Բիզնես

USD BUY - 392.00+0.00 USD SELL - 398.00+0.50
EUR BUY - 408.00+0.00 EUR SELL - 415.00+1.00
OIL:  BRENT - 72.94+0.72 WTI - 69.58+0.91
COMEX:  GOLD - 2640.50+1.08 SILVER - 30.08+2.52
COMEX:  PLATINUM - 931.90+1.07
LME:  ALUMINIUM - 2507.00-0.85 COPPER - 8883.00-1.61
LME:  NICKEL - 15113.00-2.55 TIN - 28399.00-2.46
LME:  LEAD - 1971.50-0.50 ZINC - 2967.00-0.93
FOREX:  USD/JPY - 156.41-0.46 EUR/GBP - 1.0429+0.67
FOREX:  EUR/USD - 1.0429+0.67 GBP/USD - 1.2569+0.72
STOCKS RUS:  RTSI - 915.60+0.00
STOCKS US: DOW JONES - 42840.26+1.18 NASDAQ - 19572.60+1.03
STOCKS US: S&P 500 - 5930.85+1.09
STOCKS JAPAN:  NIKKEI - 38701.90-0.29 TOPIX - 2701.99-0.44
STOCKS CHINA:  HANG SENG - 19720.70-0.16 SSEC - 3368.07-0.06
STOCKS EUR:  FTSE100 - 8084.61-0.26 CAC40 - 7274.48-0.27
STOCKS EUR:  DAX - 19884.75-0.43
20/12/2024  CBA:  USD - 395.05+0.14 GBP - 494.09-5.04
20/12/2024  CBA:  EURO - 410.46-0.52
20/12/2024  CBA:  GOLD - 32927.10-536.83 SILVER - 374.56-10.85
Beeline. «Ֆորտունա» խաղարկությանը գրանցված և MNP ծառայության միջոցով Beeline–ի բաժանորդներ դարձած մասնակիցները ստացան Samsung Galaxy S4 սմարթֆոններ
31/07/2014 15:22
Կիսվել

Beeline. «Ֆորտունա» խաղարկությանը գրանցված և MNP ծառայության միջոցով Beeline–ի բաժանորդներ դարձած մասնակիցները ստացան Samsung Galaxy S4 սմարթֆոններ

Beeline-ը պարգևատրեց MNP ծառայության միջոցով Beeline–ի բաժանորդ դարձած և «Ֆորտունա»  խաղարկությանն առաջինը գրանցված երեք մասնակցի: 

Պարգևատրման արարողությունը տեղի ունեցավ այսօր Հյուսիսային պողոտայում գտնվող Beeline վաճառքի և սպասարկման գրասենյակում, որտեղ Ա. Հասրաթյանը, Շիրակի մարզի Աշոցք համայնքից, Գ. Գասպարյանը Գյումրի քաղաքից և Օ. Զաքարյանը Ձորաղբյուրի համայնքից  Beeline-ի կողմից ստացան Samsung Galaxy S4 սմարթֆոններ։

«Beeline–ի անունից իմ խորին շնորհակալությունն եմ հայտնում մեր խաղարկությանը մասնակցելու, ինչպես նաև նրա համար, որ փոխելով Ձեր օպերատորին  նախընտրել եք Beeline–ի պարզ և հարմար ծառայությունները։ Շնորհավորում եմ Ձեզ, թող ֆորտունայի ժպիտը ուղեկից լինի Ձեզ ողջ կյանքի ընթացքում»,- նշեց Հայաստանում Beeline-ի Հասարակայնության հետ կապերի ծառայության ղեկավար Տաթև Այրումյանը։

Նշենք, որ «Ֆորտունա» վիճակախաղը մեկնարկել է 2014թ–ի մայիսի 1-ին և կավարտվի սույն թվականի օգոստոսի 31-ին, խաղարկվում են արժեքավոր նվերներ` բնակարան Երեւանում, երկու ավտոմեքենա, ուղեգիր 2 անձի համար դեպի Մալդիվյան կղզիներ և հանգստի ուղեգիր 2 անձի համար դեպի Շրի Լանկա:

Խաղարկությանը մասնակցելու համար Beeline բաժանորդներն իրենց բջջային հեռախոսից պետք է ուղարկեն *222# USSD անվճար հրահանգը: Խաղարկության անցկացման ժամանակ յուրաքանչյուր միանվագ 1000 դրամ լիցքավորելու դեպքում բաժանորդը ստանում է մեկ միավոր:  Հետվճարային հաշվարկային համակարգի բաժանորդները կուտակում են միավորներ  բջջային կապի ծառայությունների դիմաց դուրս գրված հաշվի համար 1000 և ավելի դրամ վճարելու դեպքում:

Յուրաքանչյուր մեկ միավորի համար պատրաստվում է մեկ անդորրագիր, որի վրա նշվում է բաժանորդի հեռախոսահամարը: Այնուհետև բոլոր անդորրագրերը տեղադրվում են վիճակախաղի համար նախատեսված հատուկ պտտվող թմբուկի մեջ: Որքան շատ լինեն բաժանորդի հեռախոսահամարով անդորրագրերն, այնքան մեծ է շահելու հավանականությունը: Կանխավճարային հաշվարկային համակարգի բաժանորդները կարող են ստուգել կուտակած միավորների քանակն ուղարկելով *155# USSD-հարցումը։ Հետվճարային հաշվարկային համակարգի բաժանորդները մինչև յուրաքանչյուր ամսվա 17-ը ստանում են տեղեկատվություն կուտակած միավորների քանակի վերաբերյալ SMS հաղորդագրության տեսքով։ 

Գովազդային վիճակախաղի գրանցումը և մասնակցությունն անվճար է, բոլոր այն գումարներն, որ փոխանցվել են բաժանորդի հաշվեկշռին կարող են օգտագործվել ցանկացած ծառայության համար։ Հետվճարային համակարգի բաժանորդները կարող են նույնպես օգտվել ցանկացած ծառայությունից դրանց համար վճարելով հետագայում՝ նախատեսված կարգով։ «Հաշվեկշռի փոխանցում» ծառայության օգտագործումը չի հանդիսանում հաճախորդի բջջային հեռախոսի հաշվեկշռի լիցքավորում: Միավորներ չեն տրամադրվում գումարային 1000 դրամ լիցքավորման դեպքում, օրինակ՝ եթե բաժանորդը լիցքավորել է 700 դրամ, իսկ այնուհետև՝ 300 դրամ, ապա այս պարագայում միավորներ չեն տրամադրվում։

Վիճակախաղի մասին հավելյալ տեղեկատվություն կարող եք ստանալ www.beeline.am կայքում։

20/12/2024
դրամ
Դոլար (USD)
395.05
+0.14
Եվրո (EUR)
410.46
-0.52
Ռուբլի (RUR)
3.85
+0.02
Լարի (GEL)
141.22
+0.15
32927.10
-536.83
Արծաթ
374.56
-10.85