Բիզնես

USD BUY - 385.50-0.50 USD SELL - 390.00+0.00
EUR BUY - 417.00+1.00 EUR SELL - 425.00+1.00
OIL:  BRENT - 84.34+0.40 WTI - 80.24+0.30
COMEX:  GOLD - 2441.30+0.89 SILVER - 31.94+0.50
COMEX:  PLATINUM - 1085.60-0.83
LME:  ALUMINIUM - 2612.00+0.00 COPPER - 10668.00+0.00
LME:  NICKEL - 21080.00+0.00 TIN - 34251.00+0.00
LME:  LEAD - 2283.50+0.00 ZINC - 3031.00+0.00
FOREX:  USD/JPY - 155.7+0.06 EUR/GBP - 1.088+0.09
FOREX:  EUR/USD - 1.088+0.09 GBP/USD - 1.2703+0.10
STOCKS RUS:  RTSI - 1211.87+0.33
STOCKS US: DOW JONES - 40003.59+0.34 NASDAQ - 16685.97-0.07
STOCKS US: S&P 500 - 5303.27+0.12
STOCKS JAPAN:  NIKKEI - 38787.38-0.34 TOPIX - 2745.62+0.30
STOCKS CHINA:  HANG SENG - 19553.61+0.91 SSEC - 3154.03+1.01
STOCKS EUR:  FTSE100 - 8420.26-0.22 CAC40 - 8167.50-0.26
STOCKS EUR:  DAX - 18704.42-0.18
17/05/2024  CBA:  USD - 387.60-0.49 GBP - 490.31-1.36
17/05/2024  CBA:  EURO - 420.12-1.81
17/05/2024  CBA:  GOLD - 29626.27+210.84 SILVER - 369.74+10.20
Beeline–ը պարգևատրեց «Ֆորտունա» խաղարկությանը գրանցված առաջին, հազարերորդ և հարյուր հազարերորդ բաժանորդներին
12/06/2014 15:45
Կիսվել

Beeline–ը պարգևատրեց «Ֆորտունա» խաղարկությանը գրանցված առաջին, հազարերորդ և հարյուր հազարերորդ բաժանորդներին

Beeline-ը պարգևատրեց Ֆորտունա խաղարկությանը գրանցված առաջին, հազարերորդ և հարյուրհազարերորդ բաժանորդներին Samsung Galaxy S4 սմարթֆոններով։

Պարգևատրման արարողությունը տեղի ունեցավ այսօր Ազատության պողոտայում գտնվող Beeline վաճառքի և սպասարկման գրասենյակում, որտեղ ընկերության Գլխավոր տնօրեն Անդրեյ Պյատախինը «Ֆորտունա» խաղարկության մասնակիցներ՝ Շ. Բատոյանին, Ա. Մարտիրոսյանին և Ռ. Ավետիսյանին հանձնեց Samsung Galaxy S4 սմարթֆոններ։

«Beeline-ի անունից  շնորհակալություն եմ հայտնում բոլոր այն բաժանորդներին, ովքեր մասնակցել են և կմասնակցեն «Ֆորտունա» խաղարկությանը, սրտանց շնորհավորում եմ այն հաջողակներին, ում այս անգամ բախտը ժպտաց։ Սակայն ամենահետաքրքիր անակնկալները դեռ առջևում են, ուստի կոչ եմ անում շարունակել մասնակցությունը՝ պարզապես գրանցվելով և լիցքավորելով հաշիվը, իսկ մենք մեր կողմից կանենք հնարավոր ամեն ինչ, որպեսզի կյանքը դարձնենք ավելի լավը», – նշեց Beeline-ի Գլխավոր տնօրեն Անդրեյ Պյատախինը։
 
«Ֆորտունա» վիճակախաղը մեկնարկել է 2014թ–ի մայիսի 1-ին և կավարտվի սույն թվականի օգոստոսի 31-ին, խաղարկվում են արժեքավոր նվերներ` բնակարան Երեւանում, երկու ավտոմեքենա, ուղեգիր 2 անձի համար դեպի Մալդիվյան կղզիներ և հանգստի ուղեգիր 2 անձի համար դեպի Շրի Լանկա։

Նշենք, որ խաղարկությանը մասնակցելու համար Beeline բաժանորդները իրենց բջջային հեռախոսից պետք է ուղարկեն *222# USSD անվճար հրահանգը: Խաղարկության անցկացման ժամանակ յուրաքանչյուր միանվագ 1000 դրամ լիցքավորելու դեպքում բաժանորդը ստանում է մեկ միավոր:  Հետվճարային հաշվարկային համակարգի բաժանորդները կուտակում են միավորներ  բջջային կապի ծառայությունների դիմաց դուրս գրված հաշվի համար 1000 և ավելի դրամ վճարելու դեպքում:

Յուրաքանչյուր մեկ միավորի համար պատրաստվում է մեկ անդորրագիր, որի վրա նշվում է բաժանորդի հեռախոսահամարը: Այնուհետև բոլոր անդորրագրերը տեղադրվում են վիճակախաղի համար նախատեսված հատուկ պտտվող թմբուկի մեջ: Որքան շատ լինեն բաժանորդի հեռախոսահամարով անդորրագրերն, այնքան մեծ է շահելու հավանականությունը: Կանխավճարային հաշվարկային համակարգի բաժանորդները կարող են ստուգել կուտակած միավորների քանակն ուղարկելով *155# USSD-հարցումը։ Հետվճարային հաշվարկային համակարգի բաժանորդները մինչև յուրաքանչյուր ամսվա 17-ը ստանում են տեղեկատվություն կուտակած միավորների քանակի վերաբերյալ SMS հաղորդագրության տեսքով։ 

Գովազդային վիճակախաղի գրանցումը և մասնակցությունն անվճար է, բոլոր այն գումարներն, որ փոխանցվել են բաժանորդի հաշվեկշռին կարող են օգտագործվել ցանկացած ծառայության համար։ Հետվճարային համակարգի բաժանորդները կարող են նույնպես օգտվել ցանկացած ծառայությունից դրանց համար վճարելով հետագայում՝ նախատեսված կարգով։ «Հաշվեկշռի փոխանցում» ծառայության օգտագործումը չի հանդիսանում հաճախորդի բջջային հեռախոսի հաշվեկշռի լիցքավորում: Միավորներ չեն տրամադրվում գումարային 1000 դրամ լիցքավորման դեպքում, օրինակ՝ եթե բաժանորդը լիցքավորել է 700 դրամ, իսկ այնուհետև՝ 300 դրամ, ապա այս պարագայում միավորներ չեն տրամադրվում։

17/05/2024
դրամ
Դոլար (USD)
387.60
-0.49
Եվրո (EUR)
420.12
-1.81
Ռուբլի (RUR)
4.26
-0.01
Լարի (GEL)
140.43
+0.70
29626.27
+210.84
Արծաթ
369.74
+10.20