
Գազպրոմ Արմենիան հնարավոր է նոր ղեկավար ունենա
«Ժողովուրդ» օրաթերթը գրում է, որ «Գազպրոմ Արմենիա» ՓԲԸ գլխավոր տնօրեն Վարդան Հարությունյանին առաջիկայում կփոխարինի Գազպրոմի կողմից նշանակված ռուս ներկայացուցիչ: Պարբերականը գրում է, որ արդեն տևական ժամանակ է, ինչ այս մասին լուրեր են պտտվում: Այս լուրերը թեժացել են Հայռուսգազարդը Գազպրոմ Արմենիա վերանվանվելուց հետո, ինչի արդյունքում ընկերությունում որոշակի կառուցվածքոյին փոփոխություններ իրականացվեցին: Լուրերի համաձայն Վարդան Հարությունյանին Ռուսաստանում նոր պաշտոն կառաջարկվի:
«Ժողովուրդն» այս տեղեկատվությունը փորձել է ճշտել Գազպրոմ Արմենիայի մամլո խոսնակ Շուշան Սարդարյանի հետ, ով էլ ասել է, որ նման լուրերը չեն համապատասխանում իրականությանը: