
Օպերատորները հաստատում են, որ MNP-ն գործում է պատշաճ կերպով
«Շարժական կապի համարների տեղափոխելիության ծառայություն մատուցող օպերատորների միություն» իրավաբանական անձանց միությունը հիմնադրվել է հայկական երեք շարժական կապի օպերատորների կողմից՝ Հայաստանի Հանրապետությունում շարժական համարների տեղափոխելիության ծառայության ներդրման տեխնիկական հնարավորության ապահովման նպատակով:
Միությունը տեղեկացնում է, որ անհրաժեշտ տեխնիկական միջոցները տեղակայված են և շարժական համարների տեղափոխելիության ավտոմատացված համակարգը գործում է պատշաճ կերպով՝ ծառայության մեկնարկից ի վեր: