Բիզնես

USD BUY - 360.50+0.00 USD SELL - 363.50+1.00
EUR BUY - 408.00+0.00 EUR SELL - 409.00+0.00
OIL:  BRENT - 101.59+0.88 WTI - 90.21+0.51
COMEX:  GOLD - 4140.10+0.28 SILVER - 60.88+0.02
COMEX:  PLATINUM - 1706.20-0.74
LME:  ALUMINIUM - 3100.50-3.53 COPPER - 14258.50-1.25
LME:  NICKEL - 15626.00-2.08 TIN - 54013.00-0.34
LME:  LEAD - 1851.50-2.45 ZINC - 3710.50-4.12
FOREX:  USD/JPY - 158.35+0.25 EUR/GBP - 1.1238+0.18
FOREX:  EUR/USD - 1.1238+0.18 GBP/USD - 1.3251+0.26
STOCKS RUS:  RTSI - 858.70-0.43
STOCKS US: DOW JONES - 51521.28+0.49 NASDAQ - 27599.89+0.45
STOCKS US: S&P 500 - 7818.93+0.58
STOCKS JAPAN:  NIKKEI - 70035.71-0.92 TOPIX - 4154.11-0.70
STOCKS CHINA:  HANG SENG - 24130.50-0.62 SSEC - 3842.19+0.00
STOCKS EUR:  FTSE100 - 10541.69+0.42 CAC40 - 7865.07+0.40
STOCKS EUR:  DAX - 25449.19+0.77
07/10/2026  CBA:  USD - 362.32+0.18 GBP - 478.84-0.85
07/10/2026  CBA:  EURO - 405.44-1.75
07/10/2026  CBA:  GOLD - 48417+195 SILVER - 710.58-9.14
Ռոստելեկոմ․ նոր՝ OTT (Over The Top) հեռուստատեսության ծառայությունը
17/11/2015 17:54
Կիսվել

Ռոստելեկոմ․ նոր՝ OTT (Over The Top) հեռուստատեսության ծառայությունը

Նոյեմբերի 17-ին գործընկերոջ՝ «Վեգա» ընկերության ընդարձակ սրահում «Ռոստելեկոմը» ներկայացրեց հեռուստատեսության նոր՝ ОТТ (ՕԹԻԹԻ) ծառայությունն ու գործընկերոջ հետ իրականացվող համատեղ ակցիան։

«Ռոստելեկոմի» տեխնոլոգիական նորույթը՝ «ОТТ (Over the top) հեռուստատեսություն» ծառայությունը, լիովին նոր առաջարկ է շուկայում, որը հնարավարություն է տալիս վայելել ընկերության կողմից տրամադրվող հեռուստատեսային ծառայությունը՝ ունենալով ընդամենը 2,5Մբ/վ ինտերնետ հասանելիություն և ամենակարևորը՝ անգամ այնտեղ, որտեղ «Ռոստելեկոմը» հասանելիություն չունի կամ որտեղ  օգտվում են այլ ինտերնետ օպերատորների ծառայություններից։

«ОТТ հեռուստատեսություն» ծառայությունը հնարավորություն է ընձեռում բաժանորդներին օգտվելու բոլոր հիմնական գործառույթներից, որոնք հասանելի են վերջերս «Ռոստելեկոմի» կողմից գործարկված IPTV հեռուստատեսության ծառայությունում՝ 

– Ժամանակակից և հետաքրքրաշարժ հեռուստաալիքների դիտում
– Մինչև 5 օր վաղեմության հաղորդումների դիտում (TVOD),
– Մուլտիսքրին մինչև 5 էկրանի վրա (Սմարթֆոն, պլանշետ),
– Ֆիլմադարանի և Ֆիլմերի փաթեթների դիտում,
– Եթերի տեսագրում,
– Այլ հնարավորություններ։

