ԱՄՆ-ՈՒՄ ԱՎՏՈՄԵՔԵՆԱՆԵՐԻ ՎԱՃԱՌՔՆԵՐԸ ՆՎԱԶԵԼ ԵՆ 34%-ՈՎ
Associated Press գործակալությունը հայտնում է, որ անցած ապրիլ ամսվա ընթացքում ԱՄՆ-ում վաճառված ավտոմեքենաների քանակը կրճատվել է 34%-ով և կազմել է 820 հազար մեքենա:
Ամենաշատը կրճատվել են երկու օր առաջ իրեն սնանկ հայտարարած Chrysler ընկերության վաճառքի ծավալները` 48%: Toyota ընկերության վաճառքները նվազել են 42%-ով, Nissan Motor ընկերությանը` 38%-ով, Honda Motor ընկերությանը` 25%-ով, General Motors և Ford ընկերություններինը` 34%-ով: Նշենք նաև, որ ապրիլ ամսին Ford-ին հաջողվել է վաճառքի ծավալներով առաջ անցնել Toyota-ից, իսկ առաջին տեղում ինչպես միշտ General Motors է: