Բիզնես

USD BUY - 362.00+0.00 USD SELL - 364.00+0.00
EUR BUY - 419.00+0.00 EUR SELL - 422.00-2.00
OIL:  BRENT - 104.32-4.09 WTI - 100.05-3.26
COMEX:  GOLD - 4366.20+0.04 SILVER - 64.55+2.30
COMEX:  PLATINUM - 1797.60+1.24
LME:  ALUMINIUM - 3220.50+1.15 COPPER - 13986.50+1.42
LME:  NICKEL - 16751.00-2.89 TIN - 54819.00-0.81
LME:  LEAD - 1887.00+0.51 ZINC - 3693.00+1.37
FOREX:  USD/JPY - 153.62-0.55 EUR/GBP - 1.1596-0.04
FOREX:  EUR/USD - 1.1596-0.04 GBP/USD - 1.3518+0.19
STOCKS RUS:  RTSI - 852.84+2.19
STOCKS US: DOW JONES - 52573.29+0.37 NASDAQ - 26333.04+0.30
STOCKS US: S&P 500 - 7656.98+0.27
STOCKS JAPAN:  NIKKEI - 64011.34-1.93 TOPIX - 4028.30-0.65
STOCKS CHINA:  HANG SENG - 24805.63-0.60 SSEC - 3888.11-1.18
STOCKS EUR:  FTSE100 - 10650.44-0.18 CAC40 - 8179.77+0.28
STOCKS EUR:  DAX - 25568.56-0.03
11/09/2026  CBA:  USD - 363.28-0.61 GBP - 490.61-1.99
11/09/2026  CBA:  EURO - 421.11-1.98
11/09/2026  CBA:  GOLD - 50987-664 SILVER - 767.47-7.67
Beeline-ը ճանաչվել է Կապի ոլորտի առաջատար և Օտարերկրյա լավագույն ներդրող
23/09/2014 15:45
Կիսվել

Beeline-ը ճանաչվել է Կապի ոլորտի առաջատար և Օտարերկրյա լավագույն ներդրող

Հինգերորդ ամենամյա «Երկրները մեկ հարկի տակ»  փառատոնի և գործարար–համաժողովի շրջանակում Beeline-ն արժանացավ «Կապի ոլորտի առաջատար» և «Օտարերկրյա լավագույն ներդրող» անվանակարգերին։

Ամենամյա փառատոնն անց է կացվում «Ջի ԷՄ Ջի Մեդիա գրուպ»–ի կողմից՝ ՀՀ Էկոնոմիկայի և ՀՀ արտաքին գործերի նախարարության աջակցությամբ։ Միջոցառման նպատակն է հայ և օտարերկրյա գործարարների միջև գործարար կապերի ստեղծումը և զարգացումը։ Այս տարի փառատոնին մասնակցել են ավելի քան 30 երկիր, ի դեմս 90 կազմակերպության։ Անվանակարգերը հատկացվում են սոցիալական հարցումների և հանձնաժողովի քվերակության արդյունքում։ Հանձնաժողովում ընդգրկված են ներկայացուցիչներ՝ ՀՀ Էկոնոմիկայի և Արտաքին գործերի նախարարություններից, Երևանի քաղաքապետարանից, Միջազգային գործարար կապերի միությունից և Արդյունաբերության զարգացման հիմնադրամից։

«Առաջին հերթին կցանկանայի շնորհակալություն հայտնել համաժողովի կազմակերպիչներին Beeline-ի աշխատանքներին բարձր գնահատական տալու, ինչպես նաև հայ և օտարերկրյա ընկերությունների միջև գործարար կապերի զարգացման գործընթացին աջակցելու համար։ Հանդիսանալով աշխարհի խոշորագույն կապի օպերատորներից մեկի ներկայացուցիչը, որն աշխատում է 16 երկրում, մենք գիտակցում ենք գործնական երկխոսության կարևորությունը, որը թույլ է տալիս ներդնել և օգտագործել լավագույն փորձը ի բարօրություն հաճախորդի, բաժանորդի և գնորդի։ Կցանականայի նշել, որ առաջատար լինելը շատ պատվաբեր է, միաժամանակ խիստ պարտավորեցնող, քանի որ մենք պետք է շարունակենք անել առավելագույնը  այս կոչումն արդարացնելու համար»,- նշեց Հայաստանում Beeline-ի Գլխավոր Տնօրեն Անդրեյ Պյատախինը:

Միջազգային գործարար կապերի խորհրդի նախագահ Մարիամ Մանուկյանը պարգևատրման հանդիսավոր արարողության ժամանակ նշեց, որ հարցվողներից շատերը իրենց ձայներն են  տվել ի օգուտ Beeline-ի, կապի ոլորտի զարգացման ենթակառուցվածքներում երկարատև ներդրումների և նախաձեռնությունների համար, ինչպես նաև ոլորտի միջազգային գործարար կապերի զարգացման մեջ անգնհատելի ներդրման համար։ 

Նշենք, որ համաժողովի փակման և պարգևատրման հանդիսավոր արարողությունը տեղի ունեցավ 2014թ–ի սեպտեմբերի 22-ին Երևանում «Անի Պլազա» հյուրանոցային համալիրում։ 

11/09/2026
դրամ
Դոլար (USD)
363.28
-0.61
Եվրո (EUR)
421.11
-1.98
Ռուբլի (RUR)
4.2971
+0.008
Լարի (GEL)
139.37
-0.06
50987
-664
Արծաթ
767.47
-7.67