Բիզնես

USD BUY - 381.50+0.25 USD SELL - 384.00+0.00
EUR BUY - 446.00-0.50 EUR SELL - 450.00-0.50
OIL:  BRENT - 64.53+0.11 WTI - 60.69-0.20
COMEX:  GOLD - 3912.10+1.21 SILVER - 47.97+2.63
COMEX:  PLATINUM - 1644.80+3.77
LME:  ALUMINIUM - 2692.50+0.00 COPPER - 10490.50+0.00
LME:  NICKEL - 15317.00+0.00 TIN - 36888.00+0.00
LME:  LEAD - 2024.00+0.00 ZINC - 3020.50+0.00
FOREX:  USD/JPY - 147.44-0.14 EUR/GBP - 1.1741+0.15
FOREX:  EUR/USD - 1.1741+0.15 GBP/USD - 1.3478+0.28
STOCKS RUS:  RTSI - 1001.86-2.12
STOCKS US: DOW JONES - 46758.28+0.51 NASDAQ - 22780.51-0.28
STOCKS US: S&P 500 - 6715.79+0.01
STOCKS JAPAN:  NIKKEI - 47944.76+4.75 TOPIX - 3226.06+3.10
STOCKS CHINA:  HANG SENG - 26957.77-0.67 SSEC - 3882.78+0.00
STOCKS EUR:  FTSE100 - 9491.25+0.67 CAC40 - 8081.54+0.31
STOCKS EUR:  DAX - 24378.80-0.18
06/10/2025  CBA:  USD - 382.58-0.18 GBP - 513.46-1.39
06/10/2025  CBA:  EURO - 446.2-3.05
06/10/2025  CBA:  GOLD - 47795+71 SILVER - 585.55+2.31
Բջջային բաժանորդների թիվը Հայաստանում. 2014թ. երրորդ եռամսյակ
06/02/2015 12:22
Կիսվել

Բջջային բաժանորդների թիվը Հայաստանում. 2014թ. երրորդ եռամսյակ

2014թ.-ի երրորդ եռամսյակի վերջի դրությամբ Հայաստանում կա 3 651 493 բջջային կապի բաժանորդ (ներառյալ / ոչ հեռախոսով / լայնաշերտ ինտերնետի բաժանորդները), ինչը 2014թ.-ի երկրորդ եռամսյակի ցուցանիշից ավել է 1.85%-ով կամ 66 211-ով, իսկ 2013թ.-ի նույն ժամանակահատվածի ցուցանիշի համեմատ աճը կազմել է 4.52% կամ 157 922: Միևնույն ժամանակ, բջջային հեռախոսակապից օգտվող բաժանորդների թիվը 3 408 879 է: 2014թ.-ի երկրորդ եռամսյակի համեմատ ցուցանիշն աճել է 1.79%-ով կամ 60 080-ով, իսկ 2013թ.-ի երրորդ եռամսյակի համեմատ աճը կազմել է 4.04% կամ 132 393:

Բաժանորդների ընդհանուր քանակի ցուցանիշով առաջատար օպերատոր է շարունակում մնալ Vivacell-MTS-ը: 2014թ.-ի երրորդ եռամսյակի վերջի դրությամբ օպերատորի բաժանորդների քանակը կազմել է 2 233 131: 2014թ. երկրորդ եռամսյակի համեմատ այս  ցուցանիշն աճել է 1.19%-ով կամ 26 276-ով, իսկ 2013թ.-ի տարվա սեպտեմբերի վերջի համեմատ արձանագրվել է աճ` 3.42%-ով կամ 73 754-ով: Միևնույն ժամանակ հեռախոսակապից օգտվող բաժանորդների քանակը 2 149 440 է: 2014թ.-ի երկրորդ եռամսյակի համեմատ սույն ցուցանիշն աճել է 1.30%-ով կամ 27 609-ով, իսկ 2013թ.-ի տարվա նույն ժամանակահատվածի համեմատ աճը կազմել է 4.18% կամ 86 224 բաժանորդ:

