Սամվել Կարապետյանին պատկանող «Տաշիր գրուպը» գնել է «Հայաստանի էլեկտրական ցանցերը». «ՀԺ»
«Հայկական ժամանակ» օրաթերթը գրում է, որ ռուսական «Ինտեր ՌԱՕԵԷՍ»-ի կազմում գտնվող «Հայաստանի էլեկտրական ցանցերում»` ՀԷՑ-ում ռուսական կողմի հրահանգով այս օրերին որևէ գործարք տեղի չի ունենում, և «ընդունում-հանձնում» է ընթանում:
Թերթի աղբյուրները հայտնում են, որ ՀԷՑ-ը գնել է «Տաշիր գրուպ» ընկերությունը, որի սեփականատերը ռուսաստանաբնակ խոշոր գործարար Սամվել Կարապետյանն է: ՀԷՑ-ի մամուլի պատասխանատու Նատալյա Սարջանյանը երեկ «Հայկական ժամանակի» թղթակցին ասել է, թե չի հաստատում այդ տեղեկությունները: Հարցին` կարո՞ղ է դուք պարզապես տեղյակ չեք, Սարջանյանը պատասխանել է. «Ես ինֆորմացիա չունեմ»: «Հայաստանի բաշխիչ էլեկտրական ցանցեր» ընկերությունը հսկայական պարտքեր ունի, նրա միայն վարկային պարտավորությունները 220 միլիոն դոլար են կազմում, իսկ մյուս ձեռնարկություններին ունեցած պարտքերը 16 միլիարդ դրամ», գրում է թերթը: