ՎիվաՍել-ՄՏՍ-ը գործարկել է իր ծառայությունների ծածկույթի վիրտուալ քարտեզը
ՀՀ Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի 2014 թ.-ի ապրիլի 2–ին ընդունած N70Ն որոշման համաձայն՝ ՎիվաՍել-ՄՏՍ-ի պաշտոնական կայքէջում հրապարակվել են ընկերության շարժական կապի ծածկույթով ապահովված և ծածկույթ չունեցող բնակավայրերի ցանկը, ինչպես նաև ծածկույթով ապահովված բնակավայրերում կիրառվող համապատասխան տեխնոլոգիաների ու մատուցվող ծառայությունների վերաբերյալ տեղեկատվությունը (հղում կայքին՝ http://u.b24.am/TlnQaV): Տվյալ տեղեկությունները հասանելի են նաև ՎիվաՍել-ՄՏՍ-ի բոլոր սպասարկման կենտրոններում: