Բիզնես

USD BUY - 360.00+0.00 USD SELL - 362.00+0.00
EUR BUY - 401.50-0.50 EUR SELL - 407.00-2.00
OIL:  BRENT - 113.72+2.75 WTI - 100.09+1.58
COMEX:  GOLD - 4042.80-2.12 SILVER - 54.76-2.65
COMEX:  PLATINUM - 1569.80-1.69
LME:  ALUMINIUM - 3001.50-1.23 COPPER - 14407.50-1.17
LME:  NICKEL - 15363.00-1.44 TIN - 50384.00-2.67
LME:  LEAD - 1889.00-0.68 ZINC - 3692.00-1.06
FOREX:  USD/JPY - 156.9-0.46 EUR/GBP - 1.1214-0.30
FOREX:  EUR/USD - 1.1214-0.30 GBP/USD - 1.3395-0.06
STOCKS RUS:  RTSI - 946.44+0.99
STOCKS US: DOW JONES - 52867.98+0.02 NASDAQ - 26008.86-2.60
STOCKS US: S&P 500 - 7663.43-1.21
STOCKS JAPAN:  NIKKEI - 62693.16-0.34 TOPIX - 3965.81-0.79
STOCKS CHINA:  HANG SENG - 23093.37+0.69 SSEC - 3690.48+0.89
STOCKS EUR:  FTSE100 - 10725.03-0.26 CAC40 - 7811.26-1.39
STOCKS EUR:  DAX - 25371.75-1.07
23/10/2026  CBA:  USD - 361.14-0.19 GBP - 482.99-0.36
23/10/2026  CBA:  EURO - 404.33-0.9
23/10/2026  CBA:  GOLD - 47004-944 SILVER - 648.3-20.2
Beeline․ ֆիքսված կապի արդիականացման աշխատանքներ Արագածոտնի և Լոռու մարզերում
12/11/2015 18:50
Կիսվել

Beeline․ ֆիքսված կապի արդիականացման աշխատանքներ Արագածոտնի և Լոռու մարզերում

Beeline-ը շարունակում է Հայաստանի մարզերում ԱՀԿ-ների և բաժանորդային գծերի արդիականացմանն ուղված աշխատանքները: Մասնավորապես, 2015թ.-ի նոյեմբեր ամսին մեկնարկել են գործող բաժանորդային հեռախոսագծերի վերամիացման աշխատանքները Լոռու մարզի Թումանյան քաղաքում և Արագածոտնի մարզի Բյուրական և Անտառոտ համայնքներում:

Արդիականացման աշխատանքների ավարտից հետո, որը Թումանյանում նախատեսվում է մինչև ս.թ. դեկտեմբերի 12-ը,  իսկ Բյուրականում և Անտառոտում` մինչև ս.թ. նոյեմբերի 30-ը, նշված համայնքների բնակիչներին հասանելի կլինեն նոր որակի թվային ֆիքսված կապի և լայնաշերտ ինտերնետի ծառայություններ: Ենթակառուցվածքների թվայնացման աշխատանքների արդյունքում կիրականացվեն սարքավորումների փոխարինման և վերազինման աշխատանքներ, իսկ գործող բաժանորդային գծերը կվերամիացվեն նոր թվային կայանին:

«Beeline-ը շարունակում է ընդլայնել լայնաշերտ ինտերնետի ծառայությունների աշխարհագրությունը` դրանք հասանելի դարձնելով Հայաստանի մարզերի ավելի մեծ թվով բնակիչների համար: Միևնույն ժամանակ մենք շարունակում ենք աշխատել նաև ֆիքսված ցանցի արդիականացման ուղղությամբ` ձգտելով համատեղել մատչելի սակագները որակյալ կապի հետ: Թվայնացման աշխատանքների ավարտից հետո Լոռու և Արագածոտնի մարզերի ևս երեք համայնքների բնակիչներ հնարավորություն կունենան օգտվելու ֆիքսված կապի և լայնաշերտ ինտերնետի մեր պարզ և հարմար ծառայություններից», –  նշեց Հայաստանում Beeline-ի Գլխավոր տնօրեն Անդրեյ Պյատախինը:

Նշենք, որ 2015 թ. ընթացքում Beeline-ը թվայնացրել է Հայաստանի 6 բնակավայրի հեռախոսային ցանց և մոնտաժել լայնաշերտ ինտերնետի ծառայությունների 832 նոր պորտ: Իսկ 2014 թ. ընկերության ձեռքբերումներից է ֆիքսված հեռախոսակապի ծառայության սակագների նշանակալի նվազեցումը։

23/10/2026
դրամ
Դոլար (USD)
361.14
-0.19
Եվրո (EUR)
404.33
-0.9
Ռուբլի (RUR)
4.4868
+0.0332
Լարի (GEL)
139.11
-0.03
47004
-944
Արծաթ
648.3
-20.2