Բիզնես

USD BUY - 390.00+0.00 USD SELL - 395.00-2.00
EUR BUY - 409.00+0.00 EUR SELL - 416.00-2.00
OIL:  BRENT - 74.49+1.50 WTI - 71.09+1.54
COMEX:  GOLD - 2665.90-1.63 SILVER - 31.00-1.37
COMEX:  PLATINUM - 927.70-1.27
LME:  ALUMINIUM - 2599.50+0.00 COPPER - 9091.50+0.00
LME:  NICKEL - 16168.00+0.00 TIN - 29534.00+0.00
LME:  LEAD - 2005.50+0.00 ZINC - 3075.00+0.00
FOREX:  USD/JPY - 153.64+0.41 EUR/GBP - 1.0502+0.41
FOREX:  EUR/USD - 1.0502+0.41 GBP/USD - 1.2618-0.31
STOCKS RUS:  RTSI - 915.60+0.00
STOCKS US: DOW JONES - 43828.06-0.20 NASDAQ - 19926.72+0.12
STOCKS US: S&P 500 - 6051.09+0.00
STOCKS JAPAN:  NIKKEI - 39470.44-0.95 TOPIX - 2746.56-0.95
STOCKS CHINA:  HANG SENG - 19971.24-2.09 SSEC - 3391.88-2.01
STOCKS EUR:  FTSE100 - 8300.33-0.14 CAC40 - 7409.57-0.15
STOCKS EUR:  DAX - 20405.92-0.10
13/12/2024  CBA:  USD - 394.01-0.30 GBP - 498.30-4.13
13/12/2024  CBA:  EURO - 413.24-0.63
13/12/2024  CBA:  GOLD - 34004.58-293.38 SILVER - 403.85+1.98
Beeline. Լավագույն գին առաջարկող կապի օպերատոր
19/10/2015 14:54
Կիսվել

Beeline. Լավագույն գին առաջարկող կապի օպերատոր

Beeline-ն արժանացավ «Լավագույն գին առաջարկող կապի օպերատոր»  կոչմանը «Տարվա լավագույն հանրային ծառայող և տարվա լավագույն ապրանքանիշ» հինգերորդ ամենամյա ազգային մրցանակաբաշխության շրջանակներում: Պատվավոր մրցանակը տրվում է «Համազգային վստահություն» խորհրդի կողմից՝ ֆիքսված, բջջային ու ինտերնետ կապի ոլորտում լավագույն գնով ծառայություններ  առաջարկելու և սպասարկման որակի համար: Մրցանակաբաշխության հանդիսավոր արարողությունը տեղի ունեցավ Ա.Սպենդիարյանի անվան Օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոնում:   

«Տարվա լավագույն հանրային ծառայող և տարվա լավագույն ապրանքանիշ» ամենամյա մրցանակաբաշխության նպատակն է ներկայացնել ու խրախուսել տնտեսության և հանրային ծառայության ոլորտներում լավագույնի կոչմանն արժանացած հանրային ծառայողներին ու կազմակերպություններին: Այս տարի մրցանակաբաշխությանը մասնակցել է մոտ 40 ընկերություն և հանրային ծառայող: Անվանակարգերը հատկացվում են բնակչության շրջանում իրականացված հարցումների, փորձագետների գնահատման և ԶԼՄ-ների բովանդակային վերլուծության արդյունքում:

«Ցանկանում եմ իմ խորին շնորհակալությունը հայտնել համաժողովի կազմակերպիչներին` Beeline-ին ևս մեկ անգամ բարձր գնահատական տալու համար: 2014 թ.-ին ճանաչվելով հեռահաղորդակցության առաջատար օպերատոր` մենք շարունակեցինք աշխատել ծառայությունների զարգացման և սպասարկման որակի բարձրացման ուղղությամբ` հաստատելով այդ պատվավոր կոչումը: Միաժամանակ Beeline-ն ավելի ամրապնդեց հաճախորդամետ ռազմավարությունը` հանդես գալով լավագույն գնային առաջարկներով հեռահաղորդակցության շուկայում: Հասարակության և մեր հաճախորդների կողմից տրված այս բարձր գնահատականը ևս մեկ խթան է մեզ համար` կատարելագործվելու և ավելի պարզ, հարմար ու մատչելի առաջարկներով հանդես գալու գործում», – նշեց Հայաստանում Beeline-ի Գլխավոր Տնօրեն Անդրեյ Պյատախինը:      
 
«Շնորհավորում եմ Beeline Հայաստանի ողջ անձանակազմին՝ ի դեմս տնօրեն Անդրեյ Պյատախինի: Հեռահաղորդակցման ոլորտը մրցունակության ակտիվ դաշտ է: Երկրորդ տարին անընդմեջ, Beeline ապրանքանիշի՝ Համազգային վստահության մրցանակին արժանանալն ապացուցեց, որ ընկերությունն ամրապնդել է իր կայուն դիրքերը դաշտում՝ այս տարի ձեռք բերելով ավելի բարձր վարկանիշ, ինչին պետք է ձգտի յուրաքանչյուր ընկերություն՝ իր բաժինն ունենալով երկրի տնտեսության կայացման գործում», – նշեց «Համազգային վստահություն» խորհրդի նախագահ Աստղիկ Խաչատրյանը: 
  
Նշենք, որ 2014 թ. «Տարվա լավագույն հանրային ծառայող և տարվա լավագույն ապրանքանիշ» չորրորդ ամենամյա ազգային մրցանակաբաշխության շրջանակում Beeline-ն արժանացավ «Հեռահաղորդակցության առաջատար օպերատոր» կոչմանը: Իսկ ամենամյա դիվանագիտական և բիզնես համաժողովին Beeline-ը ճանաչվեց լավագույնը երկու անվանակարգերում: Ընկերությունը ճանաչվեց «Կապի ոլորտի առաջատար» և արժանացավ լավագույնի կոչմանն «Օտարերկրյա ներդրող» անվանակարգում:

Beeline. Լավագույն գին առաջարկող կապի օպերատոր 

Հիշեցնենք, որ «ԱրմենՏել» ՓԲԸ-ն (Beeline ապրանքանիշ) հանդիսանում է «ՎիմպելԿոմ» ընկերությունների խմբի մի մասը: «ՎիմպելԿոմ»-ը հանդիսանում է աշխարհի խոշորագույն ինտեգրված օպերատորներից մեկը, որը գործում է աշխարհի 14 երկրում, իսկ գլխամասային գրասենյակը գտնվում է Ամստերդամում: Ընկերությունների խումբն ընդգրկում է մի շարք հեռահաղորդակցության ընկերություններ, որոնք մատուցում են ինչպես անլար և ամրակցված կապի տեխնոլոգիաների լայն շրջանակի վրա հիմնված ձայնային կապի ու տվյալների հաղորդման, այնպես էլ լայնաշերտ ինտերնետ հասանելիության ծառայություններ Ռուսաստանում, Ուկրաինայում, Ղազախստանում, Ուզբեկստանում, Տաջիկստանում, Հայաստանում, Վրաստանում, Ղրղզստանում, Լաոսում, Ալժիրում, Բանգլադեշում, Պակիստանում, Զիմբաբվեում, Իտալիայում: «ՎիմպելԿոմ»-ը ծառայություններ է մատուցում ամբողջ աշխարհում` շուրջ 740 մլն. ընդհանուր բնակչությամբ տարածքներում: «ՎիմպելԿոմ» խմբի ընկերությունները ծառայություններ են մատուցում «Beeline», «Киевстар», «Wind», «Infostrada», «Mobilink», «Banglalink», «Telecel» և «Djezzy» ապրանքանիշերի ներքո: 2015թ. հունիսի 30-ի դրությամբ ընկերության բաժանորդների թիվը կազմում էր 213 միլիոն բջջային կապի և 6 միլիոն ամրակացված կապի և լայնաշերտ ինրերնետի բաժանորդ: “ՎիմպելԿոմ”-ի բաժնետոմսերը շրջանառվում են NASDAQ բորսայում VIP նշումով: Մանրամասներին կարելի է ծանոթանալ www.vimpelcom.com կայքում:

13/12/2024
դրամ
Դոլար (USD)
394.01
-0.30
Եվրո (EUR)
413.24
-0.63
Ռուբլի (RUR)
3.83
+0.02
Լարի (GEL)
139.72
+0.88
34004.58
-293.38
Արծաթ
403.85
+1.98