Ապրիլին Վիվասել-ՄՏՍ է տեղափոխվել այլ օպերատորների 994 բաժանորդ
Ղ-Տելեկոմ ընկերության հասարակության հետ կապերի բաժնից «Բիզնես 24»-ին տեղեկացնում են, որ 2014թ.-ի ապրիլի 1-ից 30-ն ընկած ժամանակահատվածում Համարների տեղափոխելիության ծառայության շրջանակներում առաջատար օպերատոր Վիվասել-ՄՏՍ-ի բաժանորդ է դարձել 994 հոգի:
Հիշեցնենք, որ այս տարվա ապրիլի 1-ից մեկնարկել է Բջջային համարների տեղափոխելիության ծառայությունը` MNP, որը հնարավորություն է տալիս բջջային բաժանորդներին, առանց համարը փոխելու, փոխել բջջային օպերատորին:
Նշենք, որ «Բիզնես 24»-ն այսօր արդեն ներկայացրել է ապրիլին MNP շրջանակներում Beeline տեղափոխված հաճախորների քանակը: