Միկրոպրոցեսորների խոշորագույն արտադրողի եռամսյակային շահույթն ավելացել է 12%-ով
Միկրոպրոցեսորների խոշորագույն արտադրող Intel-ի զուտ շահույթը ֆինանսական երրորդ եռամսյակում, որն ավարտվել է սեպտեմբերի 27-ին, ավելացել է 12,4%-ով` կազմելով 3,317 մլրդ դոլար` մեկ տարի առաջվա նույն ժամանակահատվածում գրանցված 2,950 մլրդ դոլարի համեմատ:
Հաշվետու շրջանում ամերիկյան կորպորացիայի եկամուտների ծավալն աճել է գրեթե 8%-ով` հասնելով մինչև 14,554 մլրդ դոլար` 2012-ի 3-րդ եռամսյակում նկատված 13,483 մլրդ դոլարի համեմատ: Thomson Reuters-ի կողմից հարցված վերլուծաբանները կանխատեսում էին եկամուտների մինչև 14,45 մլրդ դոլարի ծավալ:
Ի դեպ, Intel-ի միկրոպրոցեսորների եռամսյակային մատակարարումների ծավալն ընկերության պատմության մեջ առաջին անգամ գերազանցել է 100 մլն միավորը: Չիփմեյքեր կորպորացիայի կապիտալավորումը տարեսկզբից առայսօր հասցրել է աճել մինչև 24%: