Բիզնես

USD BUY - 362.00-0.50 USD SELL - 364.00-0.50
EUR BUY - 419.00+0.00 EUR SELL - 424.00-0.50
OIL:  BRENT - 108.77+7.69 WTI - 103.42+7.59
COMEX:  GOLD - 4364.50-1.22 SILVER - 63.10-7.12
COMEX:  PLATINUM - 1775.60-6.17
LME:  ALUMINIUM - 3220.50+1.15 COPPER - 13986.50+1.42
LME:  NICKEL - 16751.00-2.89 TIN - 54819.00-0.81
LME:  LEAD - 1887.00+0.51 ZINC - 3693.00+1.37
FOREX:  USD/JPY - 154.47+0.68 EUR/GBP - 1.1601-0.28
FOREX:  EUR/USD - 1.1601-0.28 GBP/USD - 1.3493-0.44
STOCKS RUS:  RTSI - 834.57+0.74
STOCKS US: DOW JONES - 52380.66-0.77 NASDAQ - 26253.34-0.64
STOCKS US: S&P 500 - 7636.36-0.48
STOCKS JAPAN:  NIKKEI - 64011.34-1.93 TOPIX - 4028.30-0.65
STOCKS CHINA:  HANG SENG - 24805.63-0.60 SSEC - 3888.11-1.18
STOCKS EUR:  FTSE100 - 10670.06-1.31 CAC40 - 8156.67-1.94
STOCKS EUR:  DAX - 25576.45-1.66
11/09/2026  CBA:  USD - 363.28-0.61 GBP - 490.61-1.99
11/09/2026  CBA:  EURO - 421.11-1.98
11/09/2026  CBA:  GOLD - 50987-664 SILVER - 767.47-7.67
Beeline-ի գլխավոր տնօրեն Անդրեյ Պյատախինը բաց դասով հանդես եկավ Առաջնորդության Դպրոցում
21/10/2015 13:43
Կիսվել

Beeline-ի գլխավոր տնօրեն Անդրեյ Պյատախինը բաց դասով հանդես եկավ Առաջնորդության Դպրոցում

Բեստ Վեստեռն Կոնգրես հյուրանոց. Տեղի ունեցավ Հայաստանում Beeline-ի գլխավոր տնօրեն Անդրեյ Պյատախինի բաց դասը Առաջնորդության Դպրոցում՝ «Նոր Հորիզոններ» թեմայով։

Անդրեյ Պյատախինը բաց դասի մասնակիցներին ներկայացրեց բիզնեսի կառավարման ժամանակակից համակարգերը, խոշոր ընկերություններում աշխատելու միջազգային իր փորձը, կիսվեց հաջողակ լինելու և նպատակներն իրականություն դարձնելու իր անձնական օրինակով։

«Ժամանակակից տեխնոլոգիաները, ինովացիոն մոտեցումները դարձել են բիզնեսի զարգացման և կայացման խթանիչ ուժը, դրանք օգնում են արագ արձագանքել շուկայի միտումներին և բացահայտել նոր հորիզոններ։ Փորձեք հասնել նորանոր բարձրունքների օգտագործելով թվային տեխնոլոգիաները ձեր առօրյա կյանքում՝ ի նպաստ Ձեր իսկ ապագայի։ Հուսով եմ, որ այսօրվա իմ բաց դասը կօգնի ձեր կյանքը դարձնել ավելի լավ և բացահայտել ձեր ուժեղ կողմերը»,- նշեց Հայաստանում Beeline-ի Գլխավոր Տնօրեն Անդրեյ Պյատախինը:

«Առաջնորդության Դպրոցը կարևորում է հնարավորությունների ստեղծումը երիտասարդների համար հաղորդակցվելու տարբեր տեսանկյուններ ունեցող տեսաբանների և կայացած գործիչների հետ։ Վստահ ենք, որ հանդիպումը Հայաստանի հզորագույն ընկերություններից մեկի առաջնորդը հանդիսացող պարոն Պյատախինի հետ և ծանոթությունը նրա մտքերին, փորձառությանն ու անցած ճանապարհին կարևոր և ոգեշնչող ազդեցություն կունենա երիտասարդների աշխարհայացքի ու ապագա նախաձեռնությունների վրա», – նշեց Առաջնորդության Դպրոց Հիմնադրամի խորհրդի նախագահ Սամվել Մովսիսյանը:

Նշենք, որ Անդրեյ Պյատախինը ներկայացրեց նաև իր մտքերը բիզնեսի, ինովացիայի և թվային ապագայի վերաբերյալ։ Հանդիպման մասնակիցները ստացան իրենց հետաքրքրող հարցերի պատասխանները և ձեռք բերեցին նոր գիտելիքներ ու հմտություններ։

11/09/2026
դրամ
Դոլար (USD)
363.28
-0.61
Եվրո (EUR)
421.11
-1.98
Ռուբլի (RUR)
4.2971
+0.008
Լարի (GEL)
139.37
-0.06
50987
-664
Արծաթ
767.47
-7.67