Amazon-ի պահեստներում ռոբոտներ են աշխատում
The Wall Street Journal-ի փոխանցմամբ` համացանցային ռիթեյլեր Amazon-ի ամերիկյան որոշ պահեստներում պատվիրված ապրանքները մարդկանց փոխարեն հավաքում են Kiva ռոբոտները:
Ի դեպ, նարնջագույն ռոբոտներն արդեն ամառվանից աշխատում են Amazon-ի կալիֆորնիական Tracy պահեստում: Համալիրի ընդհանուր մակերեսը կազմում է գրեթե 111,5 հազար քմ: Պատվիրված ապրանքները հավաքելու համար աշխատակիցները միջինում անցնում էին օրական մինչև 32 կմ: Այսօր, սակայն, դրանով զբաղվում են ռոբոտները:
Amazon-ի ներկա և նախկին որոշ աշխատակիցների մեկնաբանությամբ` հին համակարգի օրոք ժամում հաջողվում էր հավաքել և սկանավորել մինչև 100 միավոր ապրանք, մինչդեռ` ռոբոտների օգնությամբ այդ ցուցանիշը հասել է առնվազն 300-ի: Ընկերության մամլո քարտուղարը զերծ է մնացել մեկնաբանություններից:
Հիշեցնենք, որ 2010-ին ամերիկյան ռիթեյլերը 775 մլն դոլարով ձեռք էր բերել Kiva Systems-ը: Գործարքից հետո Amazon-ը դադարեցրել էր ռոբոտների վաճառքը այլ ընկերությունների: