«Ռուսալ»-ը տարին ամփոփել է 3,222 մլրդ ԱՄՆ դոլարի վնասով
2013 թվականի արդյունքներով «Ռուսալ»-ի զուտ վնասը կազմել է 3,222 մլրդ ԱՄՆ դոլար։ Միևնույն ժամանակ, ընկերության հասույթը կազմել 9,760 մլրդ ԱՄՆ դոլար։ 2012 թվականի արդյունքների հետ համեմատ ցուցանիշը գրանցել է 10,4% անկում։ 2013 թվականի արդյունքներով առաջնային ալյումինի արտադրութան ծավալները կրճատվել են 7,6%-ով և կազմել 3,857 մլն տոննա։
Տարվա արդյունքներով «Ռուսալ»-ի պարտքը կրճատվել է 6,6%-ով և կազմել 720 մլն ԱՄՆ դոլար։