
Sony հնարավոր է վաճառի սմարթֆոնների արտադրության ստորաբաժանումը
Sony կորպորացիայի գործադիր տնօրեն Կաձուո Հիրաին հայտնել է, որ Vaio նոթբուքերի ստորաբաժանման վաճառքի հետո կորպորացիան հնարավոր է վաճառի նաև Xperia սմարթֆոնների ստորաբաժանումը:
Նման որոշման հիմնական պատճառ կարող է հանդիսանալ այն, որ սմարթֆոնների արտադրությունը Sony-ի համար մշտապես վնասաբեր է եղել: Այս տարի ևս շահույթ չի սպասվում: Սմարթֆոնների արտադրության ապագան կախված է Xperia վերջին մոդելների հաջողություններից: