
ԱԿԲԱ-ԿՐԵԴԻՏ ԱԳՐԻԿՈԼ ԲԱՆԿ. գործարկվել է բանկի 52-րդ՝ «Տիգրան Մեծ» մասնաճյուղը
ԱԿԲԱ-ԿՐԵԴԻՏ ԱԳՐԻԿՈԼ ԲԱՆԿԸ , գործարկել է Հայաստանում իր թվով 52-րդ՝ «Տիգրան Մեծ» մասնաճյուղը: Մասնաճյուղը գտնվում է Երևան քաղաքում, Էրեբունի համայնքի՝ Տիգրան Մեծի պողոտաի 74 հասցեում: Ինչպես մյուս, այնպես էլ այս մասնաճյուղում բոլոր քաղաքացիներին կառաջարկվեն ԱԿԲԱ-ԿՐԵԴԻՏ ԱԳՐԻԿՈԼ բանկում գործող ծառայությունները իրենց ամբողջ ծավալով և բարձրակարգ սպասարկմամբ:
Երկու ամիսների ընթացքում բանկի նորաբաց մասնաճյուղում առաջին 100 (հարյուր) American Express Blue քարտ պատվիրող քաղաքացիները կազատվեն առաջին տարվա սպասարկման միջնորդավճարի գանձումից: Ինչպես նաև առաջին 100 (հարյուր) ֆիզիկական անձինք կստանան սպառողական վարկեր 1% ավելի ցածր տոկոսադրույքով, իսկ դրամական ժամկետային ավանդի համար դիմելու դեպքում՝ գործող տարեկան տոկոսադրույքը կլինի 1%-ով ավելի բարձր սակագնով: