Ասիական ներդրողները ցանկանում են ձեռք բերել Reebok-ը
Հոնկոնգի և Աբու Դաբիի ներդրողների կոնսորցիումը մտադիր է գերմանական Adidas ընկերությունից ձեռք բերել Reebok-ը: The Wall Street Journal-ի տեղեկություններով` Reebok-ի համար առաջարկվելիք գումարը ենթադրաբար կկազմի մոտ 1,7 մլրդ եվրո (2,7 մլրդ դոլար): Adidas-ի ներկայացուցիչներն այս մասին որևէ մեկնաբանությամբ առայժմ հանդես չեն եկել:
Հիշեցնենք, որ 2006-ին Adidas-ը մոտ 3 մլրդ եվրոյով (3,8 մլրդ դոլար) գնել է Reebok-ը` նպատակ ունենալով ստեղծել մարզական հագուստի և կոշկեղենի մրցունակ արտադրող: Սակայն, առայսօր Adidas-ի և Reebok-ի ցուցանիշները զիջում են շուկայի առաջատարը համարվող ամերիկյան Nike-ին: