Բիզնես

USD BUY - 364.50+0.00 USD SELL - 367.00+0.50
EUR BUY - 417.00-1.00 EUR SELL - 424.50+2.50
OIL:  BRENT - 85.00-5.65 WTI - 81.19-4.11
COMEX:  GOLD - 4057.00+0.20 SILVER - 57.67+0.14
COMEX:  PLATINUM - 1654.20-0.27
LME:  ALUMINIUM - 3184.00-0.27 COPPER - 13791.00-0.12
LME:  NICKEL - 17249.00+0.09 TIN - 55268.00+2.50
LME:  LEAD - 1877.50-1.00 ZINC - 3643.00+1.43
FOREX:  USD/JPY - 157.58-0.15 EUR/GBP - 1.1506-0.18
FOREX:  EUR/USD - 1.1506-0.18 GBP/USD - 1.3426-0.40
STOCKS RUS:  RTSI - 890.25+0.87
STOCKS US: DOW JONES - 53178.41+1.32 NASDAQ - 25913.90+2.13
STOCKS US: S&P 500 - 7600.50+1.48
STOCKS JAPAN:  NIKKEI - 63754.90-0.94 TOPIX - 3960.03-1.08
STOCKS CHINA:  HANG SENG - 26009.40+0.48 SSEC - 3809.66-0.59
STOCKS EUR:  FTSE100 - 10857.70-0.10 CAC40 - 8613.82+1.22
STOCKS EUR:  DAX - 26001.31+1.45
03/08/2026  CBA:  USD - 365.98-0.22 GBP - 492.65+0.4
03/08/2026  CBA:  EURO - 421.76+0.63
03/08/2026  CBA:  GOLD - 47379-1023 SILVER - 679.22-4.3
Beeline-ը հայտարարում է «Ռոումինգում`0» ծառայության ժամկետի երկարացման մասին
19/02/2015 10:34
Կիսվել

Beeline-ը հայտարարում է «Ռոումինգում`0» ծառայության ժամկետի երկարացման մասին

Beeline-ը հայտարարում է «Ռոումինգում`0» ծառայության գործարկման ժամկետի երկարացման մասին մինչև 2015թ.–ի հունիսի 15-ը ներառյալ: Ծառայությունը հնարավորություն է ընձեռում բաժանորդին ռոումինգում գտնվելիս 2-ից 10-րդ րոպեները խոսել անվճար։ Մուտքային զանգի առաջին րոպեի արժեքը 200 դրամ է։ Յուրաքանչյուր րոպեի արժեքը, 11–երորդ րոպեից սկսած, նույնպես կազմում է 200 դրամ։ Ծառայությունը գործում է աշխարհի ցանկացած երկրում և հասանելի է Beeline բջջային կապի բոլոր բաժանորդներին։

«Ռոումինգում`0» ծառայությունը ռոումինգ ծառայությունների շուկայում առկա լավագույն առաջարկներից մեկն է, որն արդեն հասցրել է մեծ պահանջարկ ձեռք բերել Beeline բաժանորդների շրջանում: Հաշվի առնելով մեծ պահանջարկը և բաժանորդների դրական բազմաթիվ արձագանքները մենք երկարացնում ենք ծառայության գործարկման ժամկետը՝ ձգտելով բաժանորդների կյանքը դարձնել ավելի լավ և առաջարկում մատչելի գնով պարզ, հարմար և որակյալ ծառայություններ», – նշեց Հայաստանում Beeline-ի Գլխավոր տնօրեն Անդրեյ Պյատախինը: 

Ծառայությունը կարելի է ակտիվացնել` հավաքելով *200# հրահանգը, իսկ ապաակտիվացնել՝ *201#: Ծառայությունից օգտվելու համար անհրաժեշտ է ակտիվացնել ռոումինգը` հավաքելով #351*0000# հրահանգը կանխավճարային հաշվարկային համակարգի ֆիզիկական անձ հանդիսացող բաժանորդների համար կամ *500# հրահանգը` հետվճարային հաշվարկային համակարգի բաժանորդների համար:

Ռոումինգ ծառայությունը գործում է աշխարհի 173 երկրների 404 օպերատորի ցանցերում: Նշենք, ծառայությունից հնարավոր չէ օգտվել այլ ռոումինգ ծառայությունների հետ միաժամանակ: «Ռոումինգում՝ 0» ծառայության մասին լրացուցիչ տեղեկատվություն կարող եք ստանալ Beeline վաճառքի և սպասարկման գրասենյակներում, զանգահարելով 0611 հեռախոսահամարին կամ այցելելով www.beeline.am կայք։

03/08/2026
դրամ
Դոլար (USD)
365.98
-0.22
Եվրո (EUR)
421.76
+0.63
Ռուբլի (RUR)
4.5639
-0.0426
Լարի (GEL)
139.54
+0.02
47379
-1023
Արծաթ
679.22
-4.3