Բիզնես

USD BUY - 366.50+0.00 USD SELL - 369.00+0.00
EUR BUY - 427.00-1.00 EUR SELL - 433.50-0.50
OIL:  BRENT - 105.99-0.53 WTI - 101.45+0.44
COMEX:  GOLD - 4697.70-0.53 SILVER - 88.89+4.42
COMEX:  PLATINUM - 2146.90+1.15
LME:  ALUMINIUM - 3652.50+2.04 COPPER - 14153.00+1.51
LME:  NICKEL - 19177.00-0.39 TIN - 56046.00+0.61
LME:  LEAD - 2009.00+1.08 ZINC - 3528.50+1.39
FOREX:  USD/JPY - 157.95+0.19 EUR/GBP - 1.1713-0.19
FOREX:  EUR/USD - 1.1713-0.19 GBP/USD - 1.3526-0.07
STOCKS RUS:  RTSI - 1157.45+0.79
STOCKS US: DOW JONES - 49693.20-0.14 NASDAQ - 26402.34+1.20
STOCKS US: S&P 500 - 7444.25+0.58
STOCKS JAPAN:  NIKKEI - 62654.05-0.98 TOPIX - 3879.27-1.03
STOCKS CHINA:  HANG SENG - 26389.04+0.00 SSEC - 4177.92-1.52
STOCKS EUR:  FTSE100 - 10325.35+0.58 CAC40 - 8007.97+0.35
STOCKS EUR:  DAX - 24136.81+0.76
14/05/2026  CBA:  USD - 368.78+0.15 GBP - 498.26+0.35
14/05/2026  CBA:  EURO - 431.73-0.05
14/05/2026  CBA:  GOLD - 55438-9 SILVER - 1027.9+36.62
Բջջային բաժանորդների թիվը Հայաստանում. 2014թ. IV եռամսյակ
16/04/2015 11:13
Կիսվել

Բջջային բաժանորդների թիվը Հայաստանում. 2014թ. IV եռամսյակ

2014թ.-ի վերջի դրությամբ Հայաստանում կա 3 681 846 բջջային կապի բաժանորդ (ներառյալ / ոչ հեռախոսով / լայնաշերտ ինտերնետի բաժանորդները), ինչը 2014թ.-ի III եռամսյակի ցուցանիշից ավել է 0.83%-ով կամ 30 353-ով, իսկ 2013թ.-ի վերջի համեմատ աճը կազմել է 3.65% կամ 129 667: Միևնույն ժամանակ, բջջային հեռախոսակապից օգտվող բաժանորդների թիվը 3 424 236 է: 2014թ.-ի երրորդ եռամսյակի համեմատ ցուցանիշն աճել է 0.15%-ով կամ 15 357-ով, իսկ 2013թ.-ի վերջի համեմատ աճը կազմել է 3.40% կամ 112 733:

Բաժանորդների ընդհանուր քանակի ցուցանիշով առաջատար օպերատոր է շարունակում մնալ Vivacell-MTS-ը: 2014թ.-ի վերջի դրությամբ օպերատորի բաժանորդների քանակը կազմել է 2 228 233: 2014թ. երրորդ եռամսյակի համեմատ այս  ցուցանիշը նվազել է 0.22%-ով կամ 4 908-ով, իսկ 2013թ.-ի վերջի համեմատ արձանագրվել է աճ` 1.26%-ով կամ 27 674-ով: Միևնույն ժամանակ հեռախոսակապից օգտվող բաժանորդների քանակը 2 145 466 է: 2014թ.-ի երրորդ եռամսյակի համեմատ սույն ցուցանիշը նվազել է 0.18%-ով կամ 3 974-ով, իսկ 2013թ.-ի վերջի համեմատ աճել՝ 2.18%-ով կամ 45 781 բաժանորդով:

Beeline-ը երկրորդ հորիզոնականում է: Անցյալ տարվա չորրորդ եռամսյակի դրությամբ ընկերության բաժանորդների թիվը կազմել է 821 306: 2014թ.-ի երրորդ եռամսյակի համեմատ ցուցանիշն աճել է 3.45%-ով կամ 27 418-ով, իսկ 2013թ.-ի նույն ժամանակահատվածի համեմատ աճը կազմել է 12.87% կամ 93 661: Միևնույն ժամանակ, հեռախոսակապից օգտվող բաժանորդների քանակը 777 178 է: Անցյալ տարվա երրորդ եռամսյակի համեմատ ցուցանիշն աճել է 3.55%-ով կամ  26 652-ով, իսկ 2013թ.-ի վերջի համեմատ աճը կազմել է 11.91% կամ 82 699 բաժանորդ:

Եռյակը եզրափակում է Orange-ը: 2014թ.-ի չորրորդ եռամսյակի դրությամբ ընկերության բաժանորդների թիվը կազմել է 632 317: 2014թ.-ի երրորդ եռամսյակի համեմատ սույն ցուցանիշն աճել է 1.26%-ով կամ 7 843-ով, իսկ 2013թ.-ի նույն ժամանակահատվածի համեմատ աճել՝ 1.34%-ով կամ 8 332-ով: Օrange-ի բջջային հեռախոսակապից օգտվող բաժանորդների թիվը 501 592 է, 2014թ. երրորդ եռամսյակի համեմատ սույն ցուցանիշը նվազել է 1.44%-ով կամ 7 321-ով, իսկ 2013թ.-ի չորրորդ եռամսյակի համեմատ արձանագրվել է անկում՝ 3.04%-ով կամ 15 747 բաժանորդով:

