Բիզնես

USD BUY - 360.00+0.00 USD SELL - 361.50-0.50
EUR BUY - 401.00-0.50 EUR SELL - 406.00-1.00
OIL:  BRENT - 117.38+3.22 WTI - 103.27+3.18
COMEX:  GOLD - 3991.10-1.28 SILVER - 53.71-1.92
COMEX:  PLATINUM - 1562.40-0.47
LME:  ALUMINIUM - 3001.50-1.23 COPPER - 14407.50-1.17
LME:  NICKEL - 15363.00-1.44 TIN - 50384.00-2.67
LME:  LEAD - 1889.00-0.68 ZINC - 3692.00-1.06
FOREX:  USD/JPY - 156.82-0.05 EUR/GBP - 1.1202-0.11
FOREX:  EUR/USD - 1.1202-0.11 GBP/USD - 1.3372-0.17
STOCKS RUS:  RTSI - 965.88+2.05
STOCKS US: DOW JONES - 52215.16-1.23 NASDAQ - 25955.34-0.21
STOCKS US: S&P 500 - 7623.68-0.52
STOCKS JAPAN:  NIKKEI - 62693.16-0.34 TOPIX - 3965.81-0.79
STOCKS CHINA:  HANG SENG - 23093.37+0.69 SSEC - 3690.48+0.89
STOCKS EUR:  FTSE100 - 10690.36-0.32 CAC40 - 7782.82-0.36
STOCKS EUR:  DAX - 25181.65-0.75
23/10/2026  CBA:  USD - 361.14-0.19 GBP - 482.99-0.36
23/10/2026  CBA:  EURO - 404.33-0.9
23/10/2026  CBA:  GOLD - 47004-944 SILVER - 648.3-20.2
Կարասը և ՎԶԵԲ-ը արդյունավետ համագործակցություն են սկսել
19/10/2014 18:59
Կիսվել

Կարասը և ՎԶԵԲ-ը արդյունավետ համագործակցություն են սկսել

Այս տարվա սեպտեմբերին «Կարաս» ընկերությունը «Վերակառուցման և Զարգացման Եվրոպական Բանկի» հետ 1,5 տարով կնքել է պայմանագիր, որն ուղղված է Կարաս ազգային սննդի ցանցի զարգացման ծրագրի համատեղ իրականացմանը:

Ծրագրի շրջանակներում EBRD-ին «Կարասին» տրամադրել է պրոֆեսիոնալ խորհրդատու՝ Սթիվ Վինհեմին, ով երկար տարիներ աշխատել է տարբեր եվրոպական երկրներում և ունի հարուստ աշխատանքային փորձ սպասարկման ոլորտում: Սթիվ Վինհեմն աշխատել է աշխարհի ամենահայտնի արագ սննդի ռեստորանային ցանցում՝ «Burger King-ում», ինչպես նաև եվրոպայի ամենախոշոր սուպերմարկետների ցանցերում:

«Կարաս» ցանցի համասեփականատեր Տիգրան Յուզբաշյան,- «EBRD-ի հետ համատեղ իրականացվող ծրագրի հիմքում ընկած է HACCP (Hazard Analysis and Critical Control Point) որակի չափանիշների ներդրումը: HACCP համակարգը ապահովում է վերահսկողություն սննդամթերքի արտադրության, ինչպես նաև պահպանման և իրացման բոլոր փուլերում, որտեղ կարող են վտանգավոր պայմաններ ծագել: Այս ծրագիրը հիմնականում կիրառվում է սնունդ արտադրողների և հասարակական սննդի ոլորտում գործունեություն ծավալող ընկերությունների կողմից: Առանձնահատուկ ուշադրություն է դարձվում վերահսկման կրիտիկական կետերին, որոնցում սննդամթերքի օգտագործման հետ կապված բոլոր տեսակի ռիսկերը հնարավոր է կանխել, վերացնել կամ հասցնել ընդունելի մակարդակի՝ վերահսկման նպատակային միջոցառումների կիրառման դեպքում:

HACCP համակարգի ներդրման համար «Կարասը» պլանավորում է ոչ միայն ուսումնասիրել իր սեփական գործունեությունը, այլ նաև կիրառել այս համակարգը և համապատասխան պահանջները հումքի և սննդամթերքի մատակարարների նկատմամբ:

«Կարաս» ցանցի համասեփականատեր Աշոտ Հարությունյան, – «EBRD-ի հետ մեր պայմանագրի կնքման արդյունքը կլինի Կարաս ցանցի բոլոր բիզնես գործընթացների ադապտացումը միջազգային ստանդարտներին, որից հետո ընկերությունը դուրս կգա միջազգային շուկա նոր ռեստորաններ բացելու նպատակով»:

23/10/2026
դրամ
Դոլար (USD)
361.14
-0.19
Եվրո (EUR)
404.33
-0.9
Ռուբլի (RUR)
4.4868
+0.0332
Լարի (GEL)
139.11
-0.03
47004
-944
Արծաթ
648.3
-20.2