Բիզնես

USD BUY - 386.50+0.50 USD SELL - 389.00+0.00
EUR BUY - 407.00-2.00 EUR SELL - 412.00-3.00
OIL:  BRENT - 71.94-0.18 WTI - 68.02-0.38
COMEX:  GOLD - 2566.30-1.95 SILVER - 30.24-2.73
COMEX:  PLATINUM - 938.70-2.17
LME:  ALUMINIUM - 2530.50-1.27 COPPER - 9047.00-1.04
LME:  NICKEL - 15730.00-1.05 TIN - 29663.00-1.80
LME:  LEAD - 2008.50-0.77 ZINC - 2981.00+1.46
FOREX:  USD/JPY - 156+0.76 EUR/GBP - 1.0546-0.68
FOREX:  EUR/USD - 1.0546-0.68 GBP/USD - 1.2683-0.43
STOCKS RUS:  RTSI - 915.60+0.00
STOCKS US: DOW JONES - 43958.19+0.11 NASDAQ - 19230.73-0.26
STOCKS US: S&P 500 - 5985.38+0.02
STOCKS JAPAN:  NIKKEI - 38535.70-0.48 TOPIX - 2701.22-0.27
STOCKS CHINA:  HANG SENG - 19435.81-1.96 SSEC - 3379.84-1.73
STOCKS EUR:  FTSE100 - 8030.33+0.06 CAC40 - 7216.83-0.14
STOCKS EUR:  DAX - 19003.11-0.16
14/11/2024  CBA:  USD - 387.64-0.01 GBP - 489.94-3.96
14/11/2024  CBA:  EURO - 407.41-4.08
14/11/2024  CBA:  GOLD - 32388.00-101.79 SILVER - 385.23+6.29
Beeline. հաճախորդների լիարժեք սպասարկում նաև Facebook-ի միջոցով
22/10/2015 17:06
Կիսվել

Beeline. հաճախորդների լիարժեք սպասարկում նաև Facebook-ի միջոցով

Beeline-ը հայտարարում է ինտերնետի միջոցով հաճախորդների էլեկտրոնային սպասարկման տարբերակների ընդլայնման մասին: Beeline բաժանորդներին միաժամանակ հասանելի են դարձել  էլեկտրոնային սպասարկման 3 տարբերակ` Facebook-ում անձնական հաղորդագրության, customer_care@beeline.am էլեկտրոնային հասցեի և ընկերության կայքում «Օնլայն խորհրդատուի» միջոցով:

Facebook-ում Beeline-ի պաշտոնական էջում չաթի օգնությամբ բաժանորդները կարող են ստանալ լիարժեք սպասարկում, ինչպիսին ստանում են Հաճախորդների սպասարկման կենտրոն զանգերի միջոցով: Այս հարթակում բաժանորդների սպասարկումը ներառում է Beeline բջջային և ֆիքսված կապի բոլոր ծառայությունները: Բաժանորդին անհրաժեշտ է միայն էջին ուղղված անձնական հաղորդագրության միջոցով գրել իրեն հետաքրքրող հարցը:

Beeline-ը միաժամանակ նաև առաջարկում է հաճախորդների սպասարկում էլեկտրոնային փոստի միջոցով: Ընկերության կողմից մատուցվող բոլոր ծառայությունների վերաբերյալ հարցերի դեպքում բաժանորդը կարող է ուղարկել նամակ customer_care@beeline.am էլեկտրոնային հասցեին։ Ծրագրի առաջին փուլում հաճախորդների սպասարկումը Facebook-ում և էլեկտրոնային փոստի միջոցով հասանելի է ժ. 09:00-ից մինչև 24:00-ն: Նշենք, որ այս պահի դրությամբ չաթի և էլեկտրոնային փոստի միջոցով սպասարկման դեպքում մասնագետի բաժանորդին պատասխանելու սպասելաժամանակը չի գերազանցում 28 րոպեն:

Հիշեցնենք, որ հաճախորդների էլեկտրոնային սպասարկման ծառայությունների թվում է նաև www.beeline.am պաշտոնական կայքում գործող «Օնլայն խորհրդատու» ծառայությունը: Այս հարթակում նույնպես հաճախորդները կարող են ստանալ լիարժեք սպասարկում:

«Մենք ավելի ու ավելի հաճախ ենք լսում այն մասին, որ բաժանորդները սկսում են նախապատվություն տալ էլեկտրոնային սպասարկման տարբերակներին: Երիտասարդ սերնդի համար արդեն հարմարավետ չէ այցելել գրասենյակներ, լքել շփման, աշխատանքի կամ ազատ ժամանակի համար սովորական դարձած իրենց միջավայրը: Սոցիալական ցանցերի թվային աշխարհն ընդլայնվում է, և դրան զուգահեռ թվային է դառնում նաև մեր ընկերությունը: Հպարտությամբ կարող եմ նշել, որ Հայաստանում մենք առաջինն ենք սկսել տրամադրել հաճախորդների լիարժեք առցանց սպասարկում սոցիալական ցանցերի միջոցով: Beeline-ը պատրաստ է լինել հաճախորդների կողքին ամենուրեք, այդ թվում նաև վիրտուալ աշխարհում` հոգ տանելով ծառայությունների որակի, հարմարավետության և հասանելիության մասին», – նշեց Հայաստանում Beeline-ի Գլխավոր տնօրեն Անդրեյ Պյատախինը:

«Մենք ունենք հաճախորդների հետ աշխատելու բավականին մեծ փորձ և ես, առավել քան համոզված եմ, որ մեր կողմից առաջարկվող էլեկտորնային սպասարկման եղանակները շատ կարճ ժամանակահատվածում կդառնան պահանջված հատկապես երիտասարդների շրջանում։ Ժամանակակից աշխարհը շատ արագ է փոփոխվում և ես անչափ ուրախ եմ, որ ավանդական սպասարկման եղանակներից բացի մենք մեր բաժանորդներին առաջարկում ենք նաև ժամանակակից լուծումներ։ Հավատացնում եմ, որ մենք կշարունակենք անել հնարավոր ամեն ինչ, որպեսզի յուրաքանչյուր բաժանորդ ստանա առավել որակյալ, արագ և հարմարավետ սպասարկում»,-նշեց Հաճախորդների սպասարկման ծառայության ղեկավար Աննա Ավետիսյանը:

Հաճախորդի էլեկտրոնային սպասարկումն իրականացվում է այն լեզվով, որով ստացվել է հաղորդագրությունը: Մասնագետը հաճախորդին տրամադրում է հետադարձ կապ պատասխան նամակի կամ հաղորդագրության միջոցով` անհրաժեշտության դեպքում տեղեկացնելով դիմումի կամ հարցման ընթացքի և արդյունքների մասին: Եթե խնդրի լուծման համար պահանջվում է լրացուցիչ ժամանակ, մասնագետը հաճախորդին ուղարկում է լրացուցիչ նամակ կամ հաղորդագրություն ժամկետների վերաբերյալ: 

14/11/2024
դրամ
Դոլար (USD)
387.64
-0.01
Եվրո (EUR)
407.41
-4.08
Ռուբլի (RUR)
3.90
-0.04
Լարի (GEL)
141.78
-0.16
32388.00
-101.79
Արծաթ
385.23
+6.29