - 47995+334 SILVER - 684.8-14.45
«Անելիք Բանկ» ՓԲԸ  ներդրել է 2 նոր լոմբարդային վարկատեսակ
25/03/2014 15:39
Կիսվել

«Անելիք Բանկ» ՓԲԸ ներդրել է 2 նոր լոմբարդային վարկատեսակ

«Անելիք Բանկ» ՓԲԸ-ն հաճախորդների ֆինանսական հրատապ խնդիրներին արագ ու մատչելի լուծում տալու համար ներդրել է 2 նոր լոմբարդային վարկատեսակ` «Ոսկի Պլյուս» և «Ոսկու Գրավով», որոնք առանձնանում են իրենց ընձեռած ճկուն հնարավորություններով:

«Ոսկի Պլյուս» վարկատեսակով վարկառուներին հնարավորություն է տրվում ստանալ գրավի գնահատված արժեքի մինչև 150%-ի չափով գումար: Այս վարկատեսակի մարման ժամկետը կազմում է մինչև 12 ամիս:

Օգտվելով «Ոսկու Գրավով» վարկատեսակից Բանկի հաճախորդները կարող են ստանալ գրավի գնահատված արժեքի մինչև 110%-ի չափով վարկ, մինչև 24 ամիս մարման ժամկետով: Այս վարկի տրամադրման առավելագույն գումարը կազմում է մինչև 3 մլն ՀՀ դրամ կամ 7,500 ԱՄՆ դոլար:

«Առաջնորդվելով «Անելիք Բանկ»-ի որդեգրած նոր ռազմավարության սկզբունքներով, մենք շարունակաբար ներդնելու ենք նոր բանկային գործիքներ և բարելավելու ենք գործողների պայմանները`  հաճախորդներին առաջարկելով առավել մատչելի ու հասանելի պրոդուկտներ: Իսկ վերոհիշյալ նոր վարկատեսակներն առավել շահեկան դարձնելու նպատակով որպես դրանց տրամադրման նվազագույն գումար սահմանվել է 30,000 ՀՀ դրամ կամ 75 ԱՄՆ դոլար սահմանաչափը: Վստահ եմ, որ տվյալ վարկատեսակները կարճ ժամանակում դրական արձագանք կստանան վարկառուների շրջանում: «Անելիք Բանկ»-ի նպատակն է մոտ գտնվել իր բոլոր հաճախորդներին: Կարծում եմ, շուտով  յուրաքանչյուր անձ` թե´ ֆիզիկական,  թե´ իրավաբանական, կկարողանա գտնել իր պահանջները բավարարող բանկային գործիք հենց «Անելիք Բանկ» ՓԲԸ-ում»,- նշեց «Անելիք Բանկ» ՓԲԸ PR պատասխանատու Աստղիկ Մարտիրոսյանը:

09/10/2026
դրամ
Դոլար (USD)
361.93
-0.04
Եվրո (EUR)
405.58
+0.86
Ռուբլի (RUR)
4.2677
+0.0264
Լարի (GEL)
139.12
-0.07
47995
+334
Արծաթ
684.8
-14.45