Կանխավճարային բաժանորդներ. Ընդամենը՝ 2 786 519: Vivacell-MTS` 1 779 733 բաժանորդ (2013թ.-ի վերջի համեմատ` +3.90% կամ +66 750), Beeline` 658 105 բաժանորդ (+18.03% կամ +100 520), Orange` 348 681 բաժանորդ (-7.06% կամ -26 502):

Հետվճարային բաժանորդներ. Ընդամենը՝ 637 717: Vivacell-MTS` 365 733 բաժանորդ (2013թ.-ի վերջի համեմատ` -5.42% կամ -20 969), Orange` 152 911 բաժանորդ (+7.57% կամ +10 755), Beeline` 119 073 բաժանորդ (-13.02% կամ -17 821):

Լայնաշերտ ինտերնետ հասանելիության բաժանորդներ (բացառությամբ հեռախոսի միջոցով օգտվողների). Ընդամենը՝ 257 610: Orange` 130 725 բաժանորդ (2013թ.-ի վերջի համեմատ` +22.58% կամ +24 079), Vivacell-MTS` 82 757 բաժանորդ ( -17.95% կամ -18 107), Beeline` 44 128 բաժանորդ (+33.05% կամ +10 962):

ARPU. ծառայությունների վաճառքից մեկ ակտիվ բաժանորդին ընկնող միջին ամսական հասույթ.

Կանխավճարային բաժանորդներ. Beeline՝ 2 206 դր. (2013թ.-ի վերջի համեմատ` -17.10% կամ -455 դր.), Vivacell-MTS` 1 636 դր. (-13.02% կամ -245 դր.), Orange` 1 535 դր. (-9.55% կամ -162 դր.):

Հետվճարային բաժանորդներ. Beeline՝ 4 681 դր. (2013թ.-ի վերջի համեմատ` -3.42% կամ -166 դր.), Orange` 4 681 դր. (+1.30 կամ +60 դր.), Vivacell-MTS` 3 841 դր. (-3.83% կամ -153 դր.):

Լայնաշերտ ինտերնետի բաժանորդներ. Orange` 3 744 դր. (2013թ.-ի վերջի համեմատ` -23.65% կամ -1 160 դր.), Vivacell-MTS` 2 852 դր. (-1.38% կամ -40 դր.), Beeline՝  1 876 դր. ( -27.82% կամ -723  դր.):

MOaU, MbOU. Մեկ բաժանորդին ընկնող միջին ամսական տրաֆիկ (ներառյալ փոխկապակցում և մուտքային ռոումինգ).

Կանխավճարային բաժանորդներ. Vivacell-MTS՝ 477 րոպե (2013թ.-ի վերջի համեմատ` +19.25% կամ +77 ր.), Beeline ` 364 ր. (-7.85% կամ -31 ր.), Orange` 136 ր. (-21.39% կամ -37 ր.):

Հետվճարային բաժանորդներ. Vivacell-MTS՝ 743 րոպե (2013թ.-ի վերջի համեմատ` +1.64% կամ +12 ր.), Beeline` 414 ր. (+12.50% կամ +46 ր.), Orange ` 349 ր. (-6.68% կամ -25 ր.):

Լայնաշերտ ինտերնետի բաժանորդներ. Orange` 15 181 ՄԲ (2013թ.-ի վերջի համեմատ` +14.89% կամ +1 968 ՄԲ), Vivacell-MTS` 9 723 ՄԲ (-3.58% կամ -361 ՄԲ), Beeline՝  8 098 ՄԲ (+30.15% կամ +1 876 ՄԲ):

Նոր ակտիվացումներ.

Կանխավճարային բաժանորդներ. Vivacell-MTS՝ 157 527 (2013թ. վերջի համեմատ` +2.33% կամ +3 593), Beeline ` 123 368 (+30.19% կամ +28 608), Orange` 42 890 (-15.12% կամ -7 640):

Հետվճարային բաժանորդներ. Vivacell-MTS՝ 41 435 (2013թ. վերջի համեմատ` -24.21% կամ -13 238), Orange` 16 713 (+8.48% կամ +1 306), Beeline ` 7 430 (+7.25% կամ +502):

Լայնաշերտ ինտերնետի բաժանորդներ. Orange` 27 423 (2013թ. վերջի համեմատ` +9.51% կամ +2 382), Vivacell-MTS` 12 510 (-28.31 կամ -4 941), Beeline՝ 11 090 (-8.83% կամ -1 074):

Churn՝ բաժանորդների արտահոսք.

Կանխավճարային բաժանորդներ. Vivacell-MTS՝ 158 640 (2013թ. վերջի համեմատ` +18.64% կամ +24 923), Beeline` 90 515 (+16.48% կամ +12.806), Orange` 63 387 (+2.75% կամ +1 695):

Հետվճարային բաժանորդներ. Vivacell-MTS՝ 44 296 (2013թ. վերջի համեմատ` +15.29% կամ +5 875), Orange` 16 223 (+64.95% կամ +6 388),  Beeline ` 8 301 (-37.31% կամ -4 940):

Լայնաշերտ ինտերնետի բաժանորդներ. Orange` 16 143 (2013թ. վերջի համեմատ` +33.15% կամ + 4 019), Vivacell-MTS` 13 444 (+5.46% կամ +696), Beeline՝  10 788 (+70.72% կամ +4 469):

* Տվյալները վերցված են Հայաստանում գործող բջջային օպերատորների կողմից հրապարակված հաշվետվություններից:

14/05/2026
դրամ
Դոլար (USD)
368.78
+0.15
Եվրո (EUR)
431.73
-0.05
Ռուբլի (RUR)
5.0201
+0.0075
Լարի (GEL)
137.6
+0.16
55438
-9
Արծաթ
1027.9
+36.62