Ի ուրախություն բոլորի, այսօր ևեթ «Ռոստելեկոմի» գործընկեր «Վեգա» խանութների ցանցում 149,000 և ավելի գումարի տեխնիկա և ապրանքներ գնելու դեպքում յուրաքանչյուր գնորդ անվճար կստանա  SmartBox սարքն ու 6 ամիս բաժանորդագրություն «Ռոստելեկոմի» «ОТТ հեռուստատեսություն» ծառայությանը, ինչի համար կվճարի «Վեգա» ընկերությունը։ Հետագայում՝ 7-րդ ամսից սկսած, ծառայությունից օգտվել ցանկանալու դեպքում գնորդներին անհրաժեշտ կլինի ընդամենը լիցքավորել հաշիվը։

Ամանորի շեմին «Ռոստելեկոմի» և «Վեգա» ընկերության կողմից այս առաջարկը կատարյալ նվեր կդառնա յուրաքանչյուր ընտանիքի համար։ Այսպիսով, «Ռոստելեկոմը» հետևողական քայլերով խոշորածավալ ներդրումներ է իրականացնում հայաստանյան հեռուստադիտողներին լավագույն և գերժամանակակից ծառայություններ մատուցելու համար։

«ՌՈՍՏԵԼԵԿՈՄ», «ՋԻԷՆՍԻ-ԱԼՖԱ» ՓԲԸ (www.rtarmenia.am) 2012թ. դեկտեմբերից ՀՀ-ում հեռահաղորդակցության ոլորտի առաջատար օպերատորներից մեկը՝ ՋԻԷՆՍԻ-ԱԼՖԱ ՓԲԸ-ն հաջողությամբ մատուցում է ինտերնետ հասանելիության և ֆիքսված հեռախոսակապի ծառայություններ Rostelecom ապրանքանիշի ներքո: 2013թ. սեպտեմբեր ամսից ընկերությունը «ՀԻԲՐԻԴ ՍՈԼՅՈՒՇՆԶ» ընկերության հետ համատեղ մատուցում է նոր սերնդի Այփի հեռուստատեսության ծառայությունը ևս։ 2015թ․ սեպտեմբերին ընկերությունը ներկայացրել է լիովին նոր Սմարթ հեռուստատեսությունը, որն առանձնանում է իր նորարարական լուծումներով և հնարավորություններով։ «Ռոստելեկոմի» ցանցը Հայաստանում կառուցված  է օպտիկա-մանրաթելային մալուխով, որի երկարությունը կազմում է ավելի քան 3000 կմ` ծածկելով ՀՀ տարածքի 80%-ը:

Իրանի և Վրաստանի օպերատորների միջոցով «Ռոստելեկոմի» ցանցը փոխկապակցված  է տարածաշրջանի հիմնական մայրուղային ցանցերի և տրաֆիկի փոխանակման խոշորագույն կենտրոնների հետ: Ընկերության կորպորատիվ հաճախորդների ցանկում են խոշորագույն ձեռնարկություններ ու բանկեր, ՀՀ կառավարությունը և պետական մարմիններ, հեռահաղորդակցության ընկերություններ և միջազգային կազմակերպություններ: Գերժամանակակից տեխնոլոգիաների կիրառումը ընկերությանը հնարավորություն է տալիս լիովին բավարարել ժամանակակից բաժանորդի կարիքները՝ տարածվելով և ծառայությունների հասանելիությունն ապահովելով ՀՀ ողջ տարածքով: 2014թ.-ից ընկերությունը բնակչությանը ծառայություններ է մատուցում Երևան քաղաքի Կենտրոն, Էրեբունի, Նուբարաշեն, Աջափնյակ, Դավիթաշեն, Մալաթիա-Սեբաստիա, Նոր Նորք և Ավան, Արաբկիր վարչական շրջաններում և Աբովյան, Չարենցավան, Հրազդան, Վանաձոր, Գյումրի, Աշտարակ, Մեծամոր, Արմավիր, Մասիս, Արտաշատ, Արարատ, Սևան, Դիլիջան, Իջևան, Կապան, Մարտունի, Ալավերդի և Քաջարան քաղաքներում: Նշված բոլոր քաղաքներում գործում են վաճառքի և սպասարկման սրահներ:

«Ռոստելեկոմ» ԲԲԸ-ն (www.rostelecom.ru)  Ռուսաստանի և Եվրոպայի հեռահաղորդակցության ոլորտի խոշորագույն և դինամիկ զարգացող ընկերությունների խումբ է, որը ծառայություններ է մատուցում ոլորտի բոլոր սեգմենտներում Ռուսաստանի ողջ տարածքով: Ընկերությունը առաջատար դիրք է գրավում ինտերնետի հասանելիության և վճարովի հեռուստատեսության ծառայությունների ռուսաստանյան շուկայում. Ինտերնետ հասանելիության ծառայությունից օգտվողների թիվը գերազանցում է 10.9 մլն-ը, իսկ վճարովի հեռուստատեսությանը՝ 7.7 մլն-ը: «Ռոստելեկոմ» ԲԲԸ-ն առաջատարն է ռուսաստանյան պետական կառույցների  և բոլոր մակարդակների կորպորատիվ հաճախորդներին մատուցվող հեռահաղորդակցության ծառայությունների շուկայում: Ընկերությունը առաջատար դիրքեր ունի նաև Էլեկտրոնային կառավարության համար ինովացիոն լուծումների, ամպային տեխնոլոգիաների կիրառման, առողջապահության, կրթության, անվտանգության, կենցաղ-կոմունալ ծառայությունների ոլորտներում: Ընկերության կայուն ֆինանսական վիճակը հաստատվում է վարկանիշային աղյուսակներում գրաված դիրքերով՝  Fitch Ratings գործակալությունն այն գնահատում է վարկանիշային աղյուսակի “BBB-” մակարդակում, իսկ Standard&Poor’s գնահատմամբ այն “BB+” է:

«Վեգա»-ն առաջատար է Հայաստանում էլեկտրոնիկայի, կենցաղային և համակարգչային տեխնիկայի վաճառքը ներկայացնող մանրածախ ցանցերի շարքում: Տվյալ պահին «Վեգա» ներկայացնում է 18 մասնագիտացված խանութ-սրահներ ՝ հանրապետության 10 քաղաքներում ՝ առավել քան 10 000 քառ.մ. ընդհանուր տարածքի մակերեսով և թվով ՝ առավել քան 500 աշխատակիցներով: «Վեգա» ընկերության խանութ-սրահների ապրանքատեսականին բազմատեսակ տեխնիկայի անվանումներով գերազանցում է թվով 4000 – ը. աուդիո/վիդեո և թվային ուղղվածության, մանր և խոշոր կենցաղային էլեկտրոնիկայի, ինչպես նաև ժամանցի համար նախատեսված ապրանքատեսակներն ու աքսեսուարները: «Վեգա»-ն իրականացնում է իր գործունեությունը 2003 թվականից ոչ միայն Հայաստանում, այլ նաև հանրապետությունից դուրս, մասնավորապես, ընկերության խմբի մեջ մտնում են Հայաստանում գտնվող «VEGA WORLD» – ը ՝ գրասենյակով Երևանում, «VEGA GULF» FZE և  «VEGA PEARLS ELECTRONICS» ՍՊԸ – ն ՝ Միացյալ Արաբական Էմիրություններում, ինչպես նաև «VEGA INTINKOM» CPO – ն, որը գտնվում է Չեխիայի Հանրապետության Պրագա քաղաքում:

07/10/2026
դրամ
Դոլար (USD)
362.32
+0.18
Եվրո (EUR)
405.44
-1.75
Ռուբլի (RUR)
4.2481
+0.0071
Լարի (GEL)
139.35
+0.12
48417
+195
Արծաթ
710.58
-9.14