Beeline-ը երկրորդ հորիզոնականում է: Անցյալ տարվա երրորդ եռամսյակի դրությամբ ընկերության բաժանորդների թիվը կազմել է 793 888: 2014թ.-ի երկրորդ եռամսյակի համեմատ ցուցանիշն աճել է 4.31%-ով կամ 32 820-ով, իսկ 2013թ.-ի նույն ժամանակահատվածի համեմատ աճը կազմել է 10.64% կամ 76 352: Միևնույն ժամանակ, հեռախոսակապից օգտվող բաժանորդների քանակը 750 526 է: Անցյալ տարվա հունիսի վերջի համեմատ ցուցանիշն աճել է 4.39%-ով կամ  31 572-ով, իսկ 2013թ.-ի երրորդ եռամսյակի համեմատ աճը կազմել է 8.72% կամ 60 185 բաժանորդ:

Եռյակը եզրափակում է Orange-ը: 2014թ.-ի երրորդ եռամսյակի դրությամբ ընկերության բաժանորդների թիվը կազմել է 624 474: 2014թ.-ի երկրորդ եռամսյակի համեմատ սույն ցուցանիշն աճել է 1.15%-ով կամ 7 115-ով, իսկ 2013թ.-ի նույն ժամանակահատվածի համեմատ աճել՝ 1.27%-ով կամ 7 816-ով: Օrange-ի բջջային հեռախոսակապից օգտվող բաժանորդների թիվը 508 913 է, երկրորդ եռամսյակի համեմատ սույն ցուցանիշը նվազել է 0.18%-ով կամ 899-ով, իսկ 2013թ.-ի երրորդ եռամսյակի համեմատ արձանագրվել է անկում՝ 2.68%-ով կամ 14 016 բաժանորդով:

Կանխավճարային բաժանորդներ. Vivacell-MTS` 1 780 846 բաժանորդ (2013թ.-ի տարվա երրորդ եռամսյակի համեմատ` +5.20% կամ +88 080), Beeline` 628 974 բաժանորդ (+14.54% կամ +79 829), Orange` 360 637 բաժանորդ (-6.44% կամ -24 833):

Հետվճարային բաժանորդներ. Vivacell-MTS` 368 594 բաժանորդ (2013թ.-ի տարվա երրորդ եռամսյակի համեմատ` -0.5% կամ -1 856), Beeline` 121 552 բաժանորդ (-13.91% կամ -19 644), Orange` 147 556 բաժանորդ (+7.35% կամ +10 097):

Լայնաշերտ ինտերնետ հասանելիության բաժանորդներ (բացառությամբ հեռախոսի միջոցով օգտվողների). Orange` 116 281 բաժանորդ (2013թ.-ի տարվա երրորդ եռամսյակի համեմատ` +24.06% կամ +22 552), Vivacell-MTS` 83 691 բաժանորդ ( -12.97% կամ -12 470), Beeline` 43 362 բաժանորդ (+59.45% կամ +16 167):

ARPU. ծառայությունների վաճառքից մեկ ակտիվ բաժանորդին ընկնող միջին ամսական հասույթ.

Կանխավճարային բաժանորդներ. Beeline՝ 2 579 դր. (2013թ.-ի երրորդ եռամսյակի համեմատ` -14.35% կամ -432 դր.), Vivacell-MTS` 1 906 դր. (-12.17% կամ -264 դր.), Orange` 1 711 դր. (-11.76% կամ -228 դր.):

Հետվճարային բաժանորդներ. Beeline՝ 5 168 դր. (2013թ.-ի երրորդ եռամսյակի համեմատ` +2.26% կամ +114 դր.), Orange` 4 832 դր. (+1.66 կամ +79 դր.), Vivacell-MTS` 3 927 դր. (+9.20% կամ -398 դր.):

Լայնաշերտ ինտերնետի բաժանորդներ. Orange` 4 067 դր. (2013թ.-ի երրորդ եռամսյակի համեմատ` -24.00% կամ -1 284 դր.), Vivacell-MTS` 2 863 դր. (-2.75% կամ -81 դր.), Beeline՝  1 934 դր. ( -34.24% կամ -1 007  դր.):

MOaU, MbOU. Մեկ բաժանորդին ընկնող միջին ամսական տրաֆիկ (ներառյալ փոխկապակցում և մուտքային ռոումինգ).

Կանխավճարային բաժանորդներ. Vivacell-MTS՝ 478 րոպե (2013թ.-ի երրորդ եռամսյակի համեմատ` +22.56% կամ +88 ր.), Beeline ` 369 ր. (-2.89% կամ -11 ր.), Orange` 143 ր. (-22.28% կամ -41 ր.):

Հետվճարային բաժանորդներ. Vivacell-MTS՝ 755 րոպե (2013թ.-ի երրորդ եռամսյակի համեմատ` +3.14% կամ +23 ր.), Beeline` 411 ր. (+11.99% կամ +44 ր.), Orange ` 354 ր. (7.27% կամ +24 ր.):

Լայնաշերտ ինտերնետի բաժանորդներ. Orange` 14 556 ՄԲ (2013թ.-ի երրորդ եռամսյակի համեմատ` +73.51% կամ +6 167 ՄԲ), Vivacell-MTS` 8 710 ՄԲ (-3.07% կամ -276 ՄԲ), Beeline՝  7 211 ՄԲ (+37.54% կամ +1 968 ՄԲ):

Նոր ակտիվացումներ.

Կանխավճարային բաժանորդներ. Vivacell-MTS՝ 183 473 (2013թ. երրորդ եռամսյակի համեմատ` +9.42% կամ +15 799), Beeline ` 110 323 (+17.32% կամ +16 287), Orange` 50 537 (-23.47% կամ -15 550):

Հետվճարային բաժանորդներ. Vivacell-MTS՝ 35 439 (2013թ. երրորդ եռամսյակի համեմատ` -23.62% կամ -10 962), Orange` 16 637 (-17.58% կամ -3 549), Beeline ` 7 006 (-91.84% կամ -78 833):

Լայնաշերտ ինտերնետի բաժանորդներ. Orange` 20 430 (2013թ. երրորդ եռամսյակի համեմատ` +23.34% կամ +3 866), Beeline՝  11 903 (+27.89% կամ + 2 286), Vivacell-MTS` 10 483 (-19.79 կամ -2 936):

Churn՝ բաժանորդների արտահոսք.

Կանխավճարային բաժանորդներ. Vivacell-MTS՝ 147 370 (2013թ. երրորդ եռամսյակի համեմատ` +6.88% կամ 9 481), Beeline` 56 476 (-50.79% կամ -58 285), Orange` 58 897 (-0.09% կամ -52):

Հետվճարային բաժանորդներ. Vivacell-MTS՝ 43 933 (2013թ. երրորդ եռամսյակի համեմատ` +24.13% կամ +8 540), Beeline ` 9 179 (-90.76% կամ -90 175), Orange` 11 210 (+19.78% կամ +1 851):

Լայնաշերտ ինտերնետի բաժանորդներ. Vivacell-MTS` 13 236 (2013թ. երրորդ եռամսյակի համեմատ` -4.30% կամ -595), Orange` 13 545 (-1.58% կամ -217), Beeline՝  9 887 (-35.83% կամ -5 520):

* Տվյալները վերցված են Հայաստանում գործող բջջային օպերատորների կողմից հրապարակված հաշվետվություններից:

06/10/2025
դրամ
Դոլար (USD)
382.58
-0.18
Եվրո (EUR)
446.2
-3.05
Ռուբլի (RUR)
4.6044
-0.064
Լարի (GEL)
140.78
+0.16
47795
+71
Արծաթ
585.55
+2.31