Mercedes G 500 4×4² ամենագնացը դրվել է սերիական արտադրության
Այս տարվա մարտ ամսին, Ժնևի միջազգային ավտոցուցահանդեսի շրջանակներում ներկայացվեց Mercedes G 500 4×4² ամենագնացը: Daimler-Benz-ի մտահաղացմամբ այս մոդելը պետք է փոխարիներ արտադրությունից հանված G 63 AMG 6×6 ամենագնացին:
Օրերս հայտնի է դարձել, որ գերմանական ավտոհսկան սկսել է նոր ամենագնացի սերիական արտադրությունը: Մեքենան կարժենա 226 100 եվրո:
Նշենք նաև, որ մեքենան զինված է Twin Turbo 422 ձիաուժ հզորությամբ 4 լիտր ծավալով շարժիչով: