Hewlett-Packard-ը կբաժանվի երկու ընկերությունների
Տեղեկատվական տեխնոլոգիաների ոլորտի ամերիկյան խոշոր խաղացող Hewlett-Packard-ը մտադիր է իր բիզնեսը բաժանել երկու մասի:
Wall Street Journal պարբերականի տվյալներով` դրանցից մեկը կզբաղվի անհատական համակարգիչների ու տպիչների արտադրությամբ, իսկ երկրորդը` կորպորատիվ հաճախորդների համար սերվերների, տվյալների պահպանման համակարգերի վաճառքով, ինչպես նաև խորհրդատվական ծառայությունների մատուցմամբ:
Ոչ պաշտոնական տվյալներով` Hewlett-Packard-ի գործադիր տնօրեն Մեգ Ուիթմանը կղեկավարի անհատական համակարգիչների արտադրության բաժինը: Մյուս ընկերությունը կգլխավորի տնօրենների խորհրդի անկախ անդամ Պատրիսիա Ռուսոն, իսկ գործադիր տնօրենի պաշտոնում կնշանակվի Դայոն Ուեյսլերը:
Հարկ է նշել, որ HP-ի հնարավոր մասնատման մասին լուրերը վաղուց էին շրջանառվում: Մանրամասների վերաբերյալ ընկերությունը կհայտնի այսօր` հոկտեմբերի 6-ին: