Բիզնես

USD BUY - 390.00+0.00 USD SELL - 395.00-2.00
EUR BUY - 409.00+0.00 EUR SELL - 416.00-2.00
OIL:  BRENT - 74.49+1.50 WTI - 71.09+1.54
COMEX:  GOLD - 2665.90-1.63 SILVER - 31.00-1.37
COMEX:  PLATINUM - 927.70-1.27
LME:  ALUMINIUM - 2599.50+0.00 COPPER - 9091.50+0.00
LME:  NICKEL - 16168.00+0.00 TIN - 29534.00+0.00
LME:  LEAD - 2005.50+0.00 ZINC - 3075.00+0.00
FOREX:  USD/JPY - 153.64+0.41 EUR/GBP - 1.0502+0.41
FOREX:  EUR/USD - 1.0502+0.41 GBP/USD - 1.2618-0.31
STOCKS RUS:  RTSI - 915.60+0.00
STOCKS US: DOW JONES - 43828.06-0.20 NASDAQ - 19926.72+0.12
STOCKS US: S&P 500 - 6051.09+0.00
STOCKS JAPAN:  NIKKEI - 39470.44-0.95 TOPIX - 2746.56-0.95
STOCKS CHINA:  HANG SENG - 19971.24-2.09 SSEC - 3391.88-2.01
STOCKS EUR:  FTSE100 - 8300.33-0.14 CAC40 - 7409.57-0.15
STOCKS EUR:  DAX - 20405.92-0.10
13/12/2024  CBA:  USD - 394.01-0.30 GBP - 498.30-4.13
13/12/2024  CBA:  EURO - 413.24-0.63
13/12/2024  CBA:  GOLD - 34004.58-293.38 SILVER - 403.85+1.98
Վերջին տարում Հայաստանում Beeline-ի բջջային կապի բաժանորդների թիվն աճել է 13%-ով
13/05/2015 19:14
Կիսվել

Վերջին տարում Հայաստանում Beeline-ի բջջային կապի բաժանորդների թիվն աճել է 13%-ով

Beeline-ն ամփոփեց ընկերության 2015 թ. առաջին եռամսյակի ֆինանսական և գործառնական արդյունքները:

Beeline-ը հաշվետու ժամանակահատվածն ավարտեց բջջային հատվածում բաժանորդային բազայի, բջջային ինտերնետի ծառայություններից ստացված եկամուտի աճով և բաժանորդների արտահոսքի զգալի կրճատմամբ: Այսպես, 2015 թ. առաջին եռամսյակի արդյունքներով Հայաստանում Beeline-ի բջջային կապի բաժանորդների թիվը գերազանցում է 790 000-ը, ինչը 13%-ով ավել  է 2014 թ. առաջին եռամսյակի նույն ցուցանիշի համեմատությամբ: 2015 թ. առաջին եռամսյակում բաժանորդների արտահոսքը կազմել է 9,6%, ինչը 1,4%-ով պակաս է 2014 թ. առաջին եռամսյակի նույն ցուցանիշից:

Beeline բջջային ինտերնետից օգտվող բաժանորդների թիվը մեկ տարվա ընթացքում աճել է 4,5%-ով, իսկ յուրաքանչյուր բաժանորդի կողմից սպառվող տրաֆիկի միջին ծավալը միևնույն ժամանակահատվածի համար աճել է 58%-ով: 

«Տարվա սկիզբը Beeline-ի համար նշանավորվեց բջջային կապի բաժանորդների բազայի աճով, հաճախորդների արտահոսքի կրճատմամբ, բջջային ինտերնետի սպառման և այն օգտագործողների թվի աճով: Այս ամենը, ինչպես նաև երկրորդ եռամսյակն անընդմեջ հաճախորդների սպասարկման որակի ցուցանիշի (NPS) աճը, որը ցույց է տալիս մեր ծառայություններն երաշխավորելու հաճախորդների պատրաստակամությունը, խոսում է այն մասին, որ Beeline-ը զարգանում է Հայաստանում հեռահաղորդակցության բիզնեսի ժամանակակից միտումներին համընթաց: Ամփոփելով եռամսյակի արդյունքները` կարելի է ասել, որ Beeline-ը Հայաստանում ոչ միայն համապատասխանում է շուկայի զարգացման համաշխարհային միտումներին, այլ նաև բաժանորդներին առաջարկում է որակյալ, պարզ և հարմար ծառայություններ, որոնցից նրանք պատրաստ են օգտվել և երաշխավորել դրանք իրենց ծանոթներին և հարազատներին», – նշեց Հայաստանում Beeline-ի Գլխավոր տնօրեն Անդրեյ Պյատախինը:

Ֆիքսված կապի ծառայություններից ստացված ընդհանուր եկամուտը տարվա կտրվածքով նվազել է 11%-ով, ինչը պայմանավորված է ծառայության նկատմամբ պահանջարկի նվազման գլոբալ միտումով:

2015 թ. առաջին եռամսյակում Beeline-ի կատարած կապիտալ ներդրումները կազմել են 2 մլն. դոլար, ինչը երկու անգամ գերազանցում է 2014 թ. առաջին եռամսյակի նույն ցուցանիշը:

Նշենք, որ Beeline-ը երկրորդ եռամսյակն անընդմեջ նաև գրանցում է սպառողների նվիրվածության և հաճախորդների սպասարկման որակի ցուցանիշի աճ։

Հիշեցնենք, որ «ԱրմենՏել» ՓԲԸ-ն (Beeline ապրանքանիշ) հանդիսանում է «ՎիմպելԿոմ» ընկերությունների խմբի մի մասը: «ՎիմպելԿոմ»-ը հանդիսանում է աշխարհի խոշորագույն ինտեգրված օպերատորներից մեկը, որը գործում է աշխարհի 14 երկրում, իսկ գլխամասային գրասենյակը գտնվում է Ամստերդամում: Ընկերությունների խումբն ընդգրկում է մի շարք հեռահաղորդակցության ընկերություններ, որոնք մատուցում են ինչպես անլար և ամրակցված կապի տեխնոլոգիաների լայն շրջանակի վրա հիմնված ձայնային կապի ու տվյալների հաղորդման, այնպես էլ լայնաշերտ ինտերնետ հասանելիության ծառայություններ Ռուսաստանում, Ուկրաինայում, Ղազախստանում, Ուզբեկստանում, Տաջիկստանում, Հայաստանում, Վրաստանում, Ղրղզստանում, Լաոսում, Ալժիրում, Բանգլադեշում, Պակիստանում, Զիմբաբվեում, Իտալիայում: «ՎիմպելԿոմ»-ը ծառայություններ է մատուցում ամբողջ աշխարհում` շուրջ 740 մլն. ընդհանուր բնակչությամբ տարածքներում: «ՎիմպելԿոմ» խմբի ընկերությունները ծառայություններ են մատուցում «Beeline», «Киевстар», «Wind», «Infostrada», «Mobilink», «Banglalink», «Telecel» և «Djezzy» ապրանքանիշերի ներքո: 2015թ. մարտի 31-ի դրությամբ ընկերության բաժանորդների թիվը կազմում էր 218 միլիոն: “ՎիմպելԿոմ”-ի բաժնետոմսերը շրջանառվում են NASDAQ բորսայում VIP նշումով: Մանրամասներին կարելի է ծանոթանալ www.vimpelcom.com կայքում:

13/12/2024
դրամ
Դոլար (USD)
394.01
-0.30
Եվրո (EUR)
413.24
-0.63
Ռուբլի (RUR)
3.83
+0.02
Լարի (GEL)
139.72
+0.88
34004.58
-293.38
Արծաթ
403.85
+1.98