Բիզնես

USD BUY - 360.00+0.00 USD SELL - 361.00+0.00
EUR BUY - 400.00+0.00 EUR SELL - 403.50+0.50
OIL:  BRENT - 91.70-5.02 WTI - 85.91-4.15
COMEX:  GOLD - 4105.00+0.96 SILVER - 52.56+1.37
COMEX:  PLATINUM - 1577.60+2.02
LME:  ALUMINIUM - 3066.50+0.13 COPPER - 13896.50+0.93
LME:  NICKEL - 16225.00-0.78 TIN - 46439.00-0.06
LME:  LEAD - 1886.00+0.03 ZINC - 3731.00+0.54
FOREX:  USD/JPY - 157.96-0.19 EUR/GBP - 1.1221+0.55
FOREX:  EUR/USD - 1.1221+0.55 GBP/USD - 1.3445+0.46
STOCKS RUS:  RTSI - 939.40-1.10
STOCKS US: DOW JONES - 52389.75+2.15 NASDAQ - 25253.14+2.74
STOCKS US: S&P 500 - 7549.94+2.35
STOCKS JAPAN:  NIKKEI - 60459.58+2.87 TOPIX - 3893.71+1.98
STOCKS CHINA:  HANG SENG - 24557.04+0.44 SSEC - 3663.72+0.08
STOCKS EUR:  FTSE100 - 10782.87+1.02 CAC40 - 8233.30+1.16
STOCKS EUR:  DAX - 26267.19+1.73
10/11/2026  CBA:  USD - 360.43+0 GBP - 484.06+0.4
10/11/2026  CBA:  EURO - 404.55+1.19
10/11/2026  CBA:  GOLD - 47708+781 SILVER - 609.82+7.01
ՎիվաՍել-ՄՏՍ. ջրամատակարարման բարելավված համակարգ Լուկաշին գյուղում
24/07/2015 17:28
Կիսվել

ՎիվաՍել-ՄՏՍ. ջրամատակարարման բարելավված համակարգ Լուկաշին գյուղում

ԱՐՄԱՎԻՐ՝ Գ. ԼՈՒԿԱՇԻՆ. Հուլիսի 24-ին ԱՄՆ Միջազգային զարգացման գործակալությունը (ԱՄՆ ՄԶԳ), ՎիվաՍել-ՄՏՍ ընկերությունը, Վայրի բնության և մշակութային արժեքների պահպանման հիմնադրամը (FPWC) Լուկաշին գյուղի բնակիչների հետ միասին մասնակցեցին գյուղում վերջերս իրականացված ջրամատակարարման համակարգի բարելավման ծրագրին նվիրված համայնքային միջոցառմանը: Լուկաշին գյուղում բացման հանդիսավոր արարողությանը ներկա գտնվեցին ԱՄՆ ՄԶԳ-ի հայաստանյան առաքելության տնօրեն Քերեն Հիլիարդը, ՎիվաՍել-ՄՏՍ ընկերության գլխավոր տնօրեն Ռալֆ Յիրիկյանը, Վայրի բնության և մշակութային արժեքների պահպանման հիմնադրամի (FPWC) հիմնադիր Ռուբեն Խաչատրյանը, Արմավիրի մարզպետ Աշոտ Ղահրամանյանը, Լուկաշինի գյուղապետ Կարեն Մկրտչյանը, ինչպես նաև համայնքի բնակիչները:

Նախքան ծրագիրն սկսելը, Լուկաշին գյուղում մշտապես նկատվում էր խմելու ջրի պակաս, իսկ գյուղի որոշ հատվածներում ջրամատակարարում ընդհանրապես չէր իրականացվում: Ջրամատակարարման ցանցի աստիճանաբար քայքայման պատճառով համակարգում բազմաթիվ հոսակորուստներ կային, որոնք աղտոտման մեծ ռիսկ էին առաջացնում՝ պայմանավորված ցանցում տարբեր աղտոտիչների ներթափանցմամբ:

Ջրամատակարարման խնդիրը լուծվել է նոր, առավել դիմացկուն և հոսկորուստներ չունեցող խողովակների տեղադրման միջոցով համակարգի բարելավման ծրագրի իրականացմամբ: Գյուղն ընդգրկվել է «Նոր Ակունք» ՓԲԸ-ի սպասարկման տարածքում: Վերջինս ջրամատակարարման և ջրահեռացման ծառայություններ մատուցող ընկերություն է, որն իրականացնում է Արմավիրի մարզի մի քանի համայնքների ջրային ենթակառուցվածքների կառավարումը: Ջրամատակարումն ապահովող հին ոչ արդյունավետ պոմպերն այլևս չեն օգտագործվում, և խմելու ջուրը ներկայում մատակարարվում է Արմավիրի ջրամբարից՝ ինքնահոս եղանակով: Համակարգի բարելավման արդյունքում բնակիչները նախկին օրական 2 ժամի փոխարեն այժմ ունեն շուրջօրյա կայուն ջրամատակարարում: Նախնական գնահատումների համաձայն՝ համայնքը տարեկան կխնայի մոտ 421 119 մ3 ջուր և 102 240 կվժ էլեկտրաէներգիա:

«ԱՄՆ-ի կառավարությունը լայնամասշտաբ տեխնիկական աջակցություն է տրամադրում Հայաստանի գյուղական համայնքներին, հատկապես դրանցից առավել կարիքավորներին: Մաքուր ջրամատակարարումը խիստ կարևոր է առողջության և հիգիենայի համար: ԱՄՆ ՄԶԳ-ն օգնում է համայնքներին վերականգնելու ջրամատակարարման մաշված ցանցերը՝ բնակչությանն ապահովելով հուսալի ջրամատակարարմամբ, միևնույն ժամանակ խնայելով ջուրն ու էներգիան»,- նշեց ԱՄՆ ՄԶԳ-ի հայաստանյան առաքելության տնօրեն Քերեն Հիլիարդը:

«Դժվար թե որևէ մեկին զարմացնի այն պնդումը, որ ջուրն ամենակենսական անհրաժեշտությունն է: Սակայն ավելի քան զարմանալի է այն կորովն ու համբերատարությունը, որ դրսևորել են Լուկաշինի բնակիչները: Մարդիկ տասնամյակներ շարունակել են ապրել իրենց հողի վրա՝ դիմանալով խմելու ջրի միակ աղբյուր հանդիսացող ստորգետնյա հորից ջուր հայթայթելու ամենօրյա տանջալից աշխատանքին՝ հանուն հայրենի օջախում մի օր արժանապատվորեն ապրելու հույսի: Խոնարհվում եմ այս մարդկանց կամքի և առաքինության առջև: ՎիվաՍել-ՄՏՍ-ը պարզապես չէր կարող անտարբեր մնալ…»,-նշել է ՎիվաՍել-ՄՏՍ-ի գլխավոր տնօրեն Ռալֆ Յիրիկյանը:

2014թ.-ին ԱՄՆ ՄԶԳ-ի, ՎիվաՍել-ՄՏՍ-ի և Վայրի բնության և մշակութային արժեքների պահպանման հիմնադրամի (FPWC) համագործակցության արդյունքում Հայաստանի չորս գյուղերում, այդ թվում՝ Արմավիրի մարզի Արազափ և Լուկաշին, ինչպես նաև Տավուշի մարզի Արծվաբերդ և Բերքաբեր գյուղերում իրականացվել են ջրամատակարարման համակարգի բարելավման ծրագրեր՝ օգնելու համայնքներում ջրամատակարարման և բնակչության բարեկեցության ապահովմանը: Վերոնշյալ աջակցության շահառուների թիվը կազմում է շուրջ 7000: Չորս ծրագրերի իրականացման համար ՎիվաՍել-ՄՏՍ ընկերությունը հատկացրել է 70 մլն, իսկ ԱՄՆ ՄԶԳ-ն՝ 60 մլն ՀՀԴ:

10/11/2026
դրամ
Դոլար (USD)
360.43
+0
Եվրո (EUR)
404.55
+1.19
Ռուբլի (RUR)
4.3579
-0.0208
Լարի (GEL)
138.92
-0.02
47708
+781
Արծաթ
609.82
+7.01