Asus-ը դադարեցնում է մատակարարումները Ռուսաստան
Համակարգչային տեխնիկայի թայվանական արտադրող Asus ընկերությունը դադարեցրել է մատակարարումները Ռուսաստան` ռուբլու փոխարժեքի կտրուկ նվազմամբ պայմանավորված: Ընկերության ֆինանսական տնօրեն Դևիդ Չանգը հայտարարել է, որ մատակարարումները կվերսկսեն ռուսական արժույթի կայունացման դեպքում:
Ռուսաստանին բաժին է ընկնում Asus-ի համախառն եկամուտների 5-6%-ը: Ընկերության ներկայացրած հաշվետվության արդյունքներով` ընթացիկ տարվա երրորդ ֆինանսական եռամսյակում Asus-ի եկամուտները կազմել են 14,5 մլրդ դոլար: Ըստ կանխատեսումների` չորրորդ եռամսյակում ընկերությունը կարձանագրի վնասներ` պայմանավորված ոչ միայն ռուբլու, այլ նաև այլ արժույթների փոխարժեքների անկայունությամբ: