
BP-ն և National Iranian Oil-ը վերսկսել են գազի արդյունահանումը Հյուսիսային ծովում
Բրիտանական BP նավթային ընկերությունը իրանական National Iranian Oil պետական ընկերության հետ համատեղ վերսկսել է Հյուսիսային ծովում տեղակայված Rhum գազային հանքավայրի շահագործման աշխատանքները, որոնք դադարեցվել էին 2010-ի նոյեմբերին` Իրանի նկատմամբ կիրառված եվրոպական պատժամիջոցների արդյունքում:
BP ընկերությունը համարվում է Rhum հանքավայրի օպերատորը, որին պատկանում է բաժնետոմսերի 50%-ը: Մնացած կեսը պատկանում է իրանական պետական ընկերությանը:
Ինչպես կանխատեսվում է, արդյունահանման առավելագույն ծավալը կկազմի օրական 300 մլն խորանարդ ֆուտ: Rhum հանքավայրում գազի արդյունահանումից ստացված եկամուտների իրանական մասնաբաժինը բրիտանական կառավարության կողմից առայժմ կպահվի սառեցված հաշվեհամարում, քանի դեռ ամբողջությամբ չեն վերացվել Իրանի նկատմամբ կիրառվող տնտեսական պատժամիջոցները: