Բիզնես

USD BUY - 393.00-0.50 USD SELL - 398.00-1.00
EUR BUY - 413.50-2.50 EUR SELL - 420.00-5.00
OIL:  BRENT - 71.40+0.39 WTI - 67.49+0.48
COMEX:  GOLD - 2660.40+0.21 SILVER - 31.48-0.03
COMEX:  PLATINUM - 936.30+0.15
LME:  ALUMINIUM - 2603.50-1.35 COPPER - 9122.50+0.53
LME:  NICKEL - 16047.00+0.46 TIN - 29151.00-0.05
LME:  LEAD - 2071.50-1.29 ZINC - 3071.50-1.51
FOREX:  USD/JPY - 150.57+0.36 EUR/GBP - 1.0564-0.04
FOREX:  EUR/USD - 1.0564-0.04 GBP/USD - 1.2763+0.16
STOCKS RUS:  RTSI - 915.60+0.00
STOCKS US: DOW JONES - 44642.52-0.28 NASDAQ - 19859.77+0.81
STOCKS US: S&P 500 - 6090.27+0.25
STOCKS JAPAN:  NIKKEI - 39160.50+0.18 TOPIX - 2734.56+0.27
STOCKS CHINA:  HANG SENG - 20414.09+2.76 SSEC - 3402.53-0.05
STOCKS EUR:  FTSE100 - 8308.61-0.49 CAC40 - 7426.88+1.31
STOCKS EUR:  DAX - 20384.61+0.13
09/12/2024  CBA:  USD - 395.78-5.53 GBP - 505.61-6.50
09/12/2024  CBA:  EURO - 418.74-5.97
09/12/2024  CBA:  GOLD - 33558.64-505.67 SILVER - 395.86-8.57
Մեկնարկեց Beeline նոր սմարթֆոնների և պլանշետային համակարգիչների վաճառքը
01/07/2015 17:03
Կիսվել

Մեկնարկեց Beeline նոր սմարթֆոնների և պլանշետային համակարգիչների վաճառքը

Beeline-ը հայտարարում է նոր սմարթֆոնների և պլանշետային համակարգիչների վաճառքի մեկնարկի մասին: Այսօր, ժամը 17։00-ից սկսած սմարթֆոններ և պլանշետային համակարգիչներ կարելի է ձեռք բերել Երևանի, Վանաձորի, Գյումրիի և Էջմիածնի հինգ Beeline վաճառքի և սպասարկման գրասենյակներից։  Յուրաքանչյուր վաճառքի և սպասարկման գրասենյակում գնորդներին  սպասվում է անակնկալ։ Հաճախորդները սմարթֆոն գնելիս անվճար կստանան Beeline «գեղեցիկ» հեռախոսահամար, իսկ համակարգչային պլանշետի դեպքում՝ հատուկ պատյան: Հուլիսի 2-ից վաճառքները կմեկնարկեն Beeline վաճառքի և սպասարկման բոլոր գրասենյակներում։

Նոր Beeline սարքավորումների տեսականին ներառում է՝  Beeline Smart Pro և Beeline Smart Dual սմարթֆոնները և Beeline Tab Pro պլանշետային համակարգիչը։

«Ընդառաջ գնալով մեր հաճախորդների բազմաթիվ խնդրանքներին` մենք ընդլայնել ենք  բրենդային սմարթֆոնների տեսականին և առաջին անգամ Հայաստանում առաջարկում ենք բրենդային պլանշետներ։ Սարքավորումների տեսականին ներառում է արդեն մեր հաճախորդներին ծանոթ Beeline Smart–ը, բայց արդեն երկու SIM-քարտի հնարավորությամբ։ Ամենախստապահանջ հաճախորդներին հասանելի է 4’5 էկրան անկյունագծով Beeline Smart Pro՝ բարելավված տեխնիկական առանձնահատկություններով և նորաոճ դիզայնով։ Ինչպես նախկինում, այժմ նույնպես Beeline-ը բջջային սարքավորումների վաճառքի ժամանակ հիմնական ուշադրությունը դարձնում է սարքավորումների որակին, պարզ և հարմար ծառայությունների տրամադրմանը և շուկայում լավագույն գնին», – նշեց Հայաստանում Beeline-ի Գլխավոր տնօրեն Անդրեյ Պյատախինը։

Beeline Smart Dual սմարթֆոնը երկու SIM-քարտի հնարավորությամբ հասանելի է 33900 դրամով, իսկ Beeline Smart Pro՝ 49 900 դրամով։ Սմարթֆոնների գնորդները երեք ամիս շարունակ հնարավորություն ունեն ամսեկան անվճար ստանալ  1 GB գերարագ Ինտերնետ և Beeline ցանցի ներսում անսահմանափակ զանգերի հնարավորություն։

Beeline Tab Pro պլանշետային համակարգիչի արժեքն է 49 900 դրամ։ Գնորդները կստանան 5 GB բջջային ինտերնետ և մեկ ամիս «Infinity 512» սակագնային փաթեթին անվճար բաժանորդագրության հնարավորություն:

Առավել մանրամասն կարող եք տեղեկանալ www.beeline.am պաշտոնական կայքում:

«ԱրմենՏել» ՓԲԸ-ն (Beeline ապրանքանիշ) հանդիսանում է «ՎիմպելԿոմ» ընկերությունների խմբի մի մասը: «ՎիմպելԿոմ»-ը հանդիսանում է աշխարհի խոշորագույն ինտեգրված օպերատորներից մեկը, որը գործում է աշխարհի 14 երկրում, իսկ գլխամասային գրասենյակը գտնվում է Ամստերդամում: Ընկերությունների խումբն ընդգրկում է մի շարք հեռահաղորդակցության ընկերություններ, որոնք մատուցում են ինչպես անլար և ամրակցված կապի տեխնոլոգիաների լայն շրջանակի վրա հիմնված ձայնային կապի ու տվյալների հաղորդման, այնպես էլ լայնաշերտ ինտերնետ հասանելիության ծառայություններ Ռուսաստանում, Ուկրաինայում, Ղազախստանում, Ուզբեկստանում, Տաջիկստանում, Հայաստանում, Վրաստանում, Ղրղզստանում, Լաոսում, Ալժիրում, Բանգլադեշում, Պակիստանում, Զիմբաբվեում, Իտալիայում: «ՎիմպելԿոմ»-ը ծառայություններ է մատուցում ամբողջ աշխարհում` շուրջ 740 մլն. ընդհանուր բնակչությամբ տարածքներում: «ՎիմպելԿոմ» խմբի ընկերությունները ծառայություններ են մատուցում «Beeline», «Киевстар», «Wind», «Infostrada», «Mobilink», «Banglalink», «Telecel» և «Djezzy» ապրանքանիշերի ներքո: 2015թ. մարտի 31-ի դրությամբ ընկերության բաժանորդների թիվը կազմում էր 218 միլիոն: “ՎիմպելԿոմ”-ի բաժնետոմսերը շրջանառվում են NASDAQ բորսայում VIP նշումով: Մանրամասներին կարելի է ծանոթանալ www.vimpelcom.com կայքում:

09/12/2024
դրամ
Դոլար (USD)
395.78
-5.53
Եվրո (EUR)
418.74
-5.97
Ռուբլի (RUR)
3.99
-0.04
Լարի (GEL)
142.32
-2.77
33558.64
-505.67
Արծաթ
395.86
-8.57