Բիզնես

USD BUY - 397.00-2.00 USD SELL - 403.00-3.00
EUR BUY - 419.00-1.00 EUR SELL - 428.50+0.00
OIL:  BRENT - 72.04-0.46 WTI - 68.31-0.44
COMEX:  GOLD - 2664.10-0.33 SILVER - 31.89+0.28
COMEX:  PLATINUM - 951.80+0.16
LME:  ALUMINIUM - 2639.00-0.28 COPPER - 9074.50-0.09
LME:  NICKEL - 15974.00-0.83 TIN - 29165.00+0.45
LME:  LEAD - 2098.50+0.58 ZINC - 3118.50+0.63
FOREX:  USD/JPY - 149.9-0.28 EUR/GBP - 1.0574+0.48
FOREX:  EUR/USD - 1.0574+0.48 GBP/USD - 1.2746+0.31
STOCKS RUS:  RTSI - 915.60+0.00
STOCKS US: DOW JONES - 44765.71-0.55 NASDAQ - 19700.72-0.17
STOCKS US: S&P 500 - 6075.11-0.19
STOCKS JAPAN:  NIKKEI - 39091.17-0.77 TOPIX - 2727.22-0.55
STOCKS CHINA:  HANG SENG - 19865.85+1.56 SSEC - 3404.08+1.05
STOCKS EUR:  FTSE100 - 8349.38+0.16 CAC40 - 7330.54+0.37
STOCKS EUR:  DAX - 20358.80+0.63
06/12/2024  CBA:  USD - 401.31-1.72 GBP - 512.11-0.46
06/12/2024  CBA:  EURO - 424.71+0.52
06/12/2024  CBA:  GOLD - 34064.31-256.14 SILVER - 404.43+4.88
Մարզահամերգային համալիրը մոտ 47 մլն դոլար մեկնարկային գնով հանվել է աճուրդի
20/05/2014 11:29
Կիսվել

Մարզահամերգային համալիրը մոտ 47 մլն դոլար մեկնարկային գնով հանվել է աճուրդի

ՀՀ Արդարադատության նախարարության Դատական ակտերի հարկադիր կատարման ծառայության կողմից աճուրդի է հանվել Կարեն Դեմիրճյանի անվան մարզահամերգային համալիրը: Աճուրդը մեկնարկել է այսօր և կավարտվի մայիսի 29-ին: Մեկնարկային գինը 19.35 մլրդ դրամ է կամ մոտ 47 մլն դոլար: Նշված է, որ համալիրը հանդիսանում է գրավի առարկա:

Համալիրի նկարագրությունը աճուրդի էջում.

Կենտրոն համայնք, Ծիծեռնակաբերդի զբոսայգում գտնվող մարզահամալիր (մարզամշակութային կենտրոն), յոթ հարկանի, ունի նկուղ, պատերը՝ քարե, միջհարկային ծածկը՝ երկաթբետոն, հիմքը՝ միաձույլ երկաթբետոն, ծածկը՝ մետաղական, պատուհանների շրջանակները՝ մետաղյա, մուտքի դուռը՝ մետաղյա, եվրոպական արտադրության, ներսի դռները՝ փայտյա, հատակը՝ մարմարե և գրանիտե սալեր, վարչական հատվածը՝ մանրահատակ, քարե սալեր, սանհանգույցի հատակը և պատերը՝ սալիկապատ, գազաֆիկացված է, առկա է կոյուղի, հեռախոսակապ, խմելու ջուր, մարզամշակույթային կենտրոնը ապահոված է վերելակներով և օդափոխման համակարգով:

Մարզահամալիրի հիմնանորոգման և վերակառուցման աշխատանքներն իրականացվել են 2005-2008թթ ընկած ժամանակահատվածում, արդյունքում կառուցվել են նոր ժամանակակից կաթսայատուն, ներդրվել են հակահրդեհային, ջեռուցման, անվտանգության և կապի համակարգեր, վերակառուցվել է սահադաշտը: Գլխավոր մուտքի վերին հատվածում ամբողջ երկարությամբ արտաքին պատերին առկա են քանդակներ: Գորելյեֆը պատրաստված է Լենինականի տուֆից, թեման՝ “Հայաստանը և մեր երկրի վերածնունդն է”, քանդակի բարձրությունը 6 մետր է, երկարությունը՝ 60 մետր:

Կառույցի շրջակա տարածքը ամբողջությամբ բարեկարգված է, ամբողջ երկարությամբ՝ կառույցին զուգահեռ մեկ ընդ մեջ առկա են հասարակական օգտագործման համար նստարաններ, մետաղական աղբարկղեր, ինչպես նաև շրջակա ամբողջ տարածքը ապահոված է լուսամփոփներով, ճանապարհը ասֆալտապատված է, ազատ տարածքում առկա են քարե սալիկներ, ճանապարհը եզրագծված է բազրիքներով, առկա են նաև գեղեցիկ լուծումներով կանաչապատ տարածքներ: Մարզահամերգային համալիրի սրահներն ու դահլիճներն են՝ 1. Մեծ ճեմասրահ` ճարտարապետական յուրօրինակ լուծումներով առանձնացող, 1300քմ մակերեսով ընդարձակ ճեմասրահը նախատեսված է զանազան ընդունելությունների, ցուցահանդեսների, շնորհանդեսների և տարբեր միջոցառումների անցկացման համար:

Ճեմասրահի երկու կողմերից բացվում են ավտոմատ շարժի դրվող աստիճանավանդակներ /էսկալատոր/: 2. Սպորտային դահլիճ /Մեծ դահլիճ/՝ 3785քմ մակերեսով այս սրահը կարող է հյուրընկալել ավելի քան 7000 հանդիսատես /առկա նստատեղերով/, այս սրահը նախատեսված է համերգների և միջազգային միջոցառումների անցկացնելու համար: Ինժեներական ինքնատիպ լուծմամբ է առանձնանում սրահի շրջադարձային բարձրաբեմը /տրիբունան/, որը հաշված րոպեներում կարող է ավելացնել լրացուցիչ 1008 նստատեղ /առկա նստատեղերով/: Մեծ դահլիճում տեղակայված է համալիրի “Սառցե թագուհին”՝ 1800քմ մակերեսով սահադաշտը: 3. Համերգային դահլիճ՝ 1275քմ մակերեսով դահլիճը կարող է տեղավորել 2000 հանդիսատես /առկա նստատեղերով/: 4. Կոնֆերանսի դահլիճ “Հայաստան”՝ 1294քմ մակերեսով տարածքը նախատեսված է գործնական հանդիպումների և միջոցառումների անցկացման համար, որտեղ հարդարումը իրականացված է ինքնատիպ և յուրօրինակ լուծումներով: 5. Արգիշտի սրահ՝ 250քմ մակերեսով սրահը տեղակայված է կոնֆերանսների “Հայաստան” դահլիճի հարևանությամբ և նախատեսված է հանգստի և ֆուրշետների կազմակերպման համար: Ընդհանուր մակերեսը՝ 46335.7քմ: Առկա են օժանդակ շինություններ՝ 50քմ և 40քմ, ջրավազաններ, աստիճան՝ 2800քմ, ջրավազան՝ 3851.3քմ: Սեփականության իրավունքով, բնակավայրերի նշանակության, հասարակական կառուցապատման հողամաս՝ 95595.87քմ:

06/12/2024
դրամ
Դոլար (USD)
401.31
-1.72
Եվրո (EUR)
424.71
+0.52
Ռուբլի (RUR)
4.03
+0.11
Լարի (GEL)
145.09
+1.54
34064.31
-256.14
Արծաթ
404.43
+